Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Բորիս Բախշիյանի գործով 12/09/2022   12:58  |  ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը չի քննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության (լիազորությունները կասեցված են) դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի արդարացման դատավճռի դեմ բողոքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բախշիյանի արդարացման դատական ակտի դեմ բողոքներ ներկայացվել են ինչպես դատախազության, այնպես էլ՝ պաշտպանի կողմից, որոնք նոյեմբերի 30-ին մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին, դատարանի կազմում ընդգրկված են եղել նաև դատավորներ Լուսինե Աբգարյանը և Մհեր Արղամանյանը, որի պարագայում առկա են եղել ինքնաբացարկի հիմքեր։ Մասնավորապես, մինչդատական վարույթում Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է դատավոր Մհեր Արղամանյանի որդու՝ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ։ Վերջինս հանրությանը հայտնի է նաև որպես «թմբուկահար-դատավոր», քանի որ մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը եղել է «ՔՊ» իրավախորհրդատու, աշխատել նախարարությունում, իսկ 2018թ -ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիաների ժամանակ թմբուկ խփել։

Ըստ այդմ, դատավոր Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել։
«Հաշվի առնելով, որ սույն գործի հանրային հնչեղության և դատավոր Բ.Բախշիյանին կալանավորելու հետ կապված տարաբնույթ կարծիքների ու գնահատականների պայմաններում օբյեկտիվ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկածներ առաջանալ իմ անաչառության վերաբերյալ, ինչն ինքնին չի կարող չազդել ու չկաշկանդել ինձ, հանգում եմ այն հետևության, որ պետք է հայտնեմ ինքնաբացարկ»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանին դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։ Ավելին, դատախազությունը չէր բողոքարկել դատական նիստերին չներկայացվող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու ու կալանավորելու որոշման դեմ։ Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին հրապարակել էր արդարացման դատական ակտը՝ ճանաչելով և հռչակելով Բախշիյանի անմեղությունը։ Դատավորն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և մեղավոր ճանաչել Բախշիյանին՝ որպես պատիժ նշանակելով հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով: Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է նաև Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ պահանջելով Բորիս Բախշիյանին արդարացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Մասնավորապես, ինչպես արդեն նշվել է, դատարանը Բախշիյանին արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով և, այժմ պաշտպանության կողմը պահանջում է Բախշիյանին արդարացնել հանցադեպի բացակայությամբ՝ գտնելով, որ հանցագործության դեպք առհասարակ առկա չէ։

Պաշտպանության կողմը բարձրաձայնել է նաև քրեադատավարական նորմերի էական խախտումների հանգամանքը և Վերաքննիչ դատարանից պահանջում է արձանագրել դրանք, ինչը հանգեցրել է նաև դատավորի իրավունքների խախտման։ Պաշտպանը պահանջում է հաստատել փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքների՝ անթույլատրելի ապացույց լինելու հանգամանքը։

Հեղինակ՝ Իզաբել Աահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:53 26/11/2022  |  ՀարցազրույցԴատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի միաձայն որոշումից հետո ինձ մոտ անհետացել է հիասթափության զգացողությունը. Դատավոր Արթուր Ստեփանյան
11:11 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորների միությունը շարունակում է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին
14:17 28/09/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց
12:33 14/06/2022  |  Դատական ռեպորտաժներԲորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Լուսինե Սեփխանյանը
14:49 13/06/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազը հաստատել է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան
19:16 01/06/2022  |  ՄեկնաբանությունԲորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվում է դատարան. քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է
23:09 30/05/2022  |  Դատական ռեպորտաժներԲորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
22:19 21/05/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Բորիս Բախշիյանի գործը փլուզվել է. Դատավորին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելուց հետո քննիչը մեղադրանքը փոխել է
12:07 07/05/2022  |  ԼՐԱՀՈՍՎերջապես. Դատավոր Բորիս Բախշիյանն ազատության մեջ է
12:00 07/05/2022  |  ԼՐԱՀՈՍՍա միջամտություն է դատավորի իմ գործունեությանը, ընդ որում՝ բիրտ. Բորիս Բախշիյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Արխիվ

[]