Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Այդ անձի շարասյունը գնալով դառնում է առավել վտանգի աղբյուր․ քաղաքացիները պետք է զգուշանան ինչպես թշնամու հետ շփումներից, այնպես էլ այդ անձի շարասյունից. Ռուբեն Մելիքյան 11/28/2022   16:38  |  ԼՐԱՀՈՍ

«Բազմաթիվ դեպքեր են եղել, այս անընդունելի տերմինն օգտագործեմ, նախկին իշխանությունների օրոք, երբ անգամ ենթադրաբար, ոստիկանի կողմից քաղաքացուն ինչ-որ թթու խոսք է ասվել՝ պայմանավորված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շարասյան հետ, եւ այսպես կոչված իրավապաշտպան համայնքի կողմից հսկայական աղմուկ է բարձրացվել։ Հիմա ունենք ահազանգ, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի շարասյան հետ, երեք անձ է ծեծի ենթարկվել եւ նրանք հիվանդանոցում են գտնվում, սակայն, այժմ, ոչ միայն այդ աղմուկը չկա, այլեւ այդ, այսպես կոչված , քաղհասարակության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Դանիել Իոաննիսյանը հրապարակավ հանդես է գալիս պարեկների պաշտպանության դիրքերից՝ վկայակոչելով ինչ-որ ձայնագրություններ ու տեսագրություններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Իրավական ուղի ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Լոռու մարզում արձանագրված խայտառակ միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելու արդյունքում պարեկները ուժ են գործադրել քաղաքացիների նկատմամբ՝ այն պատճառով, որ տարեց քաղաքացին պահանջել է հարգանքով խոսել։

Իրավապաշտպանի գնահատմամբ, այդ փաստը վկայում է երկրում հետզհետե վատացող վիճակի մասին, ինչի պատճառներից մեկը, ըստ Մելիքյանի, ամիսներ առաջ արձանագրված մահվան ելքով միջադեպի՝ պատշաճ կերպով արձագանքի բացակայութունն էր, երբ սրընթաց սլացող Փաշինյանի ավտոշարասյունը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, որի հետեւանքով կինը՝ դեռ չծնված երեխայի հետ մահացավ։

«Որեւէ պատշաճ արձագանք տեղի չունեցավ, ընդհակառակը իշխանությունների արձագանքը կարելի էր համարել անհարգալից վերաբերմունք զոհի եւ իրավակարգի նկատմամբ»,-ընդգծում է Մելիքյանը։

Ինչ վերաբերում է Լոռու մարզում արձանագրված դեպքի պատշաճ քննությանը, իրավապաշտպանն արձանագրեց՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օբյեկտիվ քննության նշաններ անգամ լինել չեն կարող։ Միակ բանը, որ կարող է որեւէ կերպ փոխել հանրության վերաբերմունքն այս խնդրի շուրջ, իրավապաշտպանի խոսքով, կարող է լինել առանց մոնտաժման տեսանյութի հրապարակաումը, որտեղ իսկապես իրադարձությունները երեւում են։

«Արդեն երրորդ օրն է, բայց նման բան ես չեմ տեսնում»,-շեշտում է իրավապաշտպանը։

Անդրադառնալով հարցին, թե ստացվում է , որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բացելու համար իրավապահների համար չկա որեւէ արգելք, գործողությունների խտրականություն, անգամ բարոյականության սահմաններ, Ռուբեն Մելիքյանն ասաց․«Բարոյական տեսանկյունից մենք ունենք այնպիսի մի դեպք, ինչպիսին է Եռաբլուրում զոհվածների հարազատների նկատմամբ գործադրված բռնությունը։ Այդ կարմիր գիծն էլ է անցած, հետեւապես այդ բաղադրիչը նոր բան իրենից չի ներկայացնում, մենք գործ ունենք իշխանական համակարգի հետ, որը իրեն ոչնչով սահմանափակված չի զգում, բացի, երբեմն, նոմինալ իրավապաշտպան համակարգի որոշ նկատառումներով, որն անկողմնակալ չի, որովհետեւ ինքը մասնակցություն է ունեցել պարեկների համակարգի ներդրմանը եւ ոչ միայն այս կապակցությամբ հանրային վերահսկողի դեր չի կատարում, այլեւ ստանձնում է պետության փաստաբանի անպատվաբեր գործը»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս փաստը եւս մեկ անգամ խոսում է այդ հանրույթի կողմից նախկինում բարձրաձայնված խնդիրների երեսպաշտության եւ , փաստացի, քաղաքական օրակարգ սպասարկելու մասին։

«Այդ անձի շարասյունը գնալով դառնում է , իրավաբանության մեջ այսպիսի ձեւակերպում կա, առավել վտանգի աղբյուր եւ քաղաքացիները, ինչպես պետք է զգուշանան արտաքին թշնամու հետ շփումներից, նույնքան զգուշանալու անհրաժեշտություն ունեն՝ այդ շարասյան ուղեւորության ժամանակ»,-եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։

Ըստ տեղեկությունների, Լոռու մարզում պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար։ Պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ: Բռնության հետևանքով երեք քաղաքացի բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով, հայտնվել են հիվանդանոցում։

Դեպքի մասին ահազանգել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։

Հավելենք, որ մերձիշխանական ՀԿ-ական շրջանակները շարունակ թմբկահարում են Հայաստանում նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ոստիկանության ծառայության նոր կերպար ձեւավորելու մասին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:24 28/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱվինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն՝ իմ հաստիքը. Մհեր Մկրտչյան
11:32 28/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մանրամասնել է, թե ինչ օգնություն է առաջարկվել Հայաստանին եկ ինչի շուրջ չի հաջողվել գալ համաձայնության
10:55 26/11/2022  |  ՄամուլՓաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը.«Ժողովուրդ»
22:54 25/11/2022  |  ՔաղաքականԱլիեւը մինչեւ հիմա հարբած վիճակում է. Արմեն Աշոտյան
21:12 25/11/2022  |  ԼՐԱՀՈՍՄտածել կարողացողների համար դժոխքը երևի սա է...Արծրուն Պեպանյան
20:56 25/11/2022  |  ԼՐԱՀՈՍ«Տղա» կանչելը որպես քաղաքականություն․ Ավետիք Իշխանյան
19:59 25/11/2022  |  ԼՐԱՀՈՍԲոլորին բացեիբաց հայտարարում ես, թե էս սարի համար չես պատրաստվում պատերազմել, ի՞նչ ակնկալիքով ես ուրիշներից պահանջում, որ գան ու քո փոխարեն կռվեն. սա քաղաքական ավանտյուրա է. Խաչիկ Գալստյան
19:22 25/11/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
10:20 25/11/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 142. «Ժողովուրդ»
19:31 24/11/2022  |  ՎերլուծություններԹավշյա երազանքներ՝ Երևանը Լաս Վեգաս դառնալու ճանապարհին

Արխիվ

[]