ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը էյֆորիայի մեջ է. ինքը մի կողմից հայտարարում է, թե ԼՂ հարցը լուծել է, մյուս կողմից էլ պարզ է դառնում, որ խնդրի լուծմանը չի կարողանում հասնել. Արմեն Մանվելյան 11/29/2022 20:24 | Քաղաքական
Ալիևը երբեք չի կարող անտեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կարծիքը՝ անկախ իր հայտարարություններից:
Այս երկրներն իրենց քաղաքական շահերն ունեն, ուստի իրենց միջնորդական ներկայությունը պարտադիր է: Ցանկացած կողմ, որը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն չունի, իր դեմ է տրամադրում միաժամանակ երեք երկրների, ինչն էլ հետագայում իր հետևանքներն է ունենում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Ադրբեջանի նախագահը թեև առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի, քանի որ ինքը ԼՂ հարցը լուծել է ուժով, բայց մյուս կողմից էլ նա երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին:
Ըստ էության՝ իր այս քայլով Ալիևը հաստատում է Մինսկի խմբի ձևաչափի գոյության փաստը:
Փորձագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ անկախ Ալիևի հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները շարունակում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասնակիցներ լինել, քանի որ նրանց շահերն անտեսել որևէ երկիր չի կարող.
«Պատերազմում հաղթանակից հետո և Հայաստանի իշխանությունների կողմից խայտառակ կապիտուլացիայի ստորագրումից հետո՝ Ալիևը որոշակի էյֆորիայի մեջ է, իրեն թվում է՝ բոլոր հարցերը լուծել է, ինչն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ալիևի այս հայտարարություննն ուղղված է իր ներքին լսարանին.
«Ընդհանրապես, Ալիևի ասածների 90%-ը ներքին լսարանին է ուղղված, սա միանշանակ է, քանի որ նա ռեյտինգի պահպանման խնդիր ունի: Ինքը մի կողմից հայտարարում է, թե ԼՂ հարցը լուծել է, մյուս կողմից էլ պարզ է դառնում, որ խնդրի լուծմանը չի կարողանում հասնել, և ոչ թե այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները դիմադրում են, այլ այն պատճառով, որ լուրջ երկրներ են խառնված այս գործընթացի մեջ, ռուս խաղաղապահներ են կանգնած Արցախում: Սա էլ Ադրբեջանի հասարակության մոտ դժգոհություն է առաջացնում, քանի որ ահռելի թվով զոհեր են տվել, հիմա էլ պարզվում է , որ հարցը լուծված չի»,-ասաց Մանվելյանը:
Որքան էլ ՀՀ իշխանությունները պնդեն, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն այս պահին խնդրի միակ լուծումն է, այնուամենայնից, հասարակության մեծ մասը դեմ է այս քաղաքականությանը:
Սրա մասին են վկայում նաև «GALLUP »-ի հերթական հարցման արդյունքները, ըստ որի՝այաստանի իշխանությունների խաղաղության օրակարգին սատարում է բնակչության միայն 14 %-ը, իսկ բնակչության գերակշիռ մասը՝ մոտ 60 %-ը, գտնում է, որ պետք է զինվել ու արձագանքել Ադրբեջանի սադրանքներին:
Արմեն Մանվելյանի մեկնաբանությամբ՝ հասարակությունը, հատկապես սեպտեմբերի սահմանային բախումից հետո, համոզվեց, որ անգամ եթե փաստաթուղթ ստորագրվի Ադրբեջանի հետ, դա որևէ երաշխիք չի լինելու ո՛չ սահմանամերձ բնակավայրերի բնաչության, ո՛չ էլ ՀՀ տարածքի անվտանգության համար.
«Ընդդիմության ակցիաները դրական էին գոնե այն առումով, որ մարդիկ գոնե հասկացել են՝ այսպես կոչված խաղաղության օրակարգը իրականության մեջ նոր կապիտուլյացիայի օրակարգ է, խաղաղության անվան տակ մեզ տանում են քաղաքական և ռազմական կապիտուլացիայի: Սա Նիկոլ Փաշինյանը թաքցնում է «խաղաղության օրակարգ» անվան տակ: Լավ է, որ բնակչության մեծ մասը դեմ է «խաղաղության» անվան տակ կապիտուլյացիայի ստորագրմանը»,-ասաց Մանվելյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ