ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում, նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ կառավարությունը և Կարմիր խաչը չեն արձագանքում ահազանգերին 12/09/2022 15:56 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կառավարությունը և Կարմիր խաչը չեն շտապում արձագանքել 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի առողջական ծանր վիճակի և նրա նկատմամբ ադրբեջանական ծանր խոշտանգումների վերաբերյալ ահազանգերին:
Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերտ 9-ի եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ մեկ այլ լիբանանահայի՝ Մարալ Նաջարյանին՝ Բերձորից մեքենայով ուղեկցել էր Շուշի՝ անձնական իրերը վերցնելու: Մարալը գերության մեջ չորս ամիս անցկացրեց և Լիբանանաի կառավարության ջանքերով վերադարձվեց Լիբանան։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Երեկ «Ազատության» -ը հաղորդել էր, որ Վիգենի մայրը տագնապած է, ասում է՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։
Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը պատմել է, որ արաբախոս է, բայց ամուսնու հետ պետք է այդ լեզվով չխոսի. սա նույնպես Բաքվի բանտապահների պահանջն է. - «Վիգենը ամիսը մեկ անգամ զանգահարում է՝ 50 վայրկյանով։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ցանկանում էր արաբերեն խոսել և ինչ որ բան փոխանցել, իրեն արգելում էին։ Այդ ժամանակ գոռոցներ լսեցի... Վիգենը ասաց՝ արդեն մեռել եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ»։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ՝ պարզելու արդյո՞ք տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին և ի՞նչ տեղեկություններ ունեն նրա առողջական վիճակի մասին եւ ինչ քայլեր են ձեռնարկվում գերիների նկատմամբ խոշտանգումներ դեպքում՝ դրանք կանխարգելելու կամ պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու համար։
Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ Կարմիր Խաչն իրավասու չէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել.
«Մենք տեսակցում ենք բոլորին, որոնց գերության փաստը հաստատված է Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն չեմ կարող մանրամասնել մասնավոր դեպքերը: Իհարկե, ընտանիքը ազատ է հրապարակել որևէ տվյալներ, որոնք իրենք ստանում են, կամ հեռախոսազրույցից մանրամասներ հայտնել, սա իրենց իրավունքն է, սակայն ԿԽՄԿ-ն իրավասու չէ կոնկրետ անձին վերաբերող տվյալները քննարկել : Առհասարակ, միջազգային մասնագիտական իրավունքով հաստատված է, որ պետք է հնարավորինս այդ անձին պաշտպանել հանրային ամբոխի հետաքրքրությունից »,-ասաց Ամատունին:
«Փաստինֆո»-ն թեմայի վերաբերյալ զրուցել է նաեւ Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, որը պարբերաբար կապի մեջ է Վիգեն Էուլջեքյանի ընտանիքի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ Վիգեն Էուլջեքյանի վիճակը ծայրահեղ ծանր է, մի քանի անգամ բանտից տեղափոխվել է հիվանդանոց:
Զոհրաբյանի խոսքով՝ վերջինիս գերությունից ազատելու հարցով զբաղվում է Լիբանանի կառավարությունը և այնտեղի Կարմիր խաչը.
«Եթե չեմ սխալվում Վիգանի դատավճիռը ամենածանրերից մեկն էր, նա մի քանի անգամ Բաքվի բանտում ուղղակի մահվան եզրին է հայտնվել, խոշտանգումները Վիգենի հետ կապված բազմիցս հաստատվել են: Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում, ոչ միայն Վիգենի՝ այլ նաև Բաքվի բանտերում հայտնված մեր մյուս տղաների համար: ».-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը միևնույն ժամանակ կարծում է, որ Հայաստանի իշխանությունը ոչ թե չի ցանկանում զբաղվել գերիների վերադարձի հարցով, այլ՝ պարզապես լծակ չունի, քանի որ Ադրբեջանի իշխանությունը հրաժարվում է որևէ տեղեկություն տրամարդել այնտեղ պահվող հայ ռազմագերիների մասին:
«Ես չեմ կարծում՝ Փաշինյանը չցանկանա, որ գերիները շուտ վերադարձվեն, դա իր համար PR կոմպոնենտ կլինի, բայց ինչպես տեսնում ենք՝ հատկապես վերջերս ինքը կոշտացրել է իր դիրքորոշումը, մշտապես ամբիոններից խոսում է թե ռազմագերիների թե ՀՀ տարածքների օկուպացիայի մասին, բայց այս ամեն ինչի վրա Ալիևն ուղղակի թքած ունի:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փորձում է ինչ-որ բան անել, բայց Եղիշեով հարց չի լուծվելու, սա այլևս քաղաքական հարց է»,-ասում է Զոհրաբյանը:
«Կարմիր խաչը պարբերաբար հնարավորություն է տալիս, որ գերիները վիդեոկապով կարողանան ծնողների հետ շփվել, բայց գերիների ծնողները չեն ցանկանում հանրայնացնել, վախենում են, որ եթե խոսեն իրենց որդիների աննկարագրելի ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին, ապա ուղղակի կոչնչացնեն իրենց որդիներին: Այդ տղաները րոպե առաջ պետք է լինեն ազատության մեջ, նրանց ամեն օր գտնվելը կյանքի համար վտանգ է, սա է իրականությունը »,-ասաց նա:
Նշենք, որ թեև Ադրբեջանը հաստատել է միայն 33 հայ ռազմագերիների փաստը, բայց այս հարցով զբաղվող տարբեր կազմակերպություններ և իրավապաշտպաններ իրենց միջոցներով և ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերից պարզել են, որ բացի Ադրբեջանի կողմից հաստատված գերիներից՝ ունենք ևս մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ որ Բաքվի կողմից հաստատված 33-ը գերիները Շիրակի մարզից ՄՈԲ-ի տղաներն են, իսկ մյուսների մասին գերեվարվելուց հետո տեղեկություն չկա.
«Կարմիր խաչը պարբերաբար հնարավորություն է տալիս, որ գերիները վիդեոկապով կարողանան ծնողների հետ շփվել, բայց գերիների ծնողները չեն ցանկանում հանրայնացնել, վախենում են, որ եթե խոսեն իրենց որդիների աննկարագրելի ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին, ապա ուղղակի կոչնչացնեն իրենց որդիներին: Այդ տղաները րոպե առաջ պետք է լինեն ազատության մեջ, նրանց ամեն օր գտնվելը կյանքի համար վտանգ է, սա է իրականությունը »,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ