ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն անգործության է մատնված. ի՞նչ բարդություն էր ներկայացնում ոստիկանության ծառայողներին նույնականացնելը, եթե առկա են տեսանյութեր, որոնցում հստակ երեւում են բռնություն գործադրած ոստիկանները. փաստաբան 11/25/2022 19:50 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների երկու տասնյակից ավելի ծնողների, որոնց նկատմամբ սեպտեմբերի 21-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ուժ էին կիրառել հենց իրենք՝ ոստիկանները, իսկ իրավապահները երկու ամիս է՝ չեն կարողանում նույնականացնել նրանց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն միայն օրերս է հարցաքննել ոստիկանության մի քանի ծառայողի, սակայն դատավարական կարգավիճակ նրանց դեռևս չի տրվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա իրենց որդիների մահվան մեղավորը։
Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
Արդեն երկու ամիս է՝ ՔԿ-ում նախաքննություն է իրականացվում, սակայն առ այս պահը դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ, փոխարենը, օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանությունն է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ծնողներին։ Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց՝ այս իշխանությունների պայմաններում ոչինչ պատահական չի լինում, ըստ այդմ, փաստաբանը զուգադիպություններ, պատահականություն չի տեսնում, որ հայցադիմումները ներկայացվել են զոհված զինծառայողների ծնողների ակցիայի հենց հաջորդ օրը։
«Երևի պլանավորված գործողություն, արձագանք էր՝ կազմակերպված ակցիային»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նույն առարկայի վերաբերյալ չի կարող համատեղ գործ քննվել և՛ ՔԿ-ում, և՛ Վարչական դատարանում, հետևաբար, միջնորդություն է ներկայացվելու՝ Վարչական դատարանում ընթացող գործի վարույթը կասեցնելու մասին՝ մինչև ՔԿ-ում վերջնական ակտի կայացումը։ Ինչ վերաբերում է ՔԿ-ում իրականացվող քրեական վարույթին, փաստաբանը հայտնեց, որ այն ապացույցների ձեռքբերման փուլում է, ծնողները իրավական պահանջ են ներկայացրել՝ մի քանի հարցից բաղկացած՝ ակնկալելով հարցերի պատասխանները, դեռևս գրավոր պատասխան չի ստացվել, սակայն փաստաբանը գտնում է, որ ծնողների հետևողական, հետամուտ լինելը կհանգեցնի արդյունքների և շուտով գործով մեղադրյալներ կլինեն։ Վարույթի շրջանակներում այս պահին արդեն տուժողի կարգավիճակ ունեն ավելի քան 20 ծնող։
Նշենք, որ երեկ զոհված զինծառայողների ծնողները վարույթն իրականացնող մարմնին փոխանցել են իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լուսանկարները՝ օգնելով իրավապահներին «նույնականացնել» նրանց։ Այս հանգամանքին անդրադառնալով՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, զուգահեռ նաև իրենք են նախաքննություն իրականացնում, քանի որ տեսնում են, որ ՔԿ-ն անգործության է մատնված։ Իսկ թե ի՞նչ բարդություն էր ներկայացնում ոստիկանության ծառայողներին նույնականացնելը, եթե առկա են տեսանյութեր, որոնցում հստակ երևում են ծնողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած ոստիկանները, փաստաբանը նշեց՝ հարցն իրենք էլ են ուղղել և հիշեցրել Գալեյան եղբայրների դեպքը։
«Գալեյանների դեպքում, երբ չկային տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, ընդամենը մի քանի ժամ պահանջվեց, որ Գալեյան եղբայրները կարողանան նույնականացվել և նրանց մեղադրանք առաջադրվեց, իսկ այս պարագայում, երբ բազմաթիվ են տեսանյութերը, ապացույցները, արդեն երկու ամիս է՝ չեն նույնականացնում, հետևաբար, այստեղ միտում կա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ծնողների հետևողական աշխատանքն արդյունքներ կտա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ