ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ». Արտակ Զաքարյան 12/13/2022 11:13 | ԼՐԱՀՈՍ
Լաչինի փակված միջանցքը կյանքի ճանապարհ է ոչ միայն Արցախի համար, այլ նաև ռուսական խաղաղարար առաքելության համար: Այն փակ լինել չի կարող, քանի որ նաև ռուսական պետության միջազգային հեղինակության և արժանապատվության հարցն է: Հետևաբար օտարերկրյա սցենարով «ՌԴ դեմքին նշանառված ադրբեջանական ատրճանակը», այսինքն փակված ճանապարհը կամ պետք է բացվի ուժով, կամ այդ ատրճանակը «կրակելու է»։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ ««Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին:
Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք` հայերս, իսկ ռազա-քաղաքական առումով` նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ` կախված է հայ-ռուսական կողմերի համբերատարությունից:
Քանի որ բանապահպանական պահանջը ֆիկցիա է, և նրանց նպստակը բոլորովին այլ է, հետևաբար Ադրբեջանը չի շտապում բացել միջանցքը: «Էկոլոգ» օպերացիան կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը Նիկոլից չեն պոկել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» հանձնառությունը, կամ էլ ռուսները չեն դիմել ուժի կիրառման:
Լաչինի փակված միջանցքը կյանքի ճանապարհ է ոչ միայն Արցախի համար, այլ նաև ռուսական խաղաղարար առաքելության համար: Այն փակ լինել չի կարող, քանի որ նաև ռուսական պետության միջազգային հեղինակության և արժանապատվության հարցն է: Հետևաբար օտարերկրյա սցենարով «ՌԴ դեմքին նշանառված ադրբեջանական ատրճանակը», այսինքն փակված ճանապարհը կամ պետք է բացվի ուժով, կամ այդ ատրճանակը «կրակելու է»:
Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»: Այդ դեպքում մաքուր հայերեն խոսող ազերի «էկոլոգ»- զինվորականը ուղիղ եթերում կհայտարարի, որ իբրև թե ռուսական խաղաղապահի համազգեստով «ազգությամբ հայ» (իրականում չկան) խաղաղապահն է սադրել ու սպանել խաղաղ ակցիա իրականացնող ազերի «էկոլոգին»:
Նման սցենարը միջազգային արևմտյան հանրությանը փայլուն առիթ կտա ՌԴ խաղաղապահ առաքելությունը հարցականի տակ դնելու, իսկ Ադրբեջանին` ռազմական բախումների համար լեգիտիմ իրավունք ձեռքբերելու համար:
Վաղուց արդեն սկսվել է նյարդերի, դավադրությունների, բազմաֆունկցիոնալ ծուղակների, հոգեբանական ճնշումների և քաղաքական խարդավանքների ժամանակաշրջանը:
Ադրբեջանը շտապում է պոկել առավելը` քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի հանգուցալուծվել, և Նիկոլին չեն փոխել: Բացի այդ` Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են, որտեղ անշուշտ խաղարկվելու է արցախյան հաղթաթուղթը, ինչպես նաև Հարավային Կովկասում Հայաստանի հաշվին Թուրքիայի ամրապնդման ու դեպի կենտրոնական Ասիա առաջ մղման էրդողանյան նվաճումները:
Այսօր` օկուպացված տարածքներ, փակվող-բացվող ճանապարհ, վաղը` խափանված գազատար, վնասված էլեկտրամատակարարում, վերահսկվող կապ և տրանսպորտային հաղորդակցություն, կառավարվող ջրային ռեսուրսներ ու ճանապարհային հանգույցներ, նոր օկուպացիաներ և այլն:
Այս ամենը 5000-ից ավելի զոհերի գնով Ադրբեջանին տալուց հետո` մեզ պահել ենք միայն մեկ «հզոր խաղաթուղթ». դավաճան Նիկոլին: Մարդ ինչքան պետք է ատի իր երեխաներին, լինի տգետ ու հոգով անբարո, որ նմանատիպ իրավիճակների համար Նիկոլի պես «վարչապետ» ունենա»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ