ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձևավորվեց հանցավոր կազմավորված խումբ, որը ՍԴ-ում ապօրինաբար տիրացավ իշխանությանը. Էդգար Ղազարյանը մանրամասներ է հրապարակում (տեսանյութ) 12/10/2022 13:52 | ԼՐԱՀՈՍ
Լրանում է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը, ընդ որում՝ հակասահմանադրական գործընթացների հետևանքով։ Դատավոր Արևիկ Պետրոսյանը պետք է դեռ 15 տարի պաշտոնավարեր ՍԴ դատավորի կարգավիճակում, որովհետև այն պահին, երբ նա ընտրվել, նշանակվել է ՍԴ դատավոր,այդ պահի օրենսդրությունը նրան հնարավորություն էր տալիս ունենալ պաշտոնավարման այդ ժամկետը, սակայն 2020 թվականի հակասահմանադրական փոփոխությունների հետևանքով ապօրինաբար կրճատվել է դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը. «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին իր ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Տիկին Պետրոսյանին պետք է ՍԴ դատավորի պաշտոնում փոխարինի քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյանի փաստաբանական խմբի մի անդամ, մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանը»,- շեշտում է Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ Սեդա Սաֆարյանը քաղաքական գործիչ է, իր մասնագիտական որակներով և արժանիքներով էլ հեռու է ՍԴ դատավորի համար պահանջվող մասնգիտական որակներից։
Այնուհետև պարզաբանելով իր մեկնաբանությունները, Էդգար Ղազարյանը որոշ մանրամասներ հրապարակեց 2020 թվականին ՍԴ շուրջ ծավալված՝ իր բնորոշմամբ՝ ապօրինի և հակասահմանադրական գործողություններից։
Մասնավորապես՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը շեշտեց, որ 2020 թվականին,երբ ապօրինաբար սահմանադրական փոփոխություներ իրականացրեց ԱԺ-ն, 3 դատավորներ դադարեցրեցին իրենց գործունեությունը, և այդ ժամանակ շատերին թվում էր, թե միայն 3 դատավորներն ու Հրայր Թովմասյանն էին տուժում, Իսկ իրականում տուժում էին բոլորը։ Էդգար Ղազարյանի ներկայացմամբ՝ իշխանությունները սկզբում որոշեցին իրականացնել սահմանադրական հանրաքվե, սակայն նախընտրական քարոզարշավի ընթացքում հասկանալով որ չեն կարողանալու իրագործել իրենց նպատակը, գնացին այլ ճանապարհով և ԱԺ-ի միջոցով իրագործեցին իրենց ապօրինի մտադրությունը։
«Նպատակ ունեին ոչ միայն Հրայր Թովմասյանին զրկել ՍԴ նախագահի պաշտոնից, այլև ՍԴ 7 դատավորների։ Այսինքն՝ այդ ժամանակ ՔՊ ընկալումներով, ՍԴ-ում պետք է մնային պաշտոնավարելու միայն Վահե Գրիգորյանը, որն իրենց կողմից էր ընտրվել, և Արման Դիլանյանը, որն արդեն ապօրինաբար զավթել է ՍԴ նախագահի պաշտոնը և որի հետ նրանք արդեն ունեին քաղաքական պայմանավորվածություններ։ Հետո քարոզարշավի ժամանակ հասկացան, որ չեն կարող իրականացնել իրենց մտադրությունները, կոռոնավիրուսի պատրվակով հայտարարեցին արտակարգ դրություն, թեև կարանտին կարող էին հայտարարել՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու, իսկ երբ հայտարարվում է արտակարգ դրություն, արդնե չեղարկվում են ընտրությունները հանրաքվեները և այլն։ Սրանք հայտարարեցին արտակարգ դրություն, որպեսզի չեղարկվի հանրաքվեն և գնացին անօրինական ճանապարհով և ԱԺ կողմից կատարեցին փոփոխություն, ինչի իրավունքն իրենք չունեին, և ԱԺ-ն այդ հոդվածներում փոփոխություններ կատարելու իրավունք չուներ։ Ըստ էության ձևավորվեց անօրինական հանցավոր կազմավորված մի խումբ, որն ապօրինաբար տիրացավ ՍԴ-ում իշխանությանը»,- ներկայացրեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ դա պետք էր անել, որպեսզի ՍԴ անդամներից 5-ը լինեին իրենց քաղաքական թիմից՝ իերնց վերահսկողության տակ։
Որովհետև ՍԴ-ն կազմված է 9 դատավորներից, և եթե այդ 9-ից 5-ը կողմ է քվեարկում որևէ հարցի շուրջ,ապա դա ընդունվում է։ Այսինքն, եզրակացնում է Էդգար Ղազարյանը, իշխանություններին ոչ թե պետք է որ որևէ բարեփոխում ՍԴ-ում, դատարանի համապատասխանեցում Սահմանադրության ոգուն, այլ ընդամենը 5 ձայն, իրենց որոշումներն ընդունելու համար։
«Արդյունքում ստացվեց, որ ՍԴ 5 անդամներ դարձան ոչ լեգիտիմ։ Ու հիմա Արևիկ Պետրոսյանի լիազորությունների դադարումով ստացվում է, որ ՍԴ-ում մնում է ընդամենը 2 օրինական դատավոր՝ Հրայր Թովմասյանն ու Արայիկ Թունյանը»,- ընդգծում է Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից