ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուրսանտի սպանության գործով դատավճռի դեմ բողոք է ներկայացվել. տուժող կողմը և դատախազությունը պատժի խստացում են պահանջում, պաշտպանները՝ արդարացում 12/06/2022 20:35 | ԼՐԱՀՈՍ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրն արդարություն է սպասում՝ Վերաքննիչ քրեական դատարանից։ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ինչպես տուժողի իրավահաջորդի, այնպես էլ՝ դատախազության կողմից. պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խստացնելով ամբաստանյալների պատիժը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ապրիլի 5-ին հրապարակել է դատավճիռը, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման ՝ 15 տարի ժամկետով։ Դատարանն ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել է և նրանց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար։ Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն առաջադրված մեղադրանքներից մեկով՝ 359-րդ հոդվածի 1-ին մասով, արդարացվել է։ Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր նրանց մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքներով ու դատապարտել ազատազրկման՝ 18-20 տարի ժամկետով, ինչի հետ, տուժող կողմը համաձայն չէր։ Տուժողի իրավահաջորդը պահանջում էր ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։
Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում առաջին ատյանի դատավճիռն «աբսուրադային» գնահատեց։
«Յոթ տարի է տևել դատավարությունը։ Յոթ տարի անց վճիռ է կայացվել՝ 15 տարի ազատազրկում։ Ձեռք, ուս բռնողին էլ, ոտք բռնողին էլ՝ 15 տարի ազատազրկում, անձամբ սպանողի՞ն էլ։ Ինչքան դաժան սպանություններ են լինում, գրում են, տեսնում ենք, վերջում գալիս դառնում է, որ առանձնակի դաժան սպանություն չի, սովորական սպանություն է՞։ Ինչու է երկու հոդվածները՝ առանձնակի դաժանությունը և խուլիգանական դրդումները հանվել այդ տականքների վրայից։
Աբսուրդային է, հիմա երակն են կտրել երեխու։ Եթե մարդը գիտակցում է, որ իրեն սպանում են՝ արդեն դաժան է։ Այլ բան է, երբ դիպուկահարն է կրակում, մարդը չի իմանում, բայց երբ մարդու աչքի առաջ է, մարդը զգում է, պայքարում է կյանքի համար, չի կարողանում, դա արդեն դաժանություն է »,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ զարմացած էր դատավճռից, քանի որ դատավորը հայտնի է որպես արդար դատավոր։
Բարսեղյանը մտահոգություն ունի, որ հնարավոր է՝ պատժի կրումից մնացած 8 տարին էլ ամբաստանյալները ՔԿՀ-ում չմնան, հետագայում ազատ արձակվեն՝ ինչ-ինչ հանգամանքներում։
«Ինձ համար որպես ծնողի՝ շատ ցավոտ էր։ Դա հանգեցնում է նրան, որ այս երկրում ավելի դաժան սպանություններ են լինում։ Երեխա է, թե ոչ, քանի տարեկան է՝ սպանողին արդեն չի հետաքրքրում»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ պարբերաբար շեշտվում էր, որ ամբաստանյալները երիտասարդ են. «Իրենք իրենց կյանքը կործանել են, իրենք են ընտրել իրենց ճանապարհը, իրենք գողություն չեն արել, մարդ են սպանել, էլի երիտասարդ։ Իմ տղան երիտասարդ չէ՞ր, ինքն էլ էր երիտասարդ»։
Կուրսանտի հայրը հույս հայտնեց առ այն, որ Վերաքննիչ քրեական դատարանն արդար որոշում կկայացնի, ավելի խիստ պատիժ կսահմանի ամբաստանյալների նկատմամբ, թեև իրականում չգիտի, թե ինչ հույսեր կարելի է կապել, մտահոգված է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ մի բան էլ վճիռը կարող է մեղմացվել։
Դատավճռի դեմ բողոք են ներկայացրել նաև ամբաստանյալների պաշտպանները։ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին։ Թեև առաջին ատյանի դատարանը վերաորակել էր մեղադրանքը՝ մեղմացնելով այն և հաստատված համարելով ամբաստանյալների մեղավորությունը միայն՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար, պաշտպանության կողմը գտնում է, որ դա նույնպես հիմնավոր չէ, ամբաստանյալները պետք է արդարացվեն։
Վերաքննիչ բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ։ Նկատի ունենալով, որ դատարանի վճիռն իր մեջ գաղտնի տեղեկություններ է պարունակում, այժմ գործի վերաբերյալ տվյալները հասանելի չեն, ըստ այդմ, դեռևս հայտնի չէ՝ թե որ դատավորները կլինեն դատարանի կազմում։
Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել է 2015թ. հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ գործի նյութերի՝ մի քանի զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը, ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին: Սույն գործով ամբաստանյալի կարգավիճակում են Հայկազ Բարսեղյանի չորս համածառայակիցները՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության համար։ Չորս ամբաստանյալներից բացի մեղադրանք էր առաջադրվել նաև նույն զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանին, որի նկատմամբ դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից