Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյան 11/27/2022   11:33  |  ԼՐԱՀՈՍ

Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնի: Անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ նկատի ունեմ և՛ խաղաղապահներին, և՛ ամբողջ միջազգային հանրությունը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել միջազգային RTVI հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր՝ Արցախ տեղափոխվելու պատճառներին, Արցախի առաջ ծառացած խնդիրներին և մի շարք այլ հարցերի:
Խոսելով Արցախ տեղափոխվելու և պետնախարարի պաշտոնն ստանձնելու որոշման մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ուրախ է այդ քայլը կատարելու համար. «Իմ գալով՝ Արցախի թեման, որը Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ մոռացվեր, ավելի արդիական է դարձել: Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելի շատ մարդկանց է սկսել հետաքրքրել: Այդ իմաստով ես ուրախ եմ, որ Արցախում կատարվող ամեն ինչ քննարկման թեմա է դառնում հայկական, ռուսական, ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում: Ես վերջերս հարցազրույցներ տվեցի ֆրանսիական և գերմանական լրատվամիջոցներին և զգում եմ մարդկանց իրական հետաքրքրությունը հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում, ինչպես են մարդիկ ապրում Արցախում»:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ դեռ 2018 թվականին, Հայաստանի ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ է նրան ասել, որ իրեն հուզող միակ թեման, որի համար պատրաստ է փոխել իր կենսակերպը, Արցախն է. «Ես երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա ևս չեմ պատրաստվում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է...Ես մշտապես շատ հետևողականորեն ասել և հրապարակային հայտարարել եմ, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է, և այս տեսանկյունից ես անթույլատրելի եմ համարում, որ հայկական էլիտան պարզապես հետևի, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ոչինչ չանի։ ...Որոշումը, որ պետք է ինչ-որ բան անել, կայացվեց շատ տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում։ Որոշակի փուլում մենք հասկացանք, որ ժամանակն է որոշում կայացնելու․ կամ դու՝ որպես մարդ, ով պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն իր, իր ընտանիքի, այլ նաև իր ազգի համար, ընդունում ես դա և գնում այդ քայլին, կամ ոչ»:

Պատասխանելով ռազմական գործողությունների դադարեցման մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է գիտակցել, որ այս 30 տարվա ընթացքում տարբեր փուլեր են եղել. «Այս իմաստով, եթե մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանությունը, դա փակուղի է, քանի որ պարբերաբար այս կամ այն երկրում ի հայտ են գալու դրական կամ բացասական հանգամանքներ...Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող անվերջ շարունակվել: Կարծում եմ՝ նաև ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհվեն»:

Խոսելով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիվ մասնակից եմ», ոչ միայն Հայատանին դուր չի գալիս, այլ նաև Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»։

Անդրադառնալով Արցախի կառավարության գործունեությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ կառավարության ծրագիրն ուղղված է լինելու Արցախի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը. «Առաջինը՝ Արցախի կարգավիճակի հարցն է. ոչ միայն հարցի իրավական կողմը, այլ նաև միջազգային տիրույթում Արցախի դիրքավորման հարցը: Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը: Սա հսկայական աշխատանք է պահանջում։ Երկրորդն անվտանգությունն է։ Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնի: Անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ նկատի ունեմ և՛ խաղաղապահներին, և՛ ամբողջ միջազգային հանրությունը։ Որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ, այլ ոչ միայն ռազմական: Եվ երրորդը, իհարկե, Արցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է»:

Ի պատասխան հարցի, թե ով և ինչպես է պատրաստ մասնակցել Արցախի զարգացմանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մեծ թվով մարդիկ են գալիս, և ուրախ է, որ ինքն այս հարցում մենակ չէ. «Երախտապարտ եմ, որ մարդիկ գալիս են ոչ միայն աշխատելու, այլեւ բիզնես հիմնելու, ապրելու նպատակով: Սա ցույց է տալիս, որ մարդիկ հավատում են և ուզում են առավելագույնս օգնել Արցախի բնակիչներին, լինել նրանց հետ»:

Նա նշել է, որ աշխարհում ավելի քան 500 հազար հայ արցախյան արմատներ ունի, և նրանցից շատերն իսկապես մտահոգված են ու ամեն կերպ ցանկանում են օգնել իրենց հայրենքին: «Կարևոր է, որ ճիշտ պատկերը ունենան այն ամենի, ինչ հիմա մենք անում ենք, պատկերացնեն, ում հետ են համագործակցում: Նրանք պետք է տեսնեն այդ ծրագրերի իրականացման թափանցիկ համակարգ: Այդ իմաստով նրանք հնարավորություն ունեն մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ փորձագիտական-խորհրդատվական մեխանիզմների միջոցով, կարող են օգնել իրենց կապերով, փորձով, ինչը շատ կարևոր և անհրաժեշտ է: Որպեսզի փոխենք իրավիճակը, բոլորս պետք է միավորվենք: Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, ասված է Արցախի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:17 27/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն ապատեղեկավություն է տարածում․ ՊԲ ստորարաբաժանումները կրակ չեն բացել
21:36 26/11/2022Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները երեք խախտում են արձանագրել. ՌԴ ՊՆ
12:17 25/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում հերթական հիստերիան է. Հիմա էլ բողոքում են, որ ՌԴ-ն օգտագործում է Արցախի բնակավայրերի հայկական տեղանունները
09:52 25/11/2022  |  ՄամուլԵրբ կհրավիրվի Արցախ-Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը ․ «Հրապարակ»
21:12 24/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Մաղավուզ գյուղի շրջանում․ ՌԴ ՊՆ-ն հաստատում է
09:11 24/11/2022  |  ՄամուլԱզատումների շքերթ Արցախում․ նոր կադրերին դրսից կբերեն․ «Ժողովուրդ»
14:15 23/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախարարները պաշտոնանկ են արվել, որոնցից 4-ը կշարունակեն պաշտոնավարել որպես պաշտոնակատար
10:24 23/11/2022  |  ՄամուլՈվ է Արման Հակոբջանյանը, ինչու է Արցախի պետական մրցույթներում հենց նրա ընկերությունը հաղթում․ «Ժողովուրդ»
17:40 22/11/2022  |  ԼՐԱՀՈՍԿամ 900 օրվա ընթացքում լուծելու ենք անվտանգության հարցը՝ կամ կորցնելու ենք հայկական աշխարհի կարեւոր արմատներից մեկը. Ռուբեն Վարդանյան(տեսանյութ)
17:40 22/11/2022  |  ԼՐԱՀՈՍՈրոշումները պետք է կայացվեն թափանցիկ և լինեն հիմնավորված. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում

Արխիվ

[]