ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
․․․Երբ օտար քամիներն են արդեն տարբեր կողմերից ու կետերից փչում և նորակառույցների մեջ՝ Արարատահայացը փնտրում ես, որ գտնես 12/09/2022 14:29 | Վերլուծություններ
Կանաչ ճանապարհ տալով մի քանի քմ հողատարածքի վրա «ռաժոկով» հազիվհազ տեղավորված՝ ամեն «գարաժի» և ինքնակամ կառույցի, այդպիսով քաղաքի տարբեր հատվածներում բազմահարկեր բարձրացնելուց հետո, երբ արդեն հազարներով փնթի շինհրապարակների հետևանքով փոշու մակարդակը բոլոր սահմաններն անցել է, երբ արդեն քամիներն անգամ իրենց ուղղությունը փոխել են, կառավարության նիստի ընթացքում պետության առաջին դեմքի մակարդակով կարևորվում է շինոլորտը։ Ավելի ճիշտ՝ այս ոլորտի հակահումանիստական կողմը, հակագեղագիտական կերպը․․․
Այո, շինարարությունն անասելի մեծածավալ է՝ ինչպես երբեք։ Անասելի փնթի է և անասելի օրենքի խախտումներով՝ ինչպես՝ երբեք։ Աննկարագրելի աղտոտված է մայրաքաղաքի օդն, ինչպես՝ երբեք։ Եվ այսպես կոչված կետային կառուցապատումն ամենուր է և անհաշվելի՝ ինչպես երբեք։
Եվ, այո, ղեկավարությունն իր կարևորումն այս բնագծում էլ մայկա-տրուսիկի օրինակով՝ նախ՝ հագուստից է սկսում, հետո՝ մնացած ստանդարտներն է դիտարկում, որոնք չեն պահպանվում։
Բացարձակ, տոտալ չեն պահպանվում, այլևս թքած ունեն մի ոտնատեղ բացած «կառուցապատողները»․ դեռ քաղաքացիների վրա էլ հոխորտում են, թե՝ շինթույլտվությունն էլ ունեն, բոլոր փաստաթղթերն էլ ունեն, իրենց տարածքն է, ինչ կուզեն՝ կանեն։
Օրեր առաջ, կառավարության նիստում դարձյալ, երբ խոսք էր գնում եկամտահարկի օգտագործմամբ բնակարանների ժամկետները երկարացնելու, այսինքն՝ այդ կարգով բնակելիների կառուցման մասին, շա՜տ էր զայրացել կառավարության ղեկավարը՝ առաջարկություն անող նախարարին լռեցնելով ու նախատելով, թե՝ « նման հարցերն առանց նախապես համաձայնեցնելու չբարձրացնեք այլևս»։ Շատ էր զայրացել, ասում էր՝ թող ա՛յս ընթացքում կարողանային հասցնել և կառուցել, մենք մեր սահմանած ժամկետները պահպանելու ենք։ Այսինքն, այդ ժամանակ դեռ «ԴՆԹ» մակարդակի /ընդ որում, իր կառավարության անդամների համար՝ բնորոշման փոխաբերական իմաստը շեշտելով/, քաղաքաշինական խնդիրները կարևոր չէին, դեռ շինթույլտվություններ կային, որ պիտի տրվեին, դեռ Հանրապետության Հրապարակի հուշարձան-շենքերը վանդալների հարձակմանը պիտի ենթարկվեին․․․
Այ, այդ ամենից հետո էր, որ վերջապես շինոլորտում, շինհրապարակներում, իմա՝ քաղաքաշինության բնագավառում ստանդարտներ սահմանելու մասին խոսելու ժամանակը գալու էր։ Դեռ՝ խոսե՛լու ժամանակը․․․
Այսինքն, երբ բանը բանից անցած է, երբ Երևանում և մոտակա մարզերում այլևս անկապ-անիմաստ կառուցապատումների բումը «բում-բումի» է հասել, երբ օտար քամիներն են արդեն տարբեր կողմերից ու կետերից փչում և նորակառույցների մեջ՝ «դեպի լեառն Մասիս» հայացքն այլևս պիտի փնտրես ու չգտնես, իսկ արարատահայացը սահմանող - բնօրինակը հազարավոր մեխերի հարվածներից վիրավոր է, ԴՆԹ-ական հարցերի մասին խոսելը, մեղմ ասած՝ ձևականություն է։ Ավելին, այն «էթիկային ու էսթետիկային» ուշադրություն հատկացնելու ցուցիչ չէ։ Գործնականում պատկերն ի սկզբանե նախանշվել էր․․․
«Շինհրապարակը մնացած քաղաքացիների առօրյա կյանքից տարանջատելու, անվտանգային, բնապահպանական և էսթետիկ, դեռ մի բան էլ՝ սոցիալ հոգեբանական նշանակության, այսպես ասած՝ ԴՆԹ մակարդակի հարցերը»օրակարգի մեջ եթե լինեին, Մաշտոցի պուրակն այսօր բոլորովին այլ պիտի լիներ, քան՝ է՛ այսօր և Հանրապետության Հրապարակի ու Կառավարության շենքի հանդեպ վերաբերմունքն իր հանճարեղ հղացողի ու ստեղծողի գաղափարին ներդաշն պիտի լիներ։ Ոչ թե՝ մեր ապրած ժամանակին անհարիր՝ պճնված-կպչուն-պլպլան, այլ՝ իրական Հայաստանին պատշաճող՝ զուսպ և առինքնող․․․
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը