ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան բռնության դեպքերով հետապնդում հարուցելու համար հետայսու իրավապահ մարմինների համար պարտադիր չի լինի տուժողի բողոքը 12/11/2022 18:03 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում աճում են ընտանեկան բռնությունները: Սա է փաստում պաշտոնական վիճակագրությունը: Այսպես` եթե 2021թ ամբողջ տարվա ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի առթիվ հարուցվել էր 556 քրեական գործ, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում նախաձեռնվել է 391 քրեական վարույթ:
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի շրջանակներում» ԱՄՆ դեսպանատան՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից դեկտեմբերի 9-10 Ծաղկաձորում կազմակերպվել է համաժողով՝ «Ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների վարույթները նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ներքո» թեմայով: Նշենք, որ նման ձևաչափով համաժողով առաջին անգամ է իրականացվում` ներառելով թիրախային առավել լայն շրջանակ: Մասնավորապես, համաժողովին մասնակցում էին թե դատավորներ, թե դատախազներ, թե քննիչներ, թե ոստիկանության ծառայողներ, ներկայացուցիչներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և Հասարակական կազմակերպություններից, փորձագետներ, լրագրողներ:
Փորձագետ Դավիթ Թումասյանը, ներկայացնելով ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրության տվյալները, նշեց, որ 2019թ եղել է 635 քրեական գործ, որոնց մեծամասնությունը եղել է ծեծի հոդվածով, այնուհետև՝ 137-րդ հոդվածով, հետագայում՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով և 33 քրեական գործ՝ կայացված որոշումները չկատարելու պատճառով: Այսինքն՝ ընտանիքում եղել է բռնություն, անձի նկատմամբ իրականացվել է որոշակի միջամտություն, բայց անձը շարունակել է բռնություն գործադրել: 14 քրեական գործ հարուցվել է՝ սպանության հատկանիշներով, ինչը կրկին բավականին մեծ ցուցանիշ է: 2020թ., սակայն, արձանագրվել է դեպքերի թվի աննախադեպ աճ՝ 730 քրեական գործ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ աճել է 95 քրեական գործով: Փորձագետի դիտարկմամբ՝ թվի աճը պայմանավորված է նաև դիմելիության մեծացմամբ, ինչի առնչությամբ ունենք 404 քրեական գործ հարուցվել է միայն ծեծի հոդվածներով: 2021թ արձանագրվել է քրեական գործերի թվի կտրուկ նվազում՝ 730-ից դառնալով 556, սակայն փորձագետը նշում է՝ դա չի նշանակում, որ բռնությունները նվազում են, պարզապես՝ ավելի քիչ են դիմել, ինչը երևում է ծեծի դեպքերով քրեական գործերի թվի նվազումից: Ընդ որում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընտանեկան բռնությունների թիվն աճել է, իսկ հետպատերազմյան երկրներում ավելանում է նաև ագրեսիան, ինչը դրսևորվում է առաջին հերթին ընտանիքներում: Բացի այդ, որոշակի դեպքեր են եղել, երբ հետկովիդային կամ հետպատերազմական շրջանում տարբեր հանգամանքներից ելնելով դիմումները տեղ չէին հասնում կամ պատշաճ ընթացք չէր տրվում, փորձում էին համոզել և այլն: 2021թ. հարուցվել է 13 քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Արձանագրվել է նաև անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումները չկատարելու դեպքերի աճ, ինչը վկայում է այն մասին, որ բռնարարներն ավելի հանդուգն են դարձել: Թումասյանն արձանագրեց նաև տուժողների թվի աճ՝ քրեական գործերով, այսինքն, ընտանիքում բռնությունն իրականացվել է միաժամանակ՝ մի քանի անձի նկատմամբ՝ կնոջ ու երեխաների և այլն: Փորձագետն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ամենախոցելի խումբը՝ մինչև 12 տարեկան երեխա տուժողների թիվը ևս ավելացել է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ անօգնականությունից ելնելով՝ բողոքի առկայություն պարտադիր չէ, իսկ գործերը չեն կարող կարճվել՝ հաշտությամբ:
Ինչ վերաբերում է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի կարգավորումներին, ապա օրենսդրական փոփոխությունների ներքո կարևորվեց այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության դեպքերով հետապնդում հետայսու իրավապահ մարմինները կարող են իրականացնել հանրային՝ առանց մասնավոր գանգատի: Բացի այդ, քննարկման առարկա դարձվեց Քրեական օրենսգրքում տեղ գտած որոշակի ձևակերպումներ, որոնք կարող են իրավական որոշակիության խնդիր առաջացնել և հստակեցման անհրաժեշտություն ունեն: Քննարկման առարկա դարձվեց նաև անչափահասների մասնակցությամբ իրականացվող քննչական գործողությունների ընթացքը, հոգեբանների ներգրավվման հարցը և համապատասխան որակավորում ունեցող հոգեբանների թվի ցածր լինելու հանգամանքը:
Համաժողովի ընթացքում ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերով գործերի քննության Վճռաբեկ դատարանի պրակտիկան ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
ՔԿ քննիչ Էդուարդ Թումաղայանը ու դատախազ Շուշանիկ Իսրայելյանը մանրամասներ հայտնեցին նաև ընտանեկան բռնության դեմ պայքարում ամերիյան փորձից, որն ուսումնասիրելու համար վերջերս մեկնել էին ԱՄՆ:
Քննարկումների արդյունքում առաջ քաշվեցին օրենսդրական հնարավոր փոփոխությունների նոր գաղափարներ, ինչպես նաև՝ ստեղծվեց հնարավորություն՝ իրավապահ մարմինների և ընտանեկան բռնությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչների կոնտակտի հաստատման և հետագայում հնարավոր համագործակցության համար:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ