ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեր բողոքը սկսեք արտահայտել բոլոր հասու միջոցներով, պատրաստ եղեք նաև կազմակերպված կոլեկտիվ քայլերի՝ իրավիճակի զարգացմանը զուգընթաց. Չալաբյան 12/13/2022 13:03 | ԼՐԱՀՈՍ
Եթե դուք անտարբեր չեք մեր հայրենակիցների ճակատագրի հանդեպ, եթե դուք պատրաստ եք շարունակել պայքարը մեր միասնական հայրենիքի ազատության համար, եթե պատրաստ եք հակազդել նենգ թշնամուն, սկսեք գործել այսօր։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման կոչով է հանդես եկել հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։ «Սիրելի բարեկամներ,
Բոլորդ գիտեք, թե ինչ իրավիճակ է հիմա Արցախում, և ինչպիսի վտանգներով է դա հղի։ Թշնամին փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն, ցանկացած զարտուղի՝ Արցախի և Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելու և նոր ռազմական գործողություններ սկսելու համար, օգտվելով նաև Հայաստանի գործող իշխանությունների անատամ, պարտվողական վարքագծից, և Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի անկարողությունից՝ համարժեք արձագանքել առկա մարտահրավերներին։
Այս իրավիճակում, Արցախի Ազգային ժողովը դիմել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, կոչ անելով նրանց "ձեռնարկել առարկայական եւ գործուն քայլեր` Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան ցամաքային կապի վերականգման եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:"
Նմանապես, այն դիմել է Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հայրենակիցներին՝ "օգտագործելու բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու"։
Եթե դուք անտարբեր չեք մեր հայրենակիցների ճակատագրի հանդեպ, եթե դուք պատրաստ եք շարունակել պայքարը մեր միասնական հայրենիքի ազատության համար, եթե պատրաստ եք հակազդել նենգ թշնամուն, սկսեք գործել այսօր։ Ձեր բողոքը սկսեք արտահայտել բոլոր հասու միջոցներով, ցույց տվեք գործող իշխանություններին, որ դուք չեք համակերպվել և համաձայն չեք նրանց լռության հետ, և պատրաստ եղեք նաև կազմակերպված կոլեկտիվ քայլերի՝ իրավիճակի զարգացմանը զուգընթաց, դրանց մասին մենք լրացուցիչ տեղյակ կպահենք։ Աստված պահապան մեր ազգին և հայրենիքին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ