ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփան Գալստյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ. Պնդում է փաստաբանը, իսկ դատարանը որոշել է հետաձգել գրավ կիրառելու միջնորդության քննարկումը 11/30/2022 18:40 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որի քննությունը հետաձգվել է՝ մինչև դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ստանալը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորված է 2021թ հոկտեմբերի 2-ին՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ հայտնի գործի շրջանակներում։
Ստեփան Գալստյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի հետևանքով նոյեմբերի 9-ին վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Պաշտպան Անդրանիկ Մանուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Ստեփան Գալստյանի վիճակը շարունակում է գնահատվել անբավարար, նա գտնվում է բժշկական կենտրոնում։ Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված Ստեփան Գալստյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով փոխարինելու մասին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, սակայն, Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգել է միջնորդության քննությունը։ Դատարանը որոշում է կայացրել Գալստյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու, թե արդյո՞ք Գալստյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։ Հանձնաժողովը դեռևս ձևավորված չէ, ձևավորման փուլում է, պաշտպանն ակնկալիքներ ունի առ այն, որ հանձնաժողովի ձևավորումը և փորձաքննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի։ Հանձնաժողովը կձևավորվի կառավարության որոշման համաձայն։ Նշենք, որ Ստեփան Գալստյանի առողջական խնդիրների մասին հայտնի էր ավելի վաղ, պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել՝ պահանջելով փոխել նրա խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել է դրանք, այժմ, փաստաբանի փոխանցմամբ, առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, հիվանդություններ։ Բժշկական գաղտնիք չհրապարակելու համար փաստաբանը զերծ մնաց մանրամասնել, թե ինչ հիվանդություններ են առկա Ստեփան Գալստյանի մոտ, բայց այդ նշել, որ Գալստյանն էլ չի ցանկանում այն շահարկման թեմա դարձնել, թեև դրանց բարձրաձայնման դեպքում, փաստաբանի հավաստմամբ, բոլորի համար ակնհայտ կդառնա, որ այդ հիվանդությունների պարագայում անձը չի կարող մնալ կալանավորված։ Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք Գալստյանի մոտ առկա հիվանդությունները ներառված են կառավարության որոշմամբ սահմանված՝ անազատության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում՝ պաշտպանը պատասխանեց՝ «Այո, կան»։
Միևնույն ժամանակ, Անդրանիկ Մանուկյանն ընդգծեց, որ Ստեփան Գալստյանի և գործով անցնող մյուս մեղադրյալների նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն առկա չէ։
«Ես սա ասում եմ ոչ թե որպես պաշտպան, այլ՝ իրավաբան։ Եթե այնուամենայնիվ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն կա, ապա այն չի կարող լինել և չպետք է լինի ամենածանրը՝ կալանավորումը։ Ավելի մեղմ՝ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցները լիարժեք, ոչ թե 100, այլ՝ 101%-ով փարատել և՛դատախազի, և՛ դատարանի մտավախությունները»,- նշեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան