ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Չալաբյան 12/01/2022 11:49 | ԼՐԱՀՈՍ
Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և ապաշնորհ գործողություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի ԱԺ որոշմանը։
«Երեկ երեկոյան Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հետևելով Ֆրանսիայի Սենատի երկու շաբաթ առաջ ընդունված որոշմանը, միաձայն ընդարձակ հայանպաստ բանաձև է ընդունել, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ անելով սեփական երկրի կառավարությանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:
Բանաձևում հատուկ կարևորվում է Լեռնային Ղարաբաղի մասով ձևակերպումը՝ «հորդորում է Կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական ջանքերը և դիվանագիտական մոբիլիզացիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությանն առնչվող կայուն լուծում հնարավոր լինի իրականացնել՝ համաձայն վերը նշված Ազգային ժողովի թիվ 520 որոշման»: Թեև սա համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի անկախության ուղիղ ճանաչմանը, այն միարժեք հակազդում է թշնամական կողմի այն պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», և փաստացի պահանջում է փոխընդունելի երկարաժամկետ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով:
Ողջունելով այս բանաձևը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնած և ընդունած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն ֆրանսահայ կազմակերպություններին, որոնք իրենց հետևողական աշխատանքով, հնարավոր են դարձրել այս արդյունքը՝ սա կարևոր քայլ է հայկական կողմի դիվանագիտական դիրքերը ամրապնդելու ուղղությամբ:
Դրանով հանդերձ, պետք է նշել, որ ինչպես Սենատի նախորդ բանաձևը, սա էլ դեռևս ավելի շատ խորհրդանշական քայլ է Ֆրանսիայի պետության կողմից: Այս բանաձևը իրավական ուժ կստանա միայն, եթե այնտեղ ներառված առաջարկությունները գործի դրվեն Ֆրանսիայի գործող կառավարության կողմից՝ օրինակ, Հայաստանին կրիտիկական սպառազինություն և պաշտպանական համակարգեր մատակարարվեն, ընդարձակվի սահմանի վրա դիտորդական առաքելությունը, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, և վերականգնվի Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ թշնամու կողմից հետագա սադրանքների դեպքում Ֆրանսիան նաև բացահայտ ճանաչի Արցախի անկախությունը:
Որպեսզի սա իրականություն դառնա, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել ներսից հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլև բացարձակ կրիտիկական է, որպեսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը, և «ամեն գնով» ագրեսորի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն, հետևողականորեն աշխատի Ֆրանսիայի և այլ եվրոպական գործընկերների հետ՝ ուժեղացնելու ճնշումը Ալիևի հանցագործ ռեժիմի նկատմամբ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառելու հայության դեմ ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մշակույթային ցեղասպանության քաղաքականության համար:
Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և ապաշնորհ գործողություններով: Հիմա ժամանակն է դրա մասին բարձրաձայնել ամեն քայլափոխին, և հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտները անընդունելի են, և ռուսական գազին այլընտրանք գտնելու մարմաջով, չի կարելի խրախուսել սեփական թևի տակ ցեղասպան ռեժիմի բարգավաճումը, և մի ամբողջ ժողովրդի տեղահանությունը և էթնիկ զտումը սեփական պատմական հայրենիքից:
Մինչ այդ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր գործընկերներին, և հույս հայտնում, որ Ֆրանսիական կառավարությունը, ունենալով այժմ երկրի օրենսդիր երկու պալատների անվերապահ աջակցությունը, առաջիկայում իրական գործողություններով կապացուցի իր նվիրվածությունը մեր տարածաշրջանում կայուն, արդարացի և ժողովրդների իրական շահերից բխող խաղաղության հաստատմանը»,- գրել է Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ