ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը գիտեր, որ կոնսենսուս չկա, բայց պնդեց ու փաստացի մերժեց ռազմական օգնությունը․ Հայկ Նահապետյան 11/28/2022 19:58 | Քաղաքական
«Կշեռքի նժարի վրա ՀԱՊԿ-ի քաղաքական, դիվանագիտական կեցվածքն էր, որտեղ Փաշինյան Նիկոլն ուզում էր, որ նշվի Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան եւ ՀՀ տարածքների օկուպացումը։ Սա նրա պահանջն էր, բայց եթե դա նրա համար շատ կարեւոր էր, ապա ինչո՞ւ նույն կեցվածքը Փաշինյան Նիկոլը չուներ 2021 թ մայիսի 12-ին Սեւ լճի հետ կապված, երբ ադրբեջանցիները այն վերցրեցին, նոյեմբերին՝ Սոտքի, Վարդենիսի հետ կապված եւ 2022թ սեպտեմբերի 13-14ին, ինչու՞ ԱԺ-ն որեւէ իրավական ակտ չընդունեց, չդիմեց միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին, ինչու՞, եթե այդ ձեւակերպումը խսիտ կարեւոր է, ապա առաջինը մեր օրենսդիր մարմինը պետք է կեցվածք դրսեւորի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության հարցին եւ այն փաստին, որ ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովին, քաղաքական գնահատականի բացակայության պատճառով, ՀՀ վարչապետը չստորագրեց համապատասխան փաստաթղթերը։
Նահապետյանի խոսքով, Փաշինյանն ամենայն հավանականությամբ, լավ գիտեր, որ դրա շուրջ կոնսենսուս չկա, որովհետեւ բոլոր փաստաթղթերը նախապես նախագծերի տեսքով դրված են եղել անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարաների եւ ԱԽՔ-երի սեղանին։
«Նա հրաշալի գիտեր, որ կոնսեսնսուս չկա, բայց պնդեց։ Կշեռքի մի նժարին դա էր դրված, իսկ մյուս նժարին՝ ռազմական օգնություն, դիտորդներ, խաղաղապահներ, ինչը Փաշինյան Նիկոլը , փաստացի, մերժեց, որի մասին, ի դեպ, ասել է Ստանիսլավ Զասը»,-ընդգծում է նա։
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը բացահայտել է գագաթնաժողովի ընթացքում քննարկավծ հարցի մանրամասները եւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը։ Ըստ Զասի, սա, ընդհանուր առմամբ, աջակցություն է ստացել բոլոր պետություններից, «միակ բանը, որին չի հաջողվել հասնել՝ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է եղել։
Հայկ Նահապետյանի խոսքով, եթե տեսականորեն Փաշինյանի առաջարկությունն ընդունվեր, ՀԱՊԿ-ը պետք է Ադրբեջանին ստիպեր զորքերը հետ քաշել, մինչդեռ Ադրբեջանը դա կարող էր չանել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական, ռազմական մի շարք իրողություններ։ Ըստ Նահապետյանի, ՀԱՊԿ-ը, եւ հատկապես Ռուսաստանը, ուղղակի վարկաբեկվելու էր, հակառակ պարագայում պետք է ռազմական գործողություններ սկսեր։
«Հետեւաբար, այդ բանաձեւի ընդունումով Փաշինյան Նիկոլի ուզածն ի՞նչ էր՝ Ադրբեջանի հետ պատերա՞զմ, իսկ ու՞մ է պետք այս տարածաշրջանում պատերազմը՝ երկրորդ ճակատի տեսաքով։ Դա պետք է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին»-ասում է Նահապետյանը։
Ի պաըտըասխան հարցի, թե գագաթնաժողովի օրը ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել էր, որ ընդհանուր առմամաբ, փաստաթղթերը համաձայնեցված են, Նահապետյանն ասաց, որ փաստաթղթի նախագիծը երկրների ղեկավարների սեղանին դրվելու էր ԱԳ նախարարների հանդիպման կոնսենսուսի արդյունքում, հետեւաբար, եթե Արարատ Միրզոյանը անգամ կարողանար համոզել, որ այդ ձեւակերպումն ընդունվեր, երկրների ղեկավարները դա պետք է ուղղակի հաստատեին։
«Արարատ Միրզոյանը կամ չի կարողացել կամ չի ցանկացել։ Ձեւակերպումը ԱԳ նախարարների հանդիպումից էր գալիս, դա քաղաքական, դիվանագիտական գնահատական է։ Եթե Փաշինյան Նիկոլն անկեղծ է, առնվազն, Արարատ Միրզոյանին պետք է ասեր՝ վատ ես աշխատում, հենց այս պահին դիմում գրիր եւ դուրս արի։ Նման բան չի եղել»,-նկատեց փորձագետը՝ հավելելով, որ որակումները, որոնք Փաշինյանն է պահանջում, ժամանակին հենց իր իշխանությունը պետք է ընդուներ՝ նույն ԱԺ-ի միջոցով, մինչդեռ այդ ուղղությամբ ոչինչ չեն արել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից