ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալմա-Աթայի հռչակագիրն ստորագրել է նաեւ Ուկրաինայի նախագահը, իսկ այդ պահին Ղրիմն ու Դոնբասը եղել են Ուկրաինայի կազմում. միջազգայնագետի հիշեցումը՝ Լավրովին 12/01/2022 19:34 | ԼՐԱՀՈՍ
Եղեք հետեւողական, Սերգեյ Վիկտորովիչ։ Տելեգրամի իր էջում նման դիտարկում է արել քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Այսօր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ սահմանազատումը ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա լուծում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:
Այսինքն՝ հիմք են ընդունվում միութենական հանրապետությունների սահմանները։ Հիշեցնեմ նախարարին և Սմոլենսկի Հրապարակի Հայաստանի բաժնում նստած մարդկանց։
Նախ, 1991թ.սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակվեց Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում' Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և Ադրբեջանի ԽՍՀ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։
Երկրորդ, նաև մինչև հռչակագրի ստորագրումը 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարեց իր անկախության մասին։
Այսպիսով, մինչ հռչակագրի ստորագրումը անհնար է անտեսել ստեղծված իրականությունը։ Ուստի Ադրբեջանի կազմում ԼՂՀ կարգավիճակի քննարկումը ոչ միայն կոռեկտ չէ միջազգային իրավունքի տեսանկյունից, այլև վտանգավոր է, քանի որ հաշվի չի առնում օբյեկտիվ իրողությունները։
Ինչ վերաբերում է հաջորդականությանը
1. Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել է նաև Ուկրաինայի նախագահ Կրավչուկը։ Այդ ժամանակ և Ղրիմը, և Դոնբասը, և մի շարք այլ տարածաշրջաններ Ուկրաինայի կազմում էին։ Այսինքն՝ Ռուսաստանն նրա տարածքային ամբողջականությունն այդպիսին է ճանաչել։
2. Եթե տվյալ մոտեցումը համարում եք միակ ճիշտը, ապա նպատակահարմար է սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է դրան հավատարիմ մնալ, այն է՝ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Ելնելով Ձեր հայտարարությունից՝ հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման մոտեցումը պետք է հիմնված լինի ընդհանուր տրամաբանության վրա և լինի համընդհանուր, այլ ոչ թե ընտրովի։ Կամ Ալմա-Աթայի հռչակագիրը ուղարկվում է պատմության գզրոց՝ որպես այլևս ոչ արդիական փաստաթուղթ, կամ ԱՊՀ անդամ բոլոր պետությունները պահպանում են այն առանց երկակի ստանդարտների:
Քանի որ վերջինս չի կատարվում, ապա ոչ Երևանը, ոչ Ստեփանակերտը չեն կարող համաձայնել նման հայտարարությունների հետ»,- գրել է Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ