ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատունակ տարիքի ազգաբնակչության շուրջ 2/3-ը չի աշխատում. Շատերն արտագաղթել են, մյուսներն էլ հույսը կորցրել ու աշխատանք այլեւս չեն փնտրում 12/05/2022 20:06 | Տնտեսություն
Գործազրկությունը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենացավոտ խնդիրներից մեկն է՝ շատ այլ խնդիրների առաջացման պատճառ։ Այսօր էլ գործազրկության հարցը շարունակում է խիստ սուր մնալ։
Այսպես՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 961 հազար 367 մարդ։ Ընդ որում՝ այս տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.1տոկոսը՝ շուրջ 1 միլիոն 868 հազար հոգին, կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.4 տոկոսը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 15.5 տոկոսը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Իսկ գրանցված աշխատողների թվաքանակը պաշտոնապես 702 հազար 608 է հոգի է։ Ընդ որում՝ բացառված չէ, որ որոշ դեպքերում կարող են աշխատունակ տարիքից ցածր կամ բարձր բնակչության ներկայացուցիչներն էլ աշխատել։ Բայց անգամ ընդունելով, որ գրանցված աշխատող 702 հազարից ավել մարդիկ էլ բացառապես աշխատունակ տարիքի՝ 16-62 տարեկան բնակչության ներկայացուցիչներ են, միևնույն է՝ ստացվում է աշխատունակ տարիքի ազգաբնակչության 1 միլիոն 135 հազարը, կամ շուրջ 2/3-ը չի աշխատում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից դեկտեմբերի 5-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին» տվյալների համաձայն, աշխատանք փնտրողների թիվն, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տվյալների, տարեսկզբին եղել է 85 հազար 717 հոգի, հոկտեմբերի վերջի դրությամբ՝ կազմել է 74 հազար 36 հոգի։ Սա ամենևին չի նշանակում, թե 11 հազար հոգի այս տարի աշխատանք է գտել ու էլ չի փնտրում։ Միգուցե նրանց մի մասն իրոք գտել է, մի մասը՝ արտագաղթել, մի մասն էլ՝ հույսը կորցրել ու էլ չի փնտրում։ Առավել ևս, որ պաշտոնապես աշխատանք փնտրողներից բոլորը չէ, որ հազար գործազուրկներ են։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում տարեսկզբին եղել են մոտ 57 հազար 900 գործազուրկներ, հոկտեմբերի վերջին՝ մոտ 50 հազար 700։
Ու այս դեպքում հարց է առաջանում՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարում է, թե այս տարի էապես նվազել է գործազրկության մակարդակը, եթե էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, թե վերջին 2 տարում 74 հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել, պաշտոնական տվյալներով էլ՝ գրանցված աշխատողների թվաքանակը ավելացել է մոտ 63 հազար հոգով՝ ըստ դեկտեմբերի 5-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարեսկզբից անգամ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը (հաշվի չառնենք չգրանցված, բայց գործազուրկներին), նվազում է ընդամենը մոտ 7 հազարով։ Իսկ միգուցե ոչ թե այդքան նոր աշխատատեղ է ստեղծվել, այլ նախկինում գոյություն ունեցած, սակայն չգրանցված աշխատատեղերն ու աշխատողնե՞րն են պարզապես եկել տեսանելի դաշտ...
Այլապես ինչպե՞ս բացատրել հանգամանքը, որ Հայաստանում կա գործազրկության բավականին բարձր մակարդակ, տասնյակ հազարավոր մարդիկ աշխատանք են փնտրում, տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ են, Իսկ նոր ստեղծված աշխատատեղերի պայմաններում գրանցված գործազուրկների թիվը պակասում է պաշտոնապես հայտարարված աշխատատեղերի աճից 10 անգամ փոքր թվով։ Առավել ևս, որ ըստ օրերս հրապարակված՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2022» զեկույցի՝ ուսումնասիրված ժամանակահատվածում արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամներից 69.8 տոկոսինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 80.3 տոկոսի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ: Ընդ որում՝ այդ նույն հրապարակմամբ՝ այսինքն՝ պաշտոնական տվյալներով նշվում է, որ Հայաստանից մեկնածների առյուծի բաժինը՝ 69.9 տոկոսը մեկնում են՝ աշխատելու կամ աշխատանք փնտրելու նպատակով։ Այսինքն՝ այստեղ աշխատանք կա՛մ չկա, կա՛մ պայմաններն այնքան վատն են, որ մարդիկ նախընտրում են արտերկրում՝ հիմնականում ՌԴ-ում աշխատանք փնտրել, կամ արդեն գտել են ու մեկնում են այնտեղ աշխատելու՝ անգամ ՌԴ-ի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ