ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական կամ վրացական մեքենաները հանգիստ անցնում են Վերին Լարսի անցակետը, իսկ հայկականներին չեն թողնում. այս ամենը միտումնավոր է արվում. Հրաչ Բերբերյան 12/07/2022 19:58 | Տնտեսություն
Միայն նոյեմբեր ամսին Վրաստանում մոտ 2000 տոննա գյուղմթերք է թափվել՝ Վերին Լարսի անցակետի վատ աշխատանքի պատճառով։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ այս տվյալները ստացել են ահազանգերով ու միավորման ներկայացուցիչի այցելության ու տեղում իրավիճակին ծանոթանալու միջոցով։
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել նաև այն մասին, թե այս իրավիճակի պատճառով գյուղատնտեսության ոլորտն ինչ ծավալի վնաս է կրել, որովհետև հաշվարկելն էլ բարդ է ու ժամանակ է պահանջում։
«Այս իրավիճակի լուծումը կա՝ դա բեռի ապահովագրությունն է։ Պետք է այնպես անել, որ այս վիճակն ընդհանրապես հանգուցալուծվի։ Հայաստան-Ռուսաստան մաքսակետային այս հարաբերությունները, վերջիվերջ,ո պետք է կարգավորվե՞ն, թե՞ ոչ։ Սա գալիս է ոչ միայն տնտեսությունից, այլ նաև, օրինակ, արտաքին քաղաքականությունից, դիվանագիտությունից և այլն։ Թուրքական կամ վրացական մեքենաները գալիս առանց հերթ անցնում են, իսկ հայկական բեռնատարները հերթի մեջ շարված են։ Դա ծիծաղելի է։ Եթե իմանանք, որ ուրիշներին էլ է դա վերաբերում, հասկանալի կլիներ,բայց ուրիշ երկրների ներկայացուցիչները հանգիստ գալիս ու անցնում են»,- իրավիճակը ներկայացրեց ագրարագյուղացիական միավորման նախագահը։
Իսկ եթե ամեն դեպքում, այս վիճակը շարունակվի, ինչպես նշեց մեր զրուցակիցը, հարկավոր է ուրիշ շուկաներ գտնել՝ նկատելով, որ շուկան այնպիսի բան է, որ շատ մեծ դժվարությամբ ձեռք ես բերում և հեշտությամբ կորցնում։
Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ՝ Ճանապարհների փակ լինելը բերելու է նրան, որ մենք Ռուսաստանի Դաշնությունից կտրվում ենք, և ագրարագյուղացիական միավորման նախագահը կասկածներ ունի, որ այս ամենը միտումնավոր է արվում։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության ոլորտի կրած ընդհանուր վնասներին՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ անհատներն են լուրջ վնասներ ունեցել՝ ովքեր ինքնուրույն են փորձել արտահանել, արտահանմամբ զբաղվող ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն։ Այս իրավիճակը, բնականաբար, խիստ բնականաբար ազդում է մթերումների ծավալների ու մթերման գների վրա, քանի որ պահանջարկի փոքրացումը հանգեցնում է գների իջեցմանը։
Օրինակ՝ նոր շուկա մտնող պտուղ-բանջարեղենի մթերումները խիստ տուժել են, նշում է Հրաչ Բերբերյանը, քանի որ մարդիկ արտադրել են հույսով, թե պետք է մթերեն ու արտահանեն, բայց հիմա մթերող չկա, իսկ հասունացած բերքը չեն կարող թողնել ջերմոցներում, այգիներում ու դաշտերում։
«Հիմա մենք սպասում էինք դեպի Ռուսաստանի Դաշնություն կարտոֆիլի լուրջ ծավալների արտահանման, քանի որ Ռուսաստանում այդ բերքը չկա, իսկ Ուկրաինան էլ ընդհանրապես այս տարի կարտոֆիլ չի տանում։ Եթե ռուսները բարեհաճեցին ու այդ սահմանը բացեցին, ուրեմն բավականին արտահանում կունենանք, իսկ եթե չբարեհաճեցին, ուրեմն այն շահույթը չենք ունենա, ինչին սպասում ենք։ Այսինքն՝ կարծում ենք, որ այս տարի կարող ենք մինչև 70 հազար տոննա կարտոֆիլ արտահանել»,- հայտնեց Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ անցյալ տարի 48 հազար տոննա ենք արտահանել
Որպես ոչ միայն այս,այլև ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծում «Փաստինֆո»-ի զրուցակիցը շեշտում է վարչապետին կից գյուղատնտեսության հարցերով զբաղվող համակարգող խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, որի որոշումները պարտադիր կլինեն պատկան մարմինների համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից