ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝նրա բնակարանը լքելուց հետո կինը 2.5 ժամ կարող էր ողջ լինել 12/08/2022 20:52 | Քրեական խրոնիկոն
Իր կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Մրգավետ համայնքի ղեկավարի որդու՝ 35-ամյա Նարեկ Սարգսյանի, պաշտպանը պնդում է՝ Նարեկ Սարգսյանի կողմից բնակարանը լքելուց հետո կինը մոտ 2,5 ժամ կարող էր դեռ ողջ լինել։ Սա, ըստ նրա, հաստատվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։
Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, սակայն անհրաժեշտ է կրկնակի փորձաքննություն։ Փաստաբանը, զերծ մնալով մանրամասներ հայտնելուց, նշեց, որ իրենց կասկածները չեն փարատվել՝ բժշկական անփութության վերաբերյալ։
«Միայն մեկ բան կասեմ՝ հիմնավոր կասկածն է նվազել»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ փորձագետի համաձայն՝ կինը կարող էր դեռ 2.5 ժամ կենդանի լինել՝ Նարեկ Սարգսյանի կողմից բնակարան ենթադրաբար մուտք գործելու և դուրս գալուց հետո. «Այսինքն, բժիշկների մուտք գործելու և դուրս գալուց հետո էլ դեռ 1-1.5 ժամ, իսկ Նարեկ Սարգսյանից հետո՝ 2-2.5 ժամ հետո կարող էր աղջիկը ողջ լինել։ Այդ մասը փորձաքննության եզրակացության առարկա չի դարձվել»։
Փաստաբանը զերծ մնաց մանրամասնելուց, թե կոնկրետ երբ է արձանագրվել կնոջ մահը, միայն նշեց, որ մեղադրանքում նշված և փորձագետի կողմից արձանագրված ժամանակահատվածը չի համապատասխանում։
«Նշված ժամանակահատվածը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ բժիշկները կարող էին փրկել կնոջ կյանքը, բայց կասկածներ ունենք, որ բժշկական անփութության արդյունքում կյանքը փրկել չի հաջողվել»,- նշեց փաստաբանը։
Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ գրավի չափ առաջարկելով 10 մլն ՀՀ դրամը, որը մերժվել է։ Դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ