ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եգիպտական «Կահիրե լրատվական» հեռուստաալիքը շուրջ 50 րոպե Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ լուծման ուղիներին. Իրավիճակը ներկայացրել է ԱԺ պատգամավորը 12/07/2022 12:40 | ԼՐԱՀՈՍ
«Կահիրե լրատվական» հեռուստաալիքը նոյեմբերի 29-ին շուրջ 50 րոպե նվիրել է Արցախի Հանրապետության շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության արմատներին եւ լուծման հնարավորություններին՝ հրավիրելով վերլուծաբաններ Կահիրեից եւ Սեւաստոպոլից։
Լրագրող Իհապ Օմարը եւ քաղաքական գիտությունների դոկտոր, դասախոս Ամմար էլ Գենան ներկայացրել են իրենց դիտանկյունները տագնապի տարբեր կողմերի մասին՝ աշխարհաքաղաքականից մինչեւ դավանական։ Ըստ Իհապ Օմարի՝ Ռուսաստանը կարող է հրադադար պարտադրել՝ Թուրքիայի եւ Իրանի հետ ունեցած սեւծովյան եւ սիրիական հարակցություններով, սակայն մտավախություն կա, որ Ադրբեջանը, Սյունիք ներխուժելով, կարող է փոխել հակամարտության պատկերը՝ ներգրավելով Իրանին իբրեւ հակառակորդ։
Հարցին՝ թե Արցախն իրենից աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ արժեք է ներկայացնում, նա, օրինակ բերելով բալկանյան թնջուկը, հաստատել է, որ հակամարտության արմատն ազգային է եւ ոչ թե դավանական կամ քաղաքական, որ խորհրդային շրջանում Կրեմլի ազգային քաղաքականության եւ կամայականորեն սահմաններ որոշելու հետեւանք են ներկա հակամարտությունները՝ փաստելով, որ Հայաստանը հնագույն պետություններից մեկն է։
Ադրբեջանից քաղաքական վերլուծաբան Շեյխալի Ալիեւը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը, ընդգծել, որ խնդրի արմատը հայկական հողային պահանջներն են ու ընդարձակման ձգտումը, որի հետեւանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի բռնագաղթի է ենթարկվել, մինչեւ որ երկու տարի առաջ ադրբեջանական բանակը «հայկական բռնագրավումից» ազատագրեց իր հողերը եւ վերջ տվեց այս հակամարտությանը, եւ ներկայումս ընթանում են խաղաղ բանակցություններ։ Նա հաստատել է, որ մի շարք պետություններ չեն փափագում հակամարտության վերջնական լուծմանը, որպեսզի ելնելով սեփական շահերից՝ մոտ եւ հեռավոր ապագայում այն օգտագործենԱդրբեջանին ճնշելու համար։ Նա հիշատակել է Ֆրանսիային, Իրանին, որոնք օգնել են եւ շարունակում են օգնել Հայաստանին վերազինվել՝ փոխելու ուժային հարաբերակացությունը եւ փոփոխության ենթարկելու իրերի արդի դասավորությունը։ Հարցին, թե ի՞նչ կարեւորություն է ներկայացնում Արցախն Ադրբեջանի համար, երբ Հայաստանն այն իր մասնիկն է համարում, նա առաջ է քաշել աշխարհագրական, քաղաքական, տնտեսական եւ իրավական պատճառներ՝ ակնհայտորեն խճճվելով պատմական փաստարկների մեջ։
Այնուհետեւ հաղորդավարը Երեւանից հրավիրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝հարցելով, թե ո՞րն է հակամարտության լուծումը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամն առաջին հերթին շեշտել է, որ լուծման մասին խոսելու համար հարկավոր է մատնանշել պատճառները։ «Երբ կազմավորվեց Խորհրդային Միությունը ստալինյան «ազգային քաղաքականությունը» ԽՍՀՄ հանրապետությունները կապում էր հանգույցներով, որոնք հեշտությամբ չէին կարող քանդվել։ Տարբեր ցեղային մեծամասնություններ «տեղափոխվեցին» Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ամբողջական շրջաններ եւ այլ ազգային մեծամասնություն ունեցող հանրապետություններ։ Ահա թե ինչպես Լեռնային Ղարաբաղը՝ (նույն ինքը՝ Արցախը) պատմական հայկական շրջանը, մոտ 90 տոկոսով հայ բնակչությամբ տրվել է Ադրբեջանին»։
«Սակայն Ղարաբաղի ժողովուրդը երբեք չկորցրեց Հայաստանին միանալու հույսը։ Այսպիսով, 80-ականների վերջին, երբ Գորբաչյովի գլխավորությամբ այսպես կոչված «Պերեստրոյկայի» բարեփոխումները հռչակվեցին, Ղարաբաղի ժողովուրդը որոշեց իրացնել ինքնորոշման իր իրավունքը եւ խնդրել Խորհրդային Միությունից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետություններից համաձայնել Ղարաբաղի իրավասությունն Ադրբեջանից փոխանցել Հայաստանին։ Հետեւաբար «Ղարաբաղյան հակամարտությունը» Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ՝ ըստ ՄԱԿ-ի սկզբունքների եւ կանոնադրության, ինչպես նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության համաժողովի Հելսինյան եզրափակիչ որոշման (1975-ից Համաժողովը վերածվեց մշտական գործող կազմակերպության՝ Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն): Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը հակամարտության «լիարժեք» կողմ չէ, այլ հակամարտությանը միջամտեց իբրեւ Ղարաբաղի հայության ապահովության եւ իրավունքների երաշխավոր եւ փաստացի ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղը միջազգային միջնորդավորված բանակցություններում։
Միջազգային միջնորդական ջանքերը սկսել են 1991-ից՝ ԽՍՀՄ-ի փլուզման նախօրեին։ 2006-2007թթ․ ձեւակերպվել են հակամարտության լուծման հիմնարար սկզբունքներն ու տարրերը երեք միջնորդ երկրների՝ այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից։ Լուծումը պետք է հիմնված լիներ Հելսինկյան Եզրափակիչ որոշման երեք սկզբունքների՝ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման, ուժի սպառնալիքից կամ կիրառումից հրաժարման եւ պետությունների տարածքային ամբողջականության վրա։ Համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվեր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, որը պետք է սահմաներ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որը ենթադրվում է, որ պետք է որոշվեր կամարտահայտության օրինական պարտադիր հանրաքվեի միջոցով՝ կազմակերպված ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կողմից։
Սակայն Ադրբեջանն ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարվելու սկզբունքը կոպտորեն խախտեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը զբաղված էր մահաբեր
COVID-19 համաճարակի դեմ պայքարով, չհրահրված հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց եւ բռնագրավելով Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը։ Իսկ 2021-ի մայիսին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։ Այդ ժամանակից Հայաստանի դեմ նախահարձակ գործողությունները շարունակվում են։ Վերջին ներխուժումը 2022-ի սեպտեմբերի 12-ին էր։ Ադրբեջանը սպանել է 250 հայ զինվորական եւ գրավել Հայաստանի շուրջ 150 քառ․ մետր տարածք։ Ադրբեջանը Հայաստանի վրա է հարձակվել երկու պատճառով՝ դեպի Նախիջեւան Հայաստանի վրայով ինքնիշխան միջանցք ստանալու համար եւ ճնշում բանացնելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանգծման գործընթացին, ինչպես նաեւ նրա հետ կնքելու խաղաղության պայմանագիր։ Սակայն Հայաստանը երբեք պետք է չստորագրի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության միջանցք տրամադրելու համաձայնագիր, որը ենթակա չէ Հայաստանի իրավասության։ Կառավարությունը պահանջում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի ապահովության երաշխիքներ։
Մինչդեռ մենք՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, համակարծիք ենք, որ Հայաստանի վրայով ինքնիշխան միջանցք չտրամադրվի Ադրբեջանին, ուղեւորների եւ բեռների տարանցումը կատարվի ըստ ՀՀ օրենսդրության, քանի որ ճանապարհը գտնվում է Հայաստանի տարածքում, իշխանության հետ հիմնական տարակարծություն ունենք Ղարաբաղի հարցի շուրջ։ Մենք հավատում ենք, որ Ղարաբաղի հայերը, որոնց ապահովությունը ներկայումս երաշխավորված է սահմանափակ ժամանակով լիազորություն ունեցող ռուս խաղաղապահների կողմից, ստիպված պետք է լքեն իրենց պատմական հայրենիքը, եթե ադրբեջանական իրավասություն հաստատվի։ Հետեւաբար Ղարաբաղում առկա է գոյության եւ նոր ցեղասպանության սպառնալիք։ Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այնուամենայնիվ, որպեսզի խաղաղությունը տեւական լինի, պետք է հիմնված լինի արդարության վրա։ Հակառակ պարագայում խաղաղության փոխարեն կունենանք ժամանակավոր հրադադար, իսկ վատթարագույն դեպքում՝ հայոց ցեղային մաքրագործում իրենց պատմական հայրենիքում։
Մենք համոզված ենք, որ տեւական խաղաղություն չի կարող հաստատվել, եթե ղարաբաղյան հիմնախնդիրն արդար լուծում չստանա՝ հիմնված հակամարտող կողմերի փոխզիջման վրա։ Այսպիսով, մյուս դիրքորոշումը հետեւյալն է․ այս շրջանում տեւական խաղաղության համար ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ լուծումը պետք է հիմնված լինի երեք հիմնական սկզբունքների՝ ժողովուրդների հավասար իրավուքների եւ ինքորոշման, ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառման եւ պետությունների տարածքային ամբողջականության վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ