ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական 4 օղակ համատեղ գործողություն են իրականացրել. Հայկ Նահապետյան 12/05/2022 20:51 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը ցանկացած պատրվակով փորձում է փակել Արցախը սնուցող միակ զարկերակը և հումանիտար աղետ առաջացնել այնտեղ: Չեմ բացառում, որ թշնամին կրկին նման քայլի դիմի և փորձի փակել Լաչինի միջանցքը՝ արդեն ավելի երկար ժամանակով: Իսկ երբ ձյուն գա, պատկերացնու՞մ եք՝ ինչ կկատարվի Արցախում: «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները անհեթեթ պատճառաբանությամբ շուրջ 3 ժամ փակել էին Հայաստանը և Արցախը կապող միակ ուղին՝ Լաչինի միջանցքը:
Փորձագետը շեշտում է, որ արցախցիներին շրջափակումով չեն կարող վախեցնել, քանի որ նրանք շատ ավելի վատ պայմաններում էլ են ապրել 90-ականներին, բայց դիմադրել, կռվել և հաղթել են.
«Այնուամենայնիվ, պարտությունից հետո հոգեբանական ազդեցություն թողնում է Ադրբեջանի այս քայլը, իսկ եթե Հայաստանի կառույցները համապատասխան կեցվածք չդրսևորեն, ապա Արցախը մենակ է մնալու Ադրբեջանի դեմ: 90-ականներին որքան էլ Արցախը ծանր վիճակում լիներ, բայց Հայաստանը թև ու թիկունք էր, օգնում էր՝ բարոյապես, կամավորաներով, ինչպես նաև դիվանագիտական հարթակում, իսկ հիմա Արցախը թիկունք չունի »,-ասաց Նահապետյանը:
Զրուցակիցը նաև արձանագրում է, որ Արցախի ղեկավարությունն այդ իրավիճակում համարժեք է գործել և արագ արձագանք է տվել Ադրբեջանի սադրանքին, մինչդեռ Հայաստանը որևէ մակարդակով արձագանք չի տվել, ինչը, ըստ Նահապետյանի, կարող է պատճառ հանդիսանալ, որ միջադեպը կրկնվի՝ ավելի մեծ պարբերականությամբ:
Հայկ Նահապետյանը նաև ուշադրությունէ հրավիրում այն հանգամանքի վրա, որ հերթական սադրանքն իրականացնելիս ադրբեջանական 4 միավոր համատեղ են գործել՝ուժային կառույցները, պետական մարմինները, հասարակական բնապահպանակն կազմակերպությունները և ԶԼՄ-ները.
«Այսինքն ՝ 4 օղակ համատեղ գործողություն են իրականացրել, իսկ թե որքա՞նով է հայկական կողմը համարժեք արձագանքել սրան, եթե լրահոսը նայեք, կնկատեք»,-ասաց Նահապետյանը:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն իր այս քայլով նաև ստուգում էր, թե ռուս խաղաղապահները ինչ ակտիվությամբ են արձագանքում իրենց քայլերին և ինչքան ժամանակում են կարողանում խոչընդոտը վերացնել.
«Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ քանի ռուս խաղաղապահներն Արցախում են, Արցախի հարցը լուծված չէ և այնտեղ հայերը կշարունակեն մնալ , ուստի խաղաղապահների վարկաբեկման գործընթաց է սկսել Հայաստանի և Արցախի բնակիչների մոտ »,-ասաց նա:
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի այս հերթական սադրանքին զուգահեռ՝ դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր:
Ըստ Նահապետյանի՝ այն, որ հայկական կողմը դիերի մնացորդներ է փոխանցում, սա մարդասիրական քայլ է, բայց Ադրբեջանը երբեք համարժեք չի արձագանքում դրանց.
«Մեր զինվորների դիերը Ջերմուկի դիրքերում են առ ասյօր և ադրբեջանցիները թույլ չեն տալիս մոտենալ ու դիերը վերցնել, արդյո՞ք մեր այս քայլը համարժեք էր Ադրբեջանին, իհարկե՝ ոչ»,-ասաց Նահապետյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ