ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ընտրության շատ տարբերակներ չունենք. այլ ելք չի մնալու, քան ռազմական ճանապարհով միջանցքը բացելը. Այվազյան 12/13/2022 19:29 | ԼՐԱՀՈՍ
Փակվել է Արցախը Հայաստանի հանրապետությանը և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ կյանքի ճանապարհը։ Ստեղծված իրավիճակում երկար մտածելու, տարբերակներ քննարկելու բան չկա. հստակ է մի բան՝ ճանապարհը պետք է բացվի։ Այն կարող է բացվել երկու եղանակով՝ կա՛մ միջազգային համայնքի և, մասնավորապես, ՌԴ վճռական քայլերի արդյունքում, կա՛մ ռազմական ճանապարհով. 3-րդ տարբերակ չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Ինչպես տեսնում ենք, միջազգային համայնքը՝ այդ թվում Ռուսաստանը, մինչև այս պահը ոչ մի վճռական քայլի չի գնացել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի և ապահով գործի։ Արևմուտքը ևս անգամ հայտարարության մակարդակով չի դատապարտել Ադրբեջանի՝ ակնհայտ թշնամական, պատերազմի տանող գործողությունները։ Եվ եթե միջազգային հանրությունը շարունակի լռել, ապա մեզ այլ ելք չի մնալու, քան ռազմական ճանապարհով միջանցքը բացելը»,-ասաց Այվազյանը։
Ռազմական պատմաբանն ընդգծեց, որ, եթե անգամ այսօր երեկոյան կամ վաղն Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն ապաշրջափակվի, ապա դա էապես իրավիճակը չի փոխելու, քանի որ չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանն այն նորից չի փակելու։
«Մի բան պետք է հստակ գիտակցել. Հայաստանի հանրապետությունն Արցախի հետ մեկ ընդհանուր անվտանգային գոտի է։ Եթե Արցախում մեկ գյուղ հանձնվում կամ անցնում է թշնամուն, ՀՀ անվտանգությունը տասնապատիկ անգամ ընկնում է։ Նույն ձևով Արցախի պաշտպանությունն է տուժում, երբ ՀՀ սահմանագոտին է փոփոխվում։
Այսինքն՝ մտածել պետք է մեկ ուղղությամբ՝ ինչպես կազմակերպել ՀՀ և Արցախի ինքնապաշտպանությունը։ Դրա մեջ մտնում է, բնականաբար, նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակումն ու այն անվտանգ դարձնելը։ Մեր անվտանգության, ապրելու համար ինչ տարածքներ ազատագրելու կարիք կա, պետք է ամեն կերպ դա էլ անենք։ Արցախյան առաջին պատերազմը հենց այդ պատճառով է սկսել, որ կարողանայինք ապրել»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ բավարար ներուժ ունե՞նք ներկա պահին՝ ռազմական գործողությունների գնալու համար, ռազմական պատմաբանը սպառիչ պատասխան տվեց. «Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ամեն ինչ այնքան պարզ է. մեզ ուզում են ոչնչացնել։ Եթե չդիմադրենք, այսինքն՝ թույլ տանք, որ Արցախն ու Սյունիքը հայաթափվեն, կնշանակի, որ համաձայնվում ենք հայկական պետության վերացմանը։ Եթե դիմադրենք, ապա առնվազն կունենանք ՀՀ-ն և Արցախը փրկելու հնարավորություն։ Առաջին տարբերակն ընտրելու՝ հանձնվելու դեպքում, մեզ էլի ոչնչսցնելու են, դա կասկածից վեր է»։
Այվազյանի դիտարկմամբ, թեկուզ Արցախի պաշտպանության բանակը և ՀՀ Զինված ուժերն օրգանապես կապված չեն միմյանց, այդուհանդերձ, երկուսն էլ հայ ժողովրդի ու հայկական պետության գոյությունն ապահովում են համատեղ ու, եթե Արցախում ՊԲ չլինի, ապա թշնամին, տիրանալով հայրենիքի այդ մի կտորին, հերթով կզավթի ՀՀ բնակավայրերը ևս։
Որ հայության ինքնապաշտպանական բնազդն այսքանից հետո էլ չաշխատի, ապա, ըստ ռազմական պատմաբանի, ազգի վախճանը երկար սպասեցնել չի տա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից