ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա. Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ 11/29/2022 16:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը, որը Սոցիալիստական Ինտերնացիոնալի՝ Մադրիդում ընթացող կոնգրեսի ընթացքում վերընտրվել է կազմակերպության փոխնախագահ, հանդես է եկել ելույթով, որի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․
«Անցյալ երկուշաբթի Պեդրո Սանչեսը` մեր նորընտիր նախագահը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին` ասաց․ «ապսուրդ պատերազմ», իսկ ես ձեզ հարց տամ, ո՞ր պատերազմը ապսուրդ չէ, արդյո՞ք պետք է ընդունենք այն տրամաբանությունը, որ քիչ առաջ այս ամբիոնից հնչեց Եվրոպական Միության ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, ովքեր գովասանքով էին խոսում ուկրաինական պատերազմի մասին և հատուկ նշում, որ «պատերազմը մոտ է, մենք չենք կարող անտարբեր մնալ և մեր ամբողջ կարողությունները պետք է տրամադրենք Ուկրաինային»։ Ես հարց եմ տալիս, արդյո՞ք, եթե պատերազմը մոտակա է, ուրեմն ամեն ինչ արդարացված է, իսկ ուրիշ պատերազմների դեպքում այդքան անտարբեր ենք, որ մոռանում ենք մարդկային ու քաղաքացիական իրավունքների բռնաբարումները, ինչպես նաև բռնապետների սպառնալիքներն ու քմահաճույքները, որոնց վերջերս ենթարկվեց Եվրոպական Միության Հանձնաժողովի պատվիրակությունը։ Այս տրամաբանությամբ նավթի մեկ բարելը, կամ գազի մեկ խորանարդ/մետրն ավելի արժե, քան մեկ մարդու կյանքը։ Սա անընդունելի է և այս կազմակերպությունը պետք է մերժի ու դապարատի դա։
Հիմա ես ստիպված եմ փոփոխության ենթարկել իմ նախապես պատրաստած խոսքը, քանի որ քիչ առաջ ադրբեջանական կուսակցության ներկայացուցչի արտասանած խոսքերը կարծես թե իր երկրի «հատուկ գրասենյակների» կողմից պատրաստված ապատեղեկատվության շարան լինեին։
Սիրելի Պեդրո, Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հողը և տարածքը, Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բացի սովետական ժամանակահատվածից, երբ 1921թ․ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասի բյուրոն Ադրբեջանին հանձնեց Նախիջևանն ու Արցախը։ Այդ թվականին Հայաստանն ու Արցախը դադարել էին լինել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Արցախի ժողովուրդը նախքան Սովետական Միության անկումը և օրվա սահմանադրությանը համապատասխան՝ հռչակեց իր ինքնորոշման իրավունքի իրացումը և անկախությունը, մի իրավունք, որից չի հրաժարվել և չի հրաժարվելու։
2020թ․ սեպտեմբերին Արցախն անակնկալ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի հսկայական մասնակցությունն ու ռազմական օժանդակությունը, ինչին միացան Սիրիայի հյուսիսից բերված արմատական իսլամիստներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում անխափան գործեց նաև Իսրայել-Ադրբեջան, Ուկրաինա-Ադրբեջան և Բելառուս-Ադրբեջան օդային բեռնափոխադրումները։ Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի երկրորդ՝ թուրքական բանակի ռազմական օժանդակությունը, փաստորեն Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա։
Հարգելի ընկերներ, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ պատերազմից հետո Ադրբեջանը հարձակվել է և օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքներ, ինչն անընդունելի է և դատապարտելի։
1920-ական թթ․ Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհաբերվեցին թուրք-բոլշևիկյան հեղափոխության զոհասեղանին, հիմա Հայաստանն ու Արցախը փորձում են զոհ չդառնալ «գազի և նավթի» զոհասեղանին և կհաջողե՛ն։ Հավատում ենք, որ դուք կմիանաք մեզ այս արդար պայքարում՝ հանուն ազատության և արդարության։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից