ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում այլեւս էական չէ վարկանիշի բարձր կամ ցածր լինելը․ Արմեն Բադալյան 11/29/2022 21:34 | Քաղաքական
Այն, որ հասարակության տրամադրությունները փոփոխվում են, դա տեսանելի է, բայց, թե որքան, դժվար է ասել՝ անկախ նրանից, թե այս կամ այն սոցիոլոգիական հարցումներն ինչ ցույց կտան։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ ժամանակին էլ այլ սոցիոլոգիական կազմակերպություններ ու սոցիոլոգներ էին տարբեր հարցումներ իրականացնում։ Քաղտեխնոլոգի կարծիքով, վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացված սոցհարցումները ավելի շուտ պատվերով սոցիոնկարչություն են հիշեցնում, քան իրական սոցիոլոգիական հարցումներ։ Վերջին 30 տարվա ընթացքում, ըստ նրա, մեր երկրում քաղաքական համակարգը խեղաթյուրված է եւ դա արտացոլվում է նաեւ սոցհարցումների ինստիտուտի վրա։
Առավել վստահելի համարելով իրականացվող փակ հարցումները, այդուհանդերձ, անդրառնալով «GALLUP»-ի հրապարակած հարցումներին, Արմեն Բադալյանը շեշտեց․ «Այո, տեսանելի է, որ ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության վարկանիշներն էական անկում են ունեցել։ Քանի որ իշխանության վարկանիշը շատ ավելի բարձր էր, գուցե դրա համար, շատ ավելի մեծ է մնացել, իսկ որ ընդդիմության վարկանիշն ավելի քիչ էր, հետեւաբար անկումը ավելի շատ պիտի լիներ, դա ակնհայտ է։ Այդ մասին են վկայում նաեւ այսօրվա գործընթացները ընդդիմության ներսում»։
Միաժամանակ, քաղտեխնոլոգն ասում է՝ այլեւս Հայաստանում էական չէ վարկանիշի բարձր կամ ցածր լինելը, որովհետեւ, անգամ բարձր վարկանիշով երաշխավորված չեն ընտրությությունների ժամանակ բարձր ձայները։ «Հայաստանում ընտրությունների արդյունքները միշտ նկարվել են եւ վերջնական պատասխանը տրվել է ԿԸՀ-ի կողմից, որը հայտնի է որպես պատվերով համերգ տվող կազմակերպություն։ Հիմա՝ առավել եւս»,-ասում է Բադալյանը։
Նշենք, որ «GALLUP»-ի հարցումների համաձայն՝ հասարակության մեծ մասը չի ողջունում իշխանությունների վարած «խաղաղության» գիծը. Հայաստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսն անընդունելի է համարում Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակ տալը։ Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգին սատարում է բնակչության միայն 14 %-ը, իսկ բնակչության գերակշիռ մասը՝ մոտ 60 %-ը, գտնում է, որ պետք է զինվել ու արձագանքել Ադրբեջանի սադրանքներին: Բադալյանն ընդգծեց՝ մի բան է, երբ դու պասիվ դեմ ես, մեկ այլ բան, երբ դեմ լինելով, պատրաստ ես գործողություն իրականացնել՝ դուրս գալ փողոց։ «Սա շատ կարեւոր է, որովհետեւ, կարող է 90 տոկոսը դեմ է, բայց գործողության պատրաստ է ընդամենը 10 կամ 20 տոկոսը»։
Ինչ վերաբերում է հատվածին, որը ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմադիր գործող ուժերի կողմնակիցն է, քաղտեխնոլոգը նկատում է՝ պետք է մանրամասն վերլուծել, թե խոսքը ընդդիմության որ սեգմենտի մասին է՝ խորհրդարանական, թե՞ արտախորհրդարանական։ «Հասարակության այդ հատվածը չի տեսնում այն քաղաքական ուժին, որն իր շահերն է պաշտպանում։ Մենք տեսանք , որ «Զարթնի՛ր Լաո»-ն ընդամենը մի մասի շահերից է բխում, այդքան մարդ էր պատրաստ ակտիվ գործողություն իրականացնելու, բայց կան նաեւ սոցիալական եւ այլ խնդիրներ, որոնց շահառուները չեն գնում գործող ընդդիմության հետեւից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկան այն ուժերը , որոնք կարող են ներկայացնել այս հատվածի շահերը, ինչը նշանակում է , որ պետք է լուրջ աշխատանք իրականացնել, որը մենք չենք տեսնում»-, բացատրում է Բադալյանը։
Նման պայմաններում նոր ուժի ի հայտ գալու հնարավորությունը քաղտեխնոլոգը բնական երեւույթ է համարում, միաժամանակ, ընդգծելով, որ դա չի կարող լինել արհեստականորեն, ասենք մեկ համագումարով։ «Դա բնական գործընթաց պետք է լինի, որը ժամանակի խնդիր է։ Դրա նախադրյալները կարող են լինել, որովհետեւ 47 տոկոսը ոչ իշխանությանն է համակրում, ոչ՝ ընդդիմությանը։ Չի բացառվում, որ այդ հատվածը համակրի ինչ-որ նոր ուժի, որը այս պահին դեռ չի ծնվել»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հրապարակված «GALLUP»-ի հարցումների համաձայն՝ իշխող խմբակցությանը պատրաստ է ընտրել բնակչության միայն 17 %ը։ Նվազել է նաեւ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ« դաշինքների կողմնակիցների թիվը։ «Հայաստանի» օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 4,5 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 2,2 տոկոսը։ Հարցվածների 47 տոկոսն ընդհանրապես կողմնակից չէ որեւէ մեկին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից