ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
44-օրյա պատերազմում ոտքը կորցրած Հարությունին, ով երկու մանկահասակ երեխաների հետ ապրում է վարձով, զրկել են հաշմանդամության 2-րդ կարգից 12/09/2022 22:22 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմում ձախ ոտքը կորցրած 30-ամյա Հարություն Քոչարյանը շուրջ երեք ամիս է, որ ընտանիքը՝ այդ թվում երկու մանկահասակ երեխաներին, պահում է հաշմանդամության 3-րդ կարգի համար հասանելիք 69 հազար դրամ թոշակով ու ծնողների կենսաթոշակից իրեն բաժին հանվող գումարով։ Մինչ այդ՝ 2021թ. ապրիլից մինչև 2022թ. հունիս, Հարությունը, որպես հաշմանդամության 2-րդ կարգի շահառու, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստանում էր ամսական 150 հազար դրամ։
«Երբ տեղեկացա, որ կարգս իջեցրել են, բողոքարկեցի։ Բժիշկը ասաց, թե մի բան էլ շնորհակալ պետք է լինեմ, որ մեկ տարի օգտվել եմ 2-րդ կարգի հաշմանդամին հասնող աջակցությունից։ Ոչ մի հիմնավոր փաստաթուղթ ցույց չտվեցին, որը կարդարացներ կարգի իջեցումը։ Քանի որ չեմ ընդունել վերափորձաքննության եզրակացությունը, երեք ամիս թոշակ չեմ ստացել։ 2022թ. հունիսից նոր 3-րդ կարգի հաշմանդամին հասնող 69 հազար դրամն եմ ստանում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Հարությունը։
Պատերազմում ոտքը կորցրած Հարությունը նեղվում է, որ որևէ աշխատանք չի կարողանում անել, քանի որ մեկ ժամից ավել անգամ ուղղակի կանգնած չի կարողանում մնալ։ Որ ֆիզիկական աշխատանքը հակացուցված է, բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության մեջ ևս նշված է։
Հարությունը նաև հաճախակի գլխացավեր է ունենում. պատերազմից հետո գլխում կիստաներ են առաջացել, որոնք թե՛ ցուրտ, թե՛ շոգ եղանակին սուր գլխացավեր են առաջացնում։
«Վերափորձաքննության ժամանակ էդ թղթերն էլ եմ ցույց տվել, դեղերի ցանկն էլ, բայց ասել են՝ դա հիմք չէ, որ Ձեր 2-րդ կարգը պահպանվի։ Ավելին՝ ասացին, եթե ուզում եք 2-րդ մնա, պիտի ընդհանրապես հրաժարվեք պրոթեզից, նստեք սայլակի վրա, ու մենք էլ գանք, էդպես Ձեզ տեսնենք։ Ասացի՝ ախր պրոթեզը միայն օգնում է, որ A կետից B կետ տեղափոխվեմ, ոչ մի այլ բան չեմ կարողանում անել սրանով։ Դա ևս ոչինչ չփոխեց»,-պատմում է Հարությունը և հավելում՝ կիստաների համար բժշկի նշանակած դեղերն էլ չի ընդունում, քանի որ թանկարժեք դեղեր են, ձեռք բերելու հնարավորություն չունի։
Խնդիրներ են առաջացել նաև պրոթեզի հետ կապված. ամպուտացված ոտքը նիհարել, պրոթեզը հիմա նորմալ չի նստում ծնկին։ Այստեղ ի հայտ է եկել մեկ այլ խնդիր. քանի որ Հարությունը պրոթեզավորվել է Չեխիայում, բժշկական սպասարկումը Հայաստանում չի արվում։
«2021թ. նոյեմբերի 26-ին վիրահատվել եմ, որ ոսկորների գերաճ չլինի ու մեկնել Չեխիա, բերարարի հովանավորությամբ այնտեղ պրոթեզավորվել։ Պրոթեզը, ճիշտ է, 10 տարի պիտի որ ծառայի ինձ, բայց հիմա, քանի որ ոտքս նիհարել է, կրելն անհարմարություն է պատճառում։ Գիտեմ, որ Հայաստանում չեն սպասարկում այլ երկրներում դրած պրոթեզները. հիմա կա՛մ պետք է նորից գնամ Չեխիա, կա՛մ էլ ինչ-որ ձևով այստեղ շտկեն»,-ասում է Հարությունն ու հավելում՝ Զինվորի տուն մի քանի անգամ դիմել է՝ քայլքի հետ կապված խնդրով. օգնել են այդ հարցում, չի դժգոհում։
Ամեն դեպքում, պետության մոտեցումը ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած իր քաղաքացիների նկատմամբ, մեր զրուցակիցը, մեղմ ասած, անարդար է համարում։
Հարությունը, ով 2013թ. որպես պայմանագրային զինծառայող, ծառայության էր անցել Զինված ուժերում, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը՝ վիրավորվելու օրը, կռվել է Ջրականում, այժմ, կնոջ ու մանկահասակ երեխաների հետ, Երևանում վարձով է ապրում։ Ծնողները Գորիսում են։ Ասում է՝ չգիտեմ, թե որքան կկարողանանք վարձով մնալ, բայց այլընտրանք չունեմ. վերականգնողական բուժումը Գորիսում հնարավոր չէ ստանալ։
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանամության կարգից, ևս 128 հոգու հաշմանդամության կարգ 2-րդից իջեցվել է 3-րդ։
Նախարարությունը նաև հաղորդել էր, որ 2023թ. փետրվարի 1-ից անձի հաշմանդամության սահմանման գործընթացն իրականացվելու է այլ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի միջոցով: Բայց և այնպես, այդ դեպքում ևս հաշմանդամության կարգ սահմանելիս հաշվի չի առնվելու՝ շահառուն ռազմական գործողությունների ժամանակ է հաշմանդամ դարձել, թե այլ պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից