ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը նախադեպ կարող է հանդիսանալ ԵՄ այլ երկրների համար. չեմ բացառում, որ Ադրբեջանի վրա ճնշումներ լինեն նաև ԱՄՆ-ի կողմից. Սուրեն Սարգսյան 12/01/2022 14:36 | ԼՐԱՀՈՍ
Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը քաղաքական առումով նախադեպ և որոշակի ճնշման մեխանիզմ կարող է լինել, բայց պետք չէ սրա վրա կենտրոնանալ և սպասել լուրջ փոփոխությունների: Պետք է ինքներս կարողանանք մեր խնդիրները լուծել, հետո նոր դիմենք միջազգային հանրությանը:
«Փաստինֆո»-իհետ զրույցում նման տեսակետ է հայտնել միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:
Ինչպես հայտնել էինք, երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:
Նշենք, որ երկու շաբաթ առաջ էլ Ֆրանսիայի ստորին պալատն էր հավանություն տվել բանաձեւին, այսինքն՝ Ֆրանսիայի օրենսդիրի երկու պալատներն էլ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ընդունել:
Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբ՝ սա Ֆրանսիայի պաշտոնական տեսակետը չէ, քանի որ պաշտոնական դիրքորոշում, որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ներկայացնում է գործադիր իշխանությունը՝ ի դեմս նախագահի և արտգործնախարարի:
Բանաձևերը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր չեն, այսիքն ՝ պարտադիր կատարման ենթակա չեն Ֆրանսիայի ղեկավարության համար, քանի որ գործադիրը պարտավոր չէ առաջնորդվել օրենսդիրի կողմից ընդունված բանաձևերով.
«Բայց ակնհայտ է, որ Ֆրանսիայի քաղաքական վերնախավում, այսինքն՝ նաև գործադիրում, կա կոնսենսուս այս հարցով: Եթե նույնիսկ կոնսենսուսի մասին բարձրաձայն չի հայտարարվում, դա չի նշանակում, որ գործադիրը համաձայն չէ: Ընդհակառակը, առանց գործադիրի համաձայնության, արտաքին քաղաքական լուրջ ազդեցություն ունեցող բանաձևեր չէին ընդունվի Ֆրանսիայի օրենսդիրի երկու պալատների կողմից »,-ասաց նա:
Սուրեն Սարգսյանը չի բացառում նաև, որ սա նախադեպ կարող է հանդիսանալ ԵՄ այլ երկրների համար, որոնք ևս կարող է նման բանաձևով հանդես գան.
«Ճնշումները շարունակական են Ադրբեջանի նկատմամբ, քանի որ բոլորը հասկանում են՝ Ադրբեջանն ագրեսիվ կողմն է, նա է ռազմական գործողություններ հրահրում և հարձակվում Հայաստանի վրա, բնական է, որ միջազգային հանրությունը, գոնե հայտարարությունների մակարդակով պետք է կարգի հրավիրի: Սա, իհարկե, չի նշանակում, որ Ադրբեջանը միանշանակորեն անելու է այն, ինչ իրեն ասում է միջազգային հանրությունը, քանի որ ինքն էլ ունի որոշակի ուժ՝ այդ ճնշումները զսպելու համար, հատկապես՝ Թուրքիայի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե հրաժարվում է դեկտեմբերին Բրյուսելում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ վերջինս պահանջել էր, որ հանդիպմանը ներկա լինի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
Ավելի վաղ, սակայն, պարզ դարձավ, որ Ալիևն ամեն դեպքում մտափոխվել է, և դեկտեմբերին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա:
Մեր հարցին՝ թե այս հանդիպմանն ընդառաջ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված հայամետ այս նախագիծն ի՞նչ հետևանքներ կունենա բանակցային հետագա գործընթացի վրա, եթե հաշվի առնենք, որ Ալիևը հանդիպումից հրաժարվել էր պատճառաբանելով, թե չի ցանկանում Ֆրանսիայի նախագահը ներկա լինի հանդիպմանը, Սուրեն Սարգսյանն համոզմունք հայտնեց, որ Ալիևը հենց միջազգային հանրության ճնշման ներքո է մտափոխվել.
«Ֆրանսիայի դիրքորոշումը հետաքրքիր դիվանագիտական ճնշում կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ, չեմ բացառում, որ նման ճնշում լինի նաև ԱՄՆ-ի կողմից:
Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այս ճնշումները կարող են շարունակական լինել և ինքը կարող է ընկալվել որպես ագրեսոր կողմ »:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ