ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանի հյուսիս-արևմուտքում տեղակայված զինված ուժերը կարող են սեղմ ժամկետներում գրավել Ադրբեջանը. Փորձագետ (Տեսանյութ) 12/13/2022 20:53 | ԼՐԱՀՈՍ
Արցախյան պատերազմի հենց սկզբից որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում, որ այնմիայն Արցախով չի սահմանափակվելու։ Պատերազմի հիմնական նպատակներից մեկը աշխարհագրական և աշխարհաքաղաքական փոփոխությունների իրականացումն է, և Ադրբեջանական Հանրապետությունը Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ բավականին մեծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում վերոնշյալ փոփոխությունները իրականացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԻԻՀ «Ժամանակակից աշխարհ» ռազմավարական վերլուծական կենտրոնի տնօրեն, տարածաշրջանային հարցերի փորձագետ Շուայբ Բահմանը։
Բանախոսի դիտարկմամբ, թուրք-ադրբեջանական և Իսրայելի մասնակցությամբ այս աշխարհաքաղաքական փոփոխություններ հետապնդող քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է Հայաստանի հարավային հատվածների բռնազավթումը, և Լաչինի միջանցքի փակման գործընթացը կանխատեսելի գործընթաց էր, որը Բաքուն օգտագործում է որպես ճնշող լծակ՝ տարածաշրջանային պետությունների վրա, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին, այն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմանը։
««Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված կուզենայի նշել, որ իրականում պետք է այս տերմինի փոխարեն օգտագործել մեկ այլ տերմին, քանի որ «Զանգեզուրի միջանցք»-ը առանց պատմական որևէ հիմնավորման աշխարհագրական տերմին է, ուստի ավելի ցանկալի կլինի օգտագործել «պաթուրանական» կամ «ՆԱՏՕ-ական» միջանցք տերմինը»,- հստակեցրեց փորձագետը։
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, Շ. Բահմանը նշեց, որ Իրանի դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ բավականին պարզ է, և բազմիցս հայտարարվել է, որ Իրանը որևէ կերպ չի հանդուրժելու և ամեն գնով փորձելու է կանխել միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Իր այս դիրքորոշումը Իրանը հաղորդել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությանը։
Առհասարակ, փորձագետը կարծում է, որ երկկողմ իրավիճակը փոփոխելու համար Հայաստանը և Իրանը պետք է միմյանց հետ ռազմական, պաշտպանական կամ անվտանգային պայմանագիր կնքեն։ Ըստ նրա՝ նմանատիպ պայմանագիրը միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտման դեպքում Իրանին գործուն մասնակցություն ունենալու հնարավորություն կտա։
Բանախոսը նշեց, որ ո՛չ Ադրբեջանական Հանրապետությունը, ո՛չ Թուրքիան ռազմական այնպիսի կարողությունններ չունեն, որ հարձակվեն Իրանի վրա, բայց այս պետությունները կարող են քայքայիչ և ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանի նկատմամբ։ «Իրանի ռազմական ներուժը բավականին մեծ է, և թույլ է տալիս որ միայն Իրանի հյուսիս-արևմտքում տեղակայցած զինված ուժերը բավականին սեղմ ժամկետներում Ադրբեջանի դեմ պատերզմի դեպքում այդ պետությունը գրավեն գրեթե ամբողջությամբ։ Սակայն Իրանը չի ցանկանում տարածաշրջանում լինել մի պետություն, որը նոր պատերազմ է սկսում»,- եզրափակեց Շ. Բահմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ