ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ.Այն Հունգարիայի, որն անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին.Զաքարյան 12/02/2022 12:48 | Մեկնաբանություն
Ժողովրդական ասացվածք կա. պատիվը տվել են շանը` չի կերել:
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հունգարիայի կառավարությունը կարծես չի պատրաստվում պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանից` հայ սպայի դեմ 2004թ. կատարված ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը 2012թ-ին ստանձնելու համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Այն Հունգարիայի, որն անտեսելով իրավունքը, Հայաստանի մեջքի հետևում, անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` 2012թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այն Սաֆարովին, որը Բուդապեշտի ՆԱՏՕ-ական դպրոցում կացնահարել է քնած վիճակում գտնվող սպա Գուրգեն Մարգարյանին: Այն Սաֆարովին, որը Բաքվին վերադարձվելուց անմիջապես հետո, պաշտոնապես հերոսացվել է:
Երբ Սերժ Սարգսյանը 2012թ. որոշում կայացրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին (այդ մասին տեղյակ պահելով ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին), հիմքում առաջին հերթին պետության հեղինակության, ազգային արժանապատվության, բանակի ու սպայի պատվի հարցերն էին: Դրա համար էլ Հայաստանին ու հայ ժողովրդին աշխարհում հարգում էին: Շատ երկրներ ու միջազգային կառույցներ քննադատեցին Հունգարիայի կառավարության ու Ադրբեջանի այդ համատեղ «գործարքը»:
Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի: Նա հայերին վերաբերում է միայն որպես կերակրման, հիմարացման ու զիզի-բիզի բաներով խաբելու ենթակա զանգվածի: Որովհետև մենք թույլ ենք տալիս որպեսզի նա շարունակի այդպես վարվել մեր, և մեր երկրի հետ:
Հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով պահված Հայրենիքը թշնամուն հանձնածի համար ի՞նչ արժեք կարող է ունենալ կացնահարված մեկ սպայի պատիվը: Եվրոպայի ԱԳ նախարարների աչքի առջև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ գրկախառնված հռհռացող ՀՀ արտգործնախարարին էլ ո՞վ բանի տեղ կդնի, երբ սա բարձրացնի օրինակ հայ ռազմագերիներին դիրքում դաժանաբար գնդակահարության կամ կին զինծառայողների դիերի խոշտանգման հարցերը:
Զինվորականնե´ր, ոստիկաննե´ր, անվտանգության ծառայության, դատախազության և արդարադատության սպանե´ր, ահա ևս մեկ ապացույց, որ սպայի պատիվն ու արժանապատվությունը սրանց համար զրո է, ոչնչություն, դատարկ մի բան: Հայրենիքի առջև ձեր ծառայությունը սրանց համար ոչ թե պետականություն ու պատիվ է, այլ ընդամենը ծախս: Իսկ դուք, երևի ամեն օր զգաստ դիրքով պատվի եք առնում կապիտուլյանտներին, ըստ իրենց ընկալման` փողի խաթեր:
Հ.Գ. 1
Ժողովրդական ասացվածք կա.
պատիվը տվել են շանը` չի կերել:
Հ.Գ.2
Իհարկե չպետք է մոռանալ, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ (մենք շնորհակալ ազգ ենք) 2021թ. հինգ հայ ռազմագրերիներ վերադարձվել են Հայաստան: Բայց դա հիմք չի տալիս մոռանալու հայ սպայի անարգված պատիվն ու արժանապատվությունը:
Հատկապես, որ ռազմագերիներին անմիջապես վերադարձնելու ստանձնած պարտավորության փոխարեն, Ադրբեջանը մեր գերևարված տղաների վերադարձը դարձրել էր այլ պետությունների հետ միջազգային առևտուր անելու և Հայաստանի վրա որպես «լավություն» ծախելու գործարք: Դա Հայաստանի տխրահռչակ կառավարությանը միջազգայնորեն նսեմացնելու ևս մեկ առիթ էր»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ