ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ անցկացվել է «Կանաչ Հայաստան» երկրորդ հանդիպումը 12/09/2022 20:50 | ԼՐԱՀՈՍ
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ կանաչ տնտեսության առաջարկվող քաղաքականության, ռազմավարական պլանավորման և իրականացման շրջանակներին։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը ընդգծել է բոլոր շահակիրների` միջազգային և հասարակական կազմակերպությունների, ակադեմիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավվածության նշանակությունը կանաչ տնտեսության անցման միասնական օրակարգ ձևավորելու գործում։ «Այսօրվա հանդիպումը նպատակ ունի անցում կատարելու առավել առարկայական քննարկումների՝ ուղղված գլոբալ և տեղական կլիմայական մարտահրավերներին ընդառաջ տնտեսության դիմակայունության բարձրացման անհրաժեշտությանը։ Այս ուղղությամբ մեր հանձնառությունները հստակ ամրագրված են Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որով տնտեսության՝ ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը համապատասխան վերափոխումն ու տնտեսական ցիկլում բնական ռեսուրսների երկար պահպանման նախադրյալների ապահովումը սահմանված են որպես կայուն զարգացման կարևոր նախապայմաններ», նշել է փոխվարչապետը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել հարթակի դերը Հայաստանի և իր բնակչության համար ավելի լավ և «կանաչ» քաղաքականությունների մշակման գործընթացում։ «Այսօր մենք մեկ քայլով մոտենում ենք այդ խոստման իրագործմանը՝ վերլուծելով կանաչ տնտեսության քաղաքականության էական տարրերը և փորձելով վերածել քաղաքականություններին վերաբերող բարձր մակարդակի հայտարարությունները, ինչպիսիք են՝ կանաչ անցման տեսլականը և երկրի ռազմավարական նպատակները, գործառնական մակարդակի քաղաքականությունների»,- ընդգծել է Նացվլիշվիլին՝ հավելելով, որ Հայաստանը այս գործընթացում միայնակ չէ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի հնարավոր հիմնական ուղղությունները, որը ներկայումս մշակվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից այլ պետական մարմինների և միջազգային ու տեղական շահակիրների հետ համագործակցությամբ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ՝ միջազգային փորձը, հատկապես՝ եվրոպական մոդելն ապացուցել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը չի հակասում տնտեսական բարեկեցության ապահովմանը, ընդհակառակը՝ այդ երկու ուղղությունները կարող են փոխլրացնել միմյանց։ «Կանաչ տնտեսական կառավարման անցումը կարող է բազմաթիվ հնարավորություններ ստեղծել բիզնեսների և աշխատանք փնտողների համար, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքների և մատուցվող ծառայությունների դիմակայունությունը և մրցունակությունը միջազգային շուկաներում»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու Հայաստանում ոլորտային քաղաքականության շուրջ երկխոսությանը և դոնորների համակարգմանը:
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նաև առանձին թեմատիկ քննարկումներ՝ կայուն ֆինանսների, կանաչ տաքսոնոմիայի և շրջանաձև տնտեսության և Հայաստանում ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։
Նկատելով, որ Հայաստանը կլիմայի փոփոխությունների նկատմամբ խոցելի երկիր է՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը կարևորել է ավելի կանաչ տնտեսության մոդելի անցման անհրաժեշտությունը, որը, այս խոցելիությունը հաշվի առնելով, կստեղծի նաև աճի էական հնարավորություններ։ «Հայաստանի «կանաչ» տնտեսության տեսլականը, որը քննարկվեց այսօր, առաջին կարևոր քայլն է դեպի «կանաչ» աճի ներուժի իրացում»,- ընդգծել է Գեգինատը։
Քննարկումների ընթացքում հանդիպման մասնակիցները շեշտել են բնական էկոհամակարգերի պաշտպանության, մարդկային կապիտալի զարգացման և «կանաչ» տնտեսությանն անցման մեջ ավելի մեծ ներդրումները խթանելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից