ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պադավատապետություն և ոստիկանապետություն․ «Նապոլեոնը» պաշտպանված է․ Թևանյան 12/09/2022 22:20 | Քաղաքական
Մի քանի տարի առաջ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ելույթ ունեցողը կոկորդ էր պատռում՝ սուպերլիդերության, սուպերվարչապետության, պադավատապետության դեմ խոսելով։ Ինչպես միշտ, էմոցիա էր գողանում, բայց ներքուստ լրիվ այլ ձգտումներ ուներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«Նա նաև բողոքում էր, որ սահմանադրական փոփոխությունների կոստյումը կարվում է մեկ մարդու համար։
Անցան ժամանակներ։ Պարզվեց, որ ուրիշի համար կարված կոստյումը շատ է դուր եկել նրան, ու նա որոշել է օգտվել այդ կոստյումից։ Ավելին՝ նա «բեզռազմեռնի» է սարքում այդ կոստյումը և փորձում ամեն ինչ տեղավորել իր թևերի տակ։
Պադավատապետություն քննադատողը հսկայական միջոցներ է ծախսում իրեն սպասարկող ավտոպարկի թարմացման համար։ Սահմանվել է պադավատապետության նոր նշաձող։
Ինչ վերաբերում է սուպերվարչապետության թեմայով ճառերին, ապա սկզբում ասվում էր, որ 3 միլիոն վարչապետ կա և ինքն ընդամենը առաջինն է հավասարների մեջ, բայց հետո այդ 3 միլիոնին սարքեցին տուգանքի մատերիալ, թնդանոթի միս, հիվանդանոցի այցելու, բարձր գների տակ կքած սպառող, իսկ մեկ մարդը դարձավ սուպերլիազորություններով վարչապետ։
Եվ այսպես, տեղի է ունեցել հերթական խաբեությունը։ Պադավատապետության դեմ խոսելով՝ պադավատապետություն ու հիմա նաև ոստիկանապետություն է կառուցվում։ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը հենց այդ մասին է։ Ամեն ինչ մտցվում է մեկ մարդու ազդեցության տակ։ Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից հանելով ու ենթարկեցնելով նրան՝ ցույց է տրվում, թե ինչպես և ինչքան է ուզում բոլորից պաշտպանված լինել այդ մեկ մարդը։ Նա վախեր ունի ու պաշտպանվում է ընդդիմախոսներից, հասարակ մարդկանցից, զոհվածների հարազատներից, թիմակիցներից, Ազգային ժողովի դահլիճում նստածներից (խորհրդարանում նրա գտնվելու պահին դահլիճում պահակախումբը քանակով ձգտում է պատգամավորների քանակին)։ Անգամ Ազգային ժողովի շենքի դարպասներն են զոդել, որպեսզի «ժողվարչապետն» իրեն անվտանգ զգա։ Եվ դա այն դեպքում, երբ «թավշյա» կոչված հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկը ներկայացվում էր խորհրդարանի բացված դարպասը։
Մի խոսքով, ժողջանին կրկին խաբում են։ Խոստացել էին ժողովրդավարություն, բայց կառուցում են պադավատապետություն և ոստիկանապետություն։ Գլխավոր նպատակ է հռչակված աթոռի պաշտպանությունը։ Իրենք իրենց ավելի՛ հավասար են զգում, քան հպարտ որակված քաղաքացիները։ Այդպես «Նապոլեոնն» էր վարվում «Անասնաֆերմայում», երբ շներով էր շրջապատում իրեն և քաղաքականապես հենվում ոչխարների վրա։ Այդպես էր ժողովրդից պաշտպանվում նաև «Նահապետը»՝ Մարկեսի գլուխգործոց վեպում։
Թե ինչ եղավ վերջում, այդ գրքերը կարդացողները գիտեն, իսկ չկարդացողները թող կարդան, որ իմանան»,- գրել է Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ