ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքում հոսող գետը վտանգավոր է կիրառման համար. Իշխանության անտարբերության պայմաններում ՀԿ-ն է ստանձնել նմուշառման գործը՝ պարզելու՝ ԶՊՄԿ-ի թափոնաջրերում առողջությանը սպառնացող նյութերի ծավալը 11/30/2022 21:21 | ԼՐԱՀՈՍ
«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն ահազանգում է՝ պատկան մարմինների թողտվության պայմաններում Սյունիքը վերածվել է հանքավայրի
Երրորդ օրն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի թափոնաջրերն այնքան են լցվել Ողջի գետը, որ ջրի աղտոտվածությունը Քաջարան քաղաքից պարզ տեսանելի է նաև անզեն աչքով։ Խնդրի մասին այսօր ահազանգել է «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն։
«Փաստինֆո»-ի հետ հեռախոսազրույցում ՀԿ նախագահ Արմեն Փարամազյանը հայտնեց, որ դա առաջին դեպքը չէ և, որ խնդրի մասին բարձրաձայնել են բազմիցս, ավելին՝ հարցումներով դիմել են բնապահպանության տեսչական մարմնին ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, բայց հարցումներն անպատասխան են մնացել։
«Տեսչական մարմնի մարզային վարչություն ինչքան դիմում ենք, պատասխան չեն տալիս։ Ուզում ենք հասկանալ՝ նմուշառում արվե՞լ է, պարզվե՞լ է, թե էդ թափոնների հետ ինչ ռեագեններ են լցվում գետը։
Ի վերջո, այդ գետը հոսում է նաև Սյունիք գյուղի տարածքով և, այնտեղի բնակիչները, փաստացի, զրկված են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։ Անասնապահությամբ էլ չեն կարողանում զբաղվել, քանի որ արոտավայրերի մի մասը թշնամին է գրավել, մյուս մասն էլ հանքահեններն են զավթել ու պոչամբարներ կառուցել։ Ի՞նչ անի գյուղացին հիմա, ինչո՞վ զբաղվի։ Ինչպե՞ս կարելի է սահմանապահ գյուղի հետ այդպես վարվել»,-ասում է Փարամազյանը։
ՀԿ նախագահը նաև շեշտում է՝ եթե որևէ մեկի տնտեսական գործունեության հետևանքով տուժողներ են լինում, ապա պետք է առնվազն փոխահտուցում տրվի տուժողներին, բայց դա էլ չի արվում։
Տեսչական մարմնի անտարբերության պայմաններում, ինչպես նշեց Փարամազյանը, ՀԿ-ն որոշել է, որ իրենք կանեն նմուշառում՝ պարզելու, թե պնղձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերի մեջ մարդկանց առողջությանը սպառնացող նյութերի ինչ քանակություններ կան։
Ասում է՝ եթե պատկան մարմիններն աչք են փակում այս ամենի վրա, նշանակում է, որ այս պետության թշնամին են։
«Սահմանապահ գյուղի բնակիչները կանգնում ու նայում են թշնամու շարժին, որն ընդամենը 100-200 մետր հեռավորության վրա է, պատկան մարմիններն էլ չտեսնելու են տալիս այս անօրինությունը։
Այստեղից արդյոք չի՞ հետևում, որ էս հող ու ջրի թշնամին են։ Լուրեր են տարածվում, որ ՀՀ կառավարությունը 40 մլն տոննա հանքաքարի վերամշակման թույլտվություն է տվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին: Դիմել ենք ԶՊՄԿ գլխավոր տնօրեն պարոն Ն. Խուդոլինին՝ հերքելու կամ հաստատելու այս տեղեկատվությունը. ոչ հերքում են, ոչ՝ հաստատում»,-ասում է Փարամազյանը և հավելում, որ եթե դա, իրոք, ճիշտ լինի, ապա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը Սյունիքը դիտարկում է բացառապես որպես հանքավայր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ