ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արմեն Ղազարյանն ո՞ւր, թմրանյութերն ո՞ւր».փաստաբանը պնդում է՝ «Պզո»-ի մոտ հայտնաբերված փոշենման զանգվածը ոչ թե թմրանյութ էր, այլ՝ ցեմենտ 12/06/2022 21:21 | ԼՐԱՀՈՍ
«Օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի, մոտ հայտնաբերված փոշենման զանգվածը ոչ թե թմրանյութ էր, այլ՝ ցեմենտի կտոր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ «Պզո» մականունով հայտնի Արմեն Ղազարյանը և մի քանի տասնյակ անձինք, այդ թվում՝ «Կաբելի տղա» մականունով անձը, որը պետք է կարգվեր որպես «օրենքով գող», նոյեմբերի 1-ին Երևանում՝ Մուրացան 109 հասցեից բերման էին ենթարկվել՝ ապօրինի զենք, զինամթերք կրելու, թմրանյութ կրելու կասկածանքով։ Ոստիկանությունից հայտնել էին, որ նշված հասցեում հայտնաբերվել էր «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված՝ 144 գրամից ավելի քաշով և այլն:
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել էր Արմեն Ղազարյանը՝ «Պզոն», որը, ինչպես պարզվեց, տևական ժամանակ գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում։ Վերաքննիչ քրեական դատարանն էլ օրերս վերացրել էր Արմեն Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Ղազարյանի նկատմամբ այս պահին խափանման միջոց ընտրված չէ։
Անդրադառնալով Ղազարյանի՝ հիվանդանոցում գտնվելու հանգամանքին՝ փաստաբանը նշեց, որ ամբողջ ընթացքում չէր հիվանդանոցում, մի պահ վատացել էր՝ տեղափոխել են հիվանդանոցում։
«ԱՄՆ-ում նրա սիրտը բաց վիրահատության էր ենթարկվել։ Մինչև ձերբակալությունը՝ մոտ 10 օր հիվանդանոցում պառկած էր՝ կրկին սրտի համար։ Երբ որոշումը եղավ, ինքը ՔԿՀ-ում էր, հիմա էլ՝ պառկած է, դուրս չի գրվել»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա Մելքոնյանն այն «անհիմն» և «մտացածին» որակեց։ Ավելին, խուզարկությամբ հայտնաբերված փոշենման զանգվածը, որն իրավապահների պնդմամբ, թմրանյութ էր, ըստ պաշտպանի, իրականում եղել է ցեմենտ։
«Իր մոտից խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։ Այդ տարածքից հայտնաբերվել է ցեմենտի կտոր, որը ներկայացվել է որպես հերոին՝ մինչև փորձագետների հայտնելը, որ դա ցեմենտ է։ Այսինքն՝ ես գտնվեմ սրճարանում, այդտեղ ինչ-որ բան հայտնաբերվի, վերագրեն ինձ, այն էլ՝ ցեմենտի կտոր՝ինչպես պարզվեց վերջում։ Արմեն Ղազարյանն ուր, թմրամիջոցներն ուր»,- ասաց Մելքոնյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ