ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի միաձայն որոշումից հետո ինձ մոտ անհետացել է հիասթափության զգացողությունը. Դատավոր Արթուր Ստեփանյան 11/26/2022 12:53 | Հարցազրույց
Եթե իմ վարույթում քննվող որևէ գործ ունենար նման դատավարական ընթացք և այդ մասով նույնիսկ արդարադատության նախարարը վարույթ հարուցեր և դիմեր ԲԴԽ-ին, ես ուղղակի կգնայի ԲԴԽ և «կհանձնվեի»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դատավոր Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ-ի որոշմանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն նոյեմբերի 24-ին բավարարել էր ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը և նկատողություն հայտարարել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։ Որոշման վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի հետ։
-Պարոն Ստեփանյան, երեկ ԲԴԽ-ն բավարարեց ՀՀ ԱՆ միջնորդությունը եւ Ձեզ հայտարարվեց նկատողություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք որոշումը։
-Նախ ցանկանում եմ հայտնել, որ ԲԴԽ որոշման հրապարակումից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այն կայացվել է միաձայն, քանի որ դեմ ձայների կամ հատուկ կարծիքի մասին որևէ բան չասվեց։ Այնուամենայնիվ, անկախ ամենից, կխնդրեի իմ կողմից ԲԴԽ-ի վերաբերյալ արտահայտած դատողությունները չվերագրել ԲԴԽ անդամ տիկին Նաիրա Հովսեփյանին։ Ինչ վերաբերում է որոշմանը, այն բովանդակային առումով չեմ կարող մեկնաբանել, քանի որ չեմ ստացել, հուսով եմ սահմանված ժամկետում կստանամ պատճառաբանված և հեղինակավոր ակտ։ Իսկ ելքի տեսանկյունից, նախ նշեմ, որ դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ միաձայն որոշումից հետո ինձ մոտ անհետացել է հիասթափության զգացողությունը։ Բացի այդ, արդարադատությունը պետք է լինի կանխատեսելի, ուղղակի ցավոք սրտի միշտ չէ, որ այն լինում է դրական առումով։
- Գործի քննությանը Երանուհի Թումանյանցի մասնակցության խնդրահարույց լինելու հանգամանքն արդեն իսկ բարձրաձայնվել է՝ դեռեւս նիստի սկզբում։ Իր կազմով Խորհուրդը որքանով կարող է համարվել պատշաճ կազմ, արդյո՞ք իր մասնակցությունն ինքնին չի կարող վկայել՝ Ձեր արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։
-Տիկին Թումանյանցի մասով մենք գրեթե բոլոր փաստարկներ ներկայացրեցինք վարույթի քննության ընթացքում, միգուցե փորձ արվեց այդ ամենն անձնավորված գնահատել, իհարկե, կարելի է հասկանալ մոտիվացիան, բայց ինձ թվում է մենք առավել քան բավարար չափով ի ցույց դրեցինք, որ այդ, ինչպես նաև բոլոր մնացած հարցերին մոտեցել ենք ինստիտուցիոնալ տեսանկյունից։
- Թեև ներպետական օրենսդրությունը դեռևս թույլ չի տալիս բողոքարկելու ԲԴԽ որոշումները, սակայն, նկատի ունենալով Ձեր ներկայացուցչի կողմից գործի քննության ընթացքում բարձրացվող խնդիրները, այդ թվում՝ վարույթի հարուցման փուլում երկակի ստանդարտները, դիմումատուի՝ բողոքը վերցնելը, Թումանյանցի մասնակցությունը գործի քննությանը, հնարավո՞ր է՝ վիճարկվի որոշումը։
-Դուք նշեցիք մեր փաստարկների ընդամենը մի փոքր մասը, այդ և մեր մյուս փաստարկների համատեքստում կուսումնասիրենք ակտը և կկայացնենք համապատասխան որոշում։ Այս առումով ցանկանում եմ հայտնել նաև, որ մեր իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիների որոշման հարցում մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև կարգապահական վարույթի քննության ընթացքին, այդ ընթացքում տարբեր կամ ավելի ճիշտ միևնույն մոտիվացիա ունեցող ԲԴԽ որոշ անդամների հարցադրումներին։ Կարգապահական վարույթի քննության ընթացքի մասով էլ կասեմ, որ եթե իմ վարույթում քննվող որևէ գործ ունենար նման դատավարական ընթացք և այդ մասով նույնիսկ արդարադատության նախարարը վարույթ հարուցեր և դիմեր ԲԴԽ-ին, ես ուղղակի կգնայի ԲԴԽ և «կհանձնվեի»։
-Ինչպես արդեն նշվեց՝ Ձեր ներկայացուցչի փոխանցմամբ՝ նախարարության կողմից վարույթի հարուցման փուլում երկակի մոտեցում է ցուցաբերվել, ի վերջո, ինչու վարույթը հարուցվեց հենց Ձեր նկատմամբ։
-Վարույթի հարուցման մասով բնականաբար ես ունեմ իմ դատողությունները, որոնք դեռևս չեմ բարձրաձայնի։ Միևնույն ժամանակ, վստահաբար պնդում եմ, որ շարունակելու եմ իմ իրավագիտակցության չափով իրականացնել արդարադատություն։ Բայց եթե ինչպես հարուցումը, այնպես էլ ԲԴԽ որոշումն իմ գործունեության գինն էր, ես պատրաստ եմ վճարել այդ գինը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ