ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թոռնիկ Ալեյանը դժգոհ էր ոչ թե գումարից, այլ՝ վերաբերմունքից,1000 դրամով ուսանողը պետք է դուրս գա՞ր փողոց. Չալաբյանի գործով հարցաքննվեց Ագրարային համալսարանի ՈՒԽ փոխնախագահը 12/01/2022 13:48 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում են վկաները։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին նախատեսված էր նաև Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալեյանի հարցաքննությունը, սակայն Ալեյանը, որն առանցքային վկան է, չի ներկայացել նիստին՝ լինելով պատշաճ ծանուցված։
Դատարանում հարցաքննվեց Ագրարային համալսարանի ուսանողներները։ Նրանցից մեկը՝ Մաշա Վարդանյանը պատմեց, որ համալսարանում որպես հրավիրյալ դասախոս աշխատող Էմմա Սարգսյանը, որի հետ ինքը հեռու բարեկամական կապեր ունի՝ մորական կողմից, իրեն էր դիմել՝ խնդրելով փոխանցել իրեն ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալեյանի հեռախոսահամարը, ինչից հետո ինքն այլևս ոչինչ չի իմանում։
«Ասել է՝ համալսարանի համար «թույն» ծրագրեր ունի, դրա համար էլ խնդրել է ՈՒԽ նախագահի հեռախոսահամարը»,- նշեց վկան՝հավելելով, որ այդ ժամանակ պետական քննություններ էին եւ իր ելումուտը համալսարան՝ հազվադեպ էր. «Ես այնպիսի քաոսային իրավիճակում էի։ Պետականներն ինձ համար ավելի առաջնային էր, քան որ երկրում այդպես էր, քաղաքական գործընթացներով չէի հետաքրքրվում ընդհանրապես»։ Թոռնիկ Ալեյանի հետ ՈՒԽ շրջանակներում է շփվել, ինքը Ֆակուլտետի ՈՒԽ նախագահն է, այլ խոսակցություններ երբեք չի եղել, Ավետիք Չալաբյանին՝ չի ճանաչում, առաջին անգամ է տեսնում։ Դատախազի հարցին՝ արդյո՞ք խոսակցություն երբևէ եղել է՝ ուսանողներին 1000 դրամով ինչ-որ աշխատանքի ներգրավելու վերաբերյալ, վկան հավաստացիացրեց՝ ինքը երբեք որևէ խոսակցություն չի լսել։ Վկա Արմեն Սողոմոնյանը, որը Ագրարային համալսարանի ՈՒԽ փոխնախագահն է, նշեց, որ ինքը որևէ քաղաքական կուսակցության չի հարում, ապաքաղաքական է, որքանով գիտի՝ Թոռնիկ Ալեյանը նույնպես։
«Մայիս ամիսն էր կամ ապրիլի վերջ, եթե չեմ սխալվում։ Էմմա Սարգսյանը հանդիպում է Թոռնիկ Ալեյանին՝ ինչ-որ գործնական առաջարկով, բայց հետո գործնական առաջարկը միանգամից գնում է քաղաքական կողմ, ինչքանով տեղյակ եմ՝ ասում է, որ պետք է հանդիպեն իր քաղաքական ղեկավարներին, դրանից հետո գնում են հանդիպման։ Հանդիպումը եղել է մի մտքով՝ զգուշացնել, որ մեր համալսարանը, մեր կառույցը ապաքաղաքական կառույց է, զուտ մեր կառույցից հեռու մնան, մեր ուսանողները՝ համալսարանից դուրս եթե որեւէ քաղաքական թևին կողմ են լինում, ապա դա արդեն իրենց անձնական որոշելիքն է, բայց համալսարանի ներսում մենք ոչ մի ուսանողի ոչինչ չենք պարտադրում, ստիպում։ Դրանից հետո տարածվեց ձայնագրությունը՝ կիսատ է, թե ինչ է, որտեղ Թոռնիկը խոսում է և ամեն ինչ կարծես իր դեմ էր, որ հարցեր է տալիս և այլն»,-ասաց վկան։
Դատախազի հարցին՝ մինչև ձայնագրության հրապարակումն ով է եղել իր ինֆորմացիայի աղբյուրը՝ Սողոմոնյանը նշեց, որ Թոռնիկ Ալեյանն էր, երբ Էմմա Սարգսյանը հանդիպման էր եկել՝ Թոռնիկ Ալեյանը իրեն և ՈԻԽ մի քանի անդամի տեղյակ էր պահել։ Մինչև այդ՝ Էմմա Սարգսյանի մասին ինքն ընդհանրապես չէր լսել, դեպքի ժամանակ է իմացել, որ հրավիրյալ դասախոս է։ Սողոմոնյանի հավաստմամբ՝ հրապարակային ոչ մի ցույցի ՈՒԽ-ն չի մասնակցել, դասադուլ եղել է՝ 2018թ, երբ ամբողջ համալսարանը դասադուլի է մասնակցել։
Պատասխանելով պաշտպանության կողմի հարցադրումներին՝ վկան պատմեց, որ Թոռնիկ Ալեյանի հետ հանդիպել է ձայնագրության հրապարակումից հետո։ Ըստ նրա՝ Թոռնիկ Ալեյանը հանդիպման մասին ասել էր. «Ձեռք են առնում՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ։ Մեր ուսանողի ձայնը ոչ վաճառվում է, ոչ էլ՝ բան։ Չգիտեմ ինչի տեղ են դրել մեր ուսանողներին, որ մտածում են՝ կարող են 1000 դրամով ուսանողի ձայն առնեն, իրոք վիրավորական է, որ մտածում են՝ 1000 դրամով ուսանողը պետք է դուրս գա փողոց»։ Վկայի խոսքով՝ Թոռնիկ Ալեյանը դժգոհություն է հայտնել, սակայն ոչ թե գումարից, այլ՝ այն վերաբերմունքից, որը ստացել էր։
«Այո, այդ հանդիպումից հետո Թոռնիկը եկել է ու մեզ մոտ դժգոհություններ հայտնել, բայց նա ոչ թե դժգոհ էր գումարից, այլ այն վերաբերմունքից, որը ստացել էր։ Նա դժգոհում էր, որ սա ձեռք առնելու բան է, որ ուսանողի ձայնը կարան 1000 դրամով առնեն։ Դժգոհ էր վերաբերմուքնից, թե ո՞նց, ուսանողին ինչի տեղ են դնում»,- ասաց վկան։
Սողոմոնյանը դատարանում հայտնեց, որ իրեն որքանով հայտնի է՝ Թոռնիկ Ալեյանը մերժել էր առաջարկը, սակայն պաշտպանության կողմը վկայի ցուցմունքում հակասություններ տեսավ՝ արձանագրելով, որ նախաքննության ընթացքում Թոռնիկ Ալեյանն իրեն հայտնել էր, որ որևէ պատասխան չի տվել։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից