Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ՏԿԵ փոխնախարարը հովանավորել է «Կիլիկիայի Բոգո» քրեական հեղինակությանը պատկանող ուղևորափոխադրող ընկերությանը՝ մրցույթում հաղթելու համար 11/30/2022   20:37  |  ԼՐԱՀՈՍ

Կառավարության քաղաքական կոռուպցիայի հերթական դեպքն է բացահայտվել, այս անգամ հիմնական գործող անձը փոխնախարար է, որը հովանավորի դեր է ստանձնել քրեական հեղինակության համար՝ նպատակ ունենալով ապահովել մրցույթում նրա հաղթանակը։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։

Իսկ գործը վերաբերում է ուղեւորափոխադրման ոլորտին։ 2014թ.-ից սկսած Երևան-Արմավիր-Երևան կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացրել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, որը , ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի, միակ լիցենզավորված ՍՊԸ-ն է, սակայն 2018թ սկսած «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը պատկանում է քրեական հեղինակություն համարվող «Կիլիկիայի Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը, սկսել է անօրինաբար ուղևորափոխադրումներ իրականացնել՝ առանց լիցենզիայի, առանց համապատասխան տրանսպորտային միջոցների, առանց հարկեր վճարելու։ Նշենք, որ նա բավական մտերիմ հարաբերություններ ունի Սամվել Ալեքսանյանի հետ ու անցնում է մի շարք աղմկահարույց գործերով։

«2018թ.-ից հետո օրական մոտ 1 մլն դրամի վնաս է պատճառվում այդ ապօրինի փոխադրումների հետևանքով՝ իմ վստահորդին՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին։ 2021թ անցկացվում է հերթական մրցույթը, թե ով պետք է «գիծը շահի», որին մասնակցում է միայն իմ վստահորդը, սակայն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար Արմեն Սիմոնյանի կողմից մրցույթի կանոնները՝ արդեն հրապարակումից հետո՝ ենթարկվում են փոփոխության, ինչը օրենքի կոպտագույն խախտում է։ Մասնավորապես, «Ընկերներ տրանս»-ին մրցույթի մասնակցելը թույլատրելու համար, մրցույթի կանոնները փոխում են՝ նշելով, որ միջքաղաքային ուղևորափոխադրումները կարող են իրականացվել 15 տեղանոց ավտոմեքենաներով՝ նախապես նշված 30 տեղանոց ավտոբուսների փոխարեն, քանի որ նշված միջոցներ «Ընկերներ տրանս»-ը չունի »,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ փոփոխություններից հետո նշված ՍՊԸ-ն մասնակցում է մրցույթին, թեև, նույնիսկ Արմեն Սիմոնյանի հովանավորության պայմաններում էր ակնհայտ, որ նշված ընկերությունը չի կարող մասնակցել և ըստ այդմ հայտը մերժվել է։

«Հաղթում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, բայց դրանից հետո էլ ՍՊԸ-ի տնօրենին Արմեն Սիմոնյանը կանչում է իր աշխատասենյակ, ասում, որ անկախ այն հանգամանքից, որ մրցույթում հաղթել է, թույլ չի տալու՝ ուղևորափոխադրումներ իրականացնեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հայցադիմում է ներկայացվել, որը բավարարվել է. «Պարզվել է, որ իրականում մրցույթի կանոնները խախտվել են ՏԿԵ նախարարության կողմից, մեր վստահորդը կրկին շահել է մրցույթը՝ 10 տարի ժամկետով հանդիսանալով միակ ուղևորափոխադրողը»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր վստահորդի կողմից բազմաթիվ հարցումներ են արվել ՏԿԵ նախարարությանը, սակայն որևէ արձագանք չի եղել, գրություններին չեն պատասխանում։ Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ ամեն ինչ արվում է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դուրս մղվի ոլորտից և ոլորտ մտնի, ուղևորափոխադրումներ սկսի իրականացնել «Բոգո»-ի ղեկավարած կազմակերպությունը։

«Օրերս հանձնարարվել է և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի բոլոր ավտոմեքենաները տարվել են տուգանային հրապարակ, Արմավիր-Երևան ուղևորափոխադրում չի իրականացվում, քանի որ միակ ուղևորափոխադրողի բոլոր ավտոմեքենաները տարվել են տուգանային հրապարակ, որպեսզի ուղևորափոխադրումներ իրականացնի «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաեւ նշված ՍՊԸ-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն նույնիսկ վարույթի պայմաններում նույն ՍՊԸ-ն շարունակում է ուղևորափոխադրումներ իրականացնել։

«Այսինքն՝ «Բոգո» կոչված քրեական հեղինակությունը փաստորեն այնքան հեղինակություն ունի, փոխնախարարն այնքան կշիռ ունի, որ կարող է նույնիսկ քրեական վարույթի պայմաններում թույլ տալ՝ ուղևորափոխադրումներ իրականացնել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ արձանագրելով, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ կանխարգելելու համար, սակայն ոչինչ չի արվում։ Ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն տուժող է ճանաչվել, պարզվել է, որ պատճառվել է ավելի քան 1 մլրդ դրամի չափով վնաս։

Բացի այդ, այժմ, ՏԿԵ փոխնախարարի կողմից հովանավորչության, սակարկության կանոնները խախտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երկու դրվագով սակարկության կանոնները խախտելու համար, մեկ դրվագով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Այս վարույթի շրջանակներում ընկերությունը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբանը հայտնեց, որ միջնորդել են՝ նաև այդ վարույթի շրջանակներում ընկերությանը տուժող ճանաչել, ինչպես նաև՝ միացնել ապօրինի ձեռնարկատիրության և փոխնախարարի գործողությունների վերաբերյալ նախաձեռնված վարույթները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:29 30/11/2022  |  ՄեկնաբանությունՉորս ամսում կալանավորման որոշման դեմ փաստաբանների ներկայացրած 288 բողոքից բավարարվել է 13-ը. փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է
11:39 28/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում.Հովհաննիսյան
18:39 19/11/2022  |  ԼՐԱՀՈՍԿասկածում եմ, որ քննիչն ու Փաշինյանը հանդիպել են․ «Ազատություն» ռադիոկայանը քրեական գործով ավելի շատ լիազորություններ ունի, քան գործով ներգրավված փաստաբանը
10:17 09/11/2022  |  ՄամուլՈւժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. գործընթացը մեկնարկել է. «Ժողովուրդ»
10:05 08/11/2022  |  ՄամուլՔանի՞ տրանսպորտային միջոց է արդեն վկայագրվել, և գազով աշխատող քանի՞ մեքենա կա Հայաստանում. «Փաստ»
18:17 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀիերարխիկ կոռուպցիան Հայաստանում հաղթահարված է. Խաչատրյան
10:03 29/10/2022  |  ՄամուլԻնչո՞ւ է փորձագետը դուռը շրխկացնելով հեռացել նախարարությունից․ «Փաստ»
11:41 19/10/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող դատավարական գործընթացը էլ ավելի է խստացնելու կալանքի դատավորների գործելաոճը՝ նույն ճակատագրին չարժանանալու համար. Հովհաննիսյան
18:30 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔննիչն ընդունեց, որ չկա ապացույց առ այն, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունը, սակայն դատարանը որոշել է կալանքի տակ թողնել անձին. փաստաբանն ահազանգում է
16:28 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԿոռումպացված համակարգի նախկին աշխատակիցը արգելանքի տակ է դրել «Ժողովուրդ»-ի և ArmLur.am-ի բանկային հաշիվները. «Ժողովուրդ» օրաթերթի հայտարարություն

Արխիվ

[]