ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ձեր բոլորի հետ միասին պատրաստ եմ շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը. Ռուբեն Վարդանյան 12/10/2022 12:18 | ԼՐԱՀՈՍ
Արցախն այսօր նշում է անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրը:
Երեսունմեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն: Քվեարկությանը 108 736 մասնակիցներից անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը): Շնորհավորելով կարեւոր օրվա կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ բոլորի հետ միասին պատրաստ է շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը։ «Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաներն արժանի են լուսավոր ու ապահով ապագա ունենալ»,- ասել է Ռ.Վարդանյանը։
Պետնախարարի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Երեք տասնամյակ շարունակ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ու պահանջել միջազգային հանրությունից, ինչպես նաև Ադրբեջանից՝ հարգել ու ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը: Արցախցիների ազատ ապրելու կամքը կոտրելու համար Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ պատերազմներ՝ պատճառել անդառնալի կորուստներ և ցավ, բայց այդքանով հանդերձ՝ արցախահայերը շարունակում են համառ կերպով պայքարել իրենց մայր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար:
Որպես պետնախարար տարբեր առիթներով շփվել եմ Ստեփանակերտում և Արցախի այլ շրջաններում ապրող իմ հայրենակիցների հետ: Գիտեմ, թե որքան անորոշություն, դառնություն ու ցավ կա արցախցիների սրտում, բայց ես նաև տեսել եմ նրանց համառությունը, սեփական հողի վրա ապրելու համառ ձգտումը: Արցախի հանդեպ սերն ու նվիրումը բառերով չես կարող բացատրել, դա տոկոնության և չհանձնվելու ցուցիչ է:
Ես ձեր բոլորի հետ միասին պատրաստ եմ շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը:
Բայց մենք, լինելով ուժեղ և համառ մարդիկ, պետք է նաև սովորենք մեր սխալները վերհանել, չվախենալ դրանք շտկելուց, տեսնենք խնդիրները և աշխատենք դրանց լուծման ուղղությամբ: Ինձ համար շատ կարևոր է նաև պատերազմների հետևանքով տեղահանված արցախցիների ճակատագիրը և նրանց ակտիվ ներգրավվածությունը Արցախի կյանքում, որը հնարավոր է միայն կենսական պայմանների առկայության դեպքում՝ ապահովելով անվտանգությունը, ստեղծելով բարենպաստ պայմաններ՝ նրանց հայրենիք վերադարձը հնարավորինս արագ կազմակերպելու համար։
Փոխվելով, սխալները ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կկարողանանք փոխել մեր ներկան ու երաշխավորել ապագա Արցախի համար: Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաներն արժանի են լուսավոր ու ապահով ապագա ունենալ, արժանի են վայելել խաղաղությունը և չառերեսվել նոր պատերազմի հետ, նրանք արժանի են մեծանալ ու ապրել ազատ, անկախ ու ժողովրդավար Արցախում: Եկեք մեր գործով, նվիրումով ու միասնականությամբ նրանց համար երաշխավորենք այդ ապագան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ