ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փչացած քաղաքական համակարգից որևէ լուրջ ակնկալիք չի կարելի ունենալ. Քաղտեխնոլոգ (տեսանյութ) 12/05/2022 20:58 | Քաղաքական
Հայաստանի ներկայիս իշխանությունները երբեք չեն հակադրվելու թուրքական կամ Ադրբեջանական դիրքորոշումներին՝ իբր խաղաղության օրակարգը չվտանգելու պատրվակով և Հայաստանից պաշտոնական արձագանքը, կամ դրա բացակայությունը տրամաբանական էր՝ հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ 2018 թվականից սկսած նրանք իրականացնում են Արցախից հրաժարվելու քաղաքականությունը։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակելուն։
Նման քայլով, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանը փորձում էր երկու խնդիր լուծել՝ նախ վերահսկողություն սահմանել Արցախի տնտեսական կարևորագույն ենթակառուցվածքների վրա, հետո, ստուգելով ռուս խաղաղապահների արձագանքը, փորձել վերահսկողություն սահմանել Արցախ-Հայաստան ճանապարհի վրա։ Ու թեև ադրբեջանական այս սադրանքը համընկավ ՀՀ ԱԺ-ում հակաադրբեջանական հայտարարությունը տապալելու փաստի հետ, բայց դա Արմեն Բադալյանն, ավելի շուտ, զուգադիպությանն է վերագրում։
Կան տեակետներ, համաձայն որոնց, եթե միևնույն է՝ իշխանությունները տապալելու են հակաադրբեջանական կամ հակաթուրքական որևէ դրսևորում, ապա ընդդիմության կողմից նման խնդիրների բարձրաձայնումը կամ նախաձեռնությունները վնասում են Հայաստանի արտաքին իմիջին. Այս կապակցությամբ Արմեն Բադալյանը «Փաստինֆոյին» ասաց, որ Հայաստանի վարկանիշը առանց այն էլ այնքան ցածր է, որ մինուս 1000-ից եթե դառնա մինուս 1005 կամ մինուս 950՝ որևէ եական բան դրանից չի փոխվի։ Իսկ իմանալու համար, թե ինչ պետք է անել, ընդդիմությունն ինքը պետք է որոշի ու հասկանա, թե ինչ է ուզում։
Անդրադառնալով քաղաքական ուժերի ներսում դիտարկվող տեղաշարժերին՝ Արմեն Բադալյանը վստահեցնում է՝ ընդդիմադիր ուժերն իրենց հնարավորությունների 100 տոկոսի չափով չեն աշխատում, իսկ երբ ամբողջ ուժով չեն աշխատում, ուժի ներսում խնդիրներ են առաջանում։ Քաղաքական ուժն էլ նման է մեքենայի,- ընդգծեց քաղտեխնոլոգը, եթե երկար ժամանակ նորմալ չի աշխատում՝ հիվանդանում կամ փչանում է։ Իսկ փչացած քաղաքական համակարգից որևէ լուրջ ակնկալիք չի կարելի ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան