Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Եվրոպական քաղաքական էլիտաների պահվածքը հանգեցրել է նրան, որ օրեցօր ամրապնդվում է Ալիևի ավտորիտար ռեժիմի ոչ միայն անպատժելիության, այլև՝ ամենաթողության զգացումը. Արմեն Գեւորգյան 12/13/2022   20:30  |  ԼՐԱՀՈՍ

Արմեն Գևորգյանի նամակը՝ Արցախի թեմայով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, որում մասնավորապես ասված է․

Հարգելի՛ գործընկերներ,

 Ձեզ եմ դիմում  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների մի խումբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների լիակատար և բացահայտ աջակցությամբ փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկում է արտաքին շփման հնարավորությունից ՝  թողնելով վերջինիս լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող մարդասիրական, ռազմաքաղաքական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս գործողությունները կարելի կլիներ հստակ քաղաքական սադրանք համարել, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի խիզախ ժողովրդին հոգեբանական և բարոյական ճնշման ու շանտաժի ենթարկելն էր։ Բայց իրականում այս իրավիճակը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ այս տարվա գարնանը սկսված Արցախի Հանրապետության հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու և ահաբեկելու հետևողական քաղաքականության փաստացի շարունակությունն է։ Այս տարի սա Ադրբեջանի հերթական լայնածավալ սադրանքն է՝ մարտին գազատարի պայթեցումից և Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետային իրավիճակի ստեղծումից, զինադադարի համաձայնագրի խախտմամբ նոր տարածքների զավթումից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։  Հայ ժողովուրդը, լինելով ազատ Եվրոպայի և ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, հայտնվել է մի իրավիճակում, երբ որոշիչ գործոններ են թյուրքական համերաշխությունն ու էներգետիկ ռեսուրսները ։

Հարգելի գործընկերներ,

Ստեղծված իրավիճակն այն բանի արդյունքն է, որ մեր կազմակերպությունը, փոխանակ ազնվորեն խոսելու այն մասին, թե ով է վերջին 30 տարիների ընթացքում տարածաշրջանում  սանձազերծել բոլոր ռազմական գործողությունները և հետևողականորեն էթնիկ զտումների քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղում, փոխանակ հետաքննելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը, դատապարտելու այս տարվա գարնանն ու աշնանը  Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ազատատենչ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունները՝ որոշել

է պարզապես հեռանալ իրականությունից և ձևացնել, թե ինտենսիվ կերպով նպաստում է կողմերի հաշտեցմանը։

Գործընկերներ,

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքի համատեղ ջանքերով Ադրբեջանը Հարավային Կովկասում դառնում է նոր «ցանկալի» աշխարհաքաղաքական գործընկեր, որի հետ նույն Արևմուտքն ավելի ժողովրդավար Հայաստանից պահանջում է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։ 

Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը:

Նախ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների և հանցագործությունների կոշտ դատապարտումներ չեն եղել, չկան պատժամիջոցներ։ Հայաստանի նկատմամբ մշտապես հնչող տարածքային պահանջները և ուժի կիրառման նոր սպառնալիքներն էապես անհետևանք են։

Երկրորդ, միջազգային հանրությանը չի մտահոգում Ադրբեջանի շարունակվող ինտենսիվ ռազմականացումը, ինչը միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր նորմերի և քվոտաների ոտնահարում է։

Երրորդ, էներգակիրների գնման նոր ծավալների շուրջ ԵՄ-ի ինտենսիվ բանակցություններն ամրապնդեցին Ալիևի քաղաքական ռեժիմի քմահաճույքներից Եվրոպայի կախվածության մասին Ադրբեջանի պատկերացումը:

Չորրորդ՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ միջազգային հանրությունը երկար ժամանակ աչք է փակելու իր ռազմական հանցագործությունների վրա՝ դրսևորելով երկակի ստանդարտներ, այդ թվում՝ գիտակցելով, որ իր օգնությամբ կարելի է արագացնել Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից։

Եվրոպական քաղաքական էլիտաների պահվածքը հանգեցրել է նրան, որ օրեցօր ամրապնդվում է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի ոչ միայն անպատժելիության, այլև՝ ամենաթողության զգացումը։ Եվ, ի վերջո, մի քանի հարց, որոնց շուրջ առաջարկում եմ մտորել։

1. Կցանկանայի հասկանալ՝ Արևմուտքի հիմնական քաղաքական էլիտաները պատրա՞ստ են այսօր Ուկրաինային առաջարկել համակերպվել Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ և ինտենսիվ խաղաղ բանակցություններ վարել վերջինիս առաջարկած պայմաններով։ Դատելով Ուկրաինային ցուցաբերվելիք շարունակական աջակցության մասին որոշումներից՝ քիչ հավանական է։ Այդ դեպքում ինչո՞ւ է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերվում Հայաստանի իրավիճակին, երբ Ադրբեջանի ակնհայտ ռազմական ագրեսիայի և նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պայմաններում Արևմուտքն առավել հանդուրժող և բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ։

2. Արդյո՞ք հարգարժան եվրոպացի գործընկերները որոշակի անհարմարության, շփոթմունքի և թերարժեքության (մեղքի) զգացում ունեն, երբ, ըստ հեղինակավոր Economist-ի ժողովրդավարության ինդեքսի, Եվրոպայի խորհրդի միակ ավտորիտար պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում է մնալ ազատ ու ժողովրդավարական պետությունների ակումբի անդամ և դասեր ու հրահանգներ տալ ազնվության ու արդարության մասին։

3. Արդյո՞ք Արևմուտքը պատկերացնում է, թե նախագահ Ալիևի պես գործիչը որքան կմնա իր ռազմավարական ազդեցության ներքո։ Ժամանակին եվրոպական երկրները կառուցողական փոխգործակցություն էին հաստատում Հյուսիսային Աֆրիկայի և արաբական աշխարհի ավտորիտար ռեժիմների հետ՝ լուծելու էներգետիկ ռեսուրսների խնդիրները։ Թե ինչպես դա ավարտվեց Լիբիայի ու նրա նախկին առաջնորդ Քադաֆիի պարագայում, բոլորին է հայտնի։

4. Արևմտյան էլիտաները պատրա՞ստ են համակերպվել իրենց երկրների ներքաղաքական գործընթացների վրա Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական աշխարհի աճող ազդեցության հետ և դառնալ ազատ Եվրոպայի քաղաքակրթական դեֆորմացիայի վկան։

5. Ո՞րն է Ադրբեջանի դեպքում արևմտյան էլիտաների «կարմիր գիծը», որպեսզի կամք դրսևորեն և ձգտեն ստիպել նրան  հարգելու միջազգային իրավունքի նորմերը, կատարելու իր պարտավորությունները և բացառեն ռազմական նոր հանցագործությունները:

Գործընկերներ,

Ամենից շատ չէի ցանկանա հավատալ, որ ԵԽ-ն իր այսպես կոչված չեզոք և կառուցողական գործողություններով ու մոտեցումներով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քաղաքականությունը։ Որոշ հանգամանքների բերումով ԵԽ-ն վճռականություն չի ցուցաբերում՝ հայտարարելու Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող մշտական և շարունակական ռազմական հանցագործությունների մասին։  Ստեղծվում է անընդունելի մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը չի հաստատում իր անդամ երկրի գործած ռազմական հանցագործությունների փաստը և իրավիճակը թողնում է անհետևանք։ Արդյունքում ստացվում է, որ մեր կազմակերպության հեղինակությունն ու իշխանությունը ոտնահարվում են հանուն Ադրբեջանի ազգային շահերի։ Ցավոք, այսօր մեր կազմակերպությունը վերածվում է հարթակի, որն Ադրբեջանի քաղաքական ռեժիմն անխնա օգտագործում է իր հակահայ քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։ Ադրբեջանը Եվրոպայի Խորհուրդը վերածում է սեփական ազգային ու աշխարհաքաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի։ Իրերի այս դրության շարունակությունն արդեն վկայելու է ոչ այնքան երկակի ստանդարտների քաղաքականության, որքան Եվրոպայի խորհրդի անգործունակության մասին:

Եվրոպայի խորհրդի համար խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է նշանակի հետևյալը.

 • ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները, բացառապես խաղաղ միջոցներով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ ազնիվ և անկողմնակալ կերպով հաստատելով խաղաղ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստերը,

 • Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների դատապարտումը և ագրեսորին պատժելու կամքի դրսևորումը` համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության և հիմնադիր փաստաթղթերի,

 • Բացառել այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է օգտագործել Եվրոպայի խորհուրդը՝ որպես իր ագրեսիվ քաղաքականության օրինականացման և ժողովուրդների ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքի ապալեգիտիմացման հարթակ։

.  Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում անզիջում վերաբերմունքի դրսևորում՝ հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների և ռազմական հանցագործությունների մեղավորներին։

Հարգանքով՝

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ

ՀՀ ԱԺ պատգամավոր

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:22 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍա սադրանք չէ, ռազմական գործողություն է, որին պետք է արձագանքել համապատասխան և համաչափ․ Աղաբաբյան
20:07 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում դպրոցների գործունեությունը վաղվանից ժամանակավորապես կդադարեցվի. Ռուբեն Վարդանյան
19:36 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի կողմից կանանց եւ երեխաների հոծ խմբերը պետք է փորձեն երգելով ու պարելով բացել ճանապարհը. Կիվիրյան
19:29 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք ընտրության շատ տարբերակներ չունենք. այլ ելք չի մնալու, քան ռազմական ճանապարհով միջանցքը բացելը. Այվազյան
19:21 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿիրառեք ԵԽ-ի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը․ Դավիթ Բաբայանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին
19:16 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀումանիտար ու տնտեսական ահաբեկչություն Արցախի դեմ
19:11 13/12/2022  |  ՔաղաքականԲերձորն ու Աղավնոն թղթով Ադրբեջանին նվիրելուց հետո Ադրբեջանը երբ ուզի, ինչպես ուզի, կարող է փակել մեր կապը Արցախի հետ․ Գեղամյան
19:00 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
18:33 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԵվս մեկ ադրբեջանցի «բնապահպան»՝ «իրավապաշտպան» ու մոլի ռուսատյաց
17:53 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել

Արխիվ

[]