ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. համաժողով Երեւանում 11/25/2022 18:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաեւ: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ:
Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի հարցը, կարծիք է հայտնել, որ կարեւոր է գործել վերջին զարգացումներին համահունչ, քանզի զանազան ճգնաժամերն ազդում են բոլորի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի վրա եւ ստեղծում դժվարություններ: «Մեր երկրում տարվում է քաղաքականություն, որի նպատակն էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը մեծացնելն է, պահանջարկի դեպքում արեւային էներգիայի արտադրության ընդլայնումը, տնտեսության բոլոր ոլորտներում էներգախնայողության խթանումը, այդ թվում՝ արդյունաբերության եւ շինարարության մեջ բարձր արդյունավետության սարքավորումների մատակարարման ավելացումը, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր մեքենաների տարածման խթանումը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Ընդգծելով հատկապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախագծի հետ վստահելի ու երկարաժամկետ գործընկերությունը՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել գործակցությունը Շվեդիայի խորհրդարանի հետ եւ Շվեդիայի կառավարության ներդրումը Հայաստանում խորհրդարանական մոդելի զարգացման գործում:
Համաժողովի անցկացման կարեւորությանն ու նպատակայնությանը բացման խոսքում անդրադարձել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Կլիմայի փոփոխությունը Հայաստանի համատեքստում, ՀՀ կլիմայի փոփոխության օրակարգը եւ պարտավորությունները ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարի տեղեկացմամբ իր ղեկավարած կառույցի տիրույթում է ՀՀ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը: «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը կանաչ եւ կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձեւավորումն է»,- նշել է նախարարը, ապա ներկայացրել առաջիկա ծրագրերն ու մեր երկրի մի շարք համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կանաչ տնտեսության համակարգ ունենալու վերաբերյալ:
Հարցուպատասխանի ձեւաչափում ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հակոբ Ասլանյանն ու Մաթեւոս Ասատրյանն անդրադարձել են կանաչապատման դերին՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համատեքստում: Կարեւորվել է նաեւ դպրոցական ծրագրերում բնապահպանական առարկաներն ավելի խորքային ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Խորհրդարանական վերահսկողությունը բնապահպանական գործողության եւ կլիմայի փոփոխությունների համատեքստում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հայաստանում կլիմայի փոփոխության կայուն զարգացման համատեքստում անդրադարձել է կլիմայի փոփոխության աճող ազդեցություններին՝ ընդգծելով, որ ներկայումս կլիմայական անվտանգության հետ կապված քաղաքական պահանջարկ կա աշխարհում:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում կլիմայի հետ կապված պարտավորությունների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը:
Ըստ պատգամավորի՝ կլիմայի փոփոխության խնդիրը վերաբերում է ամբողջ աշխարհին: «Աշխարհաքաղաքական զարգացումները, բացի այն, որ ուղիղ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, նաեւ թելադրում են առաջնահերթությունների այլ տրամաբանություն»,- նշել է նա:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն անդրադարձել է կլիմային ուղղված ֆինանսավորմանն ու բյուջեի վերահսկողությանը:
Համաժողովի ընթացքում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մարլեն Լունդ Կոպարկլինտը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի փորձը կլիմայի հետ կապված պարտավորությունների վերահսկողության ոլորտում:
Համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան», ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի եւ ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն եւ ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի» եւ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:
Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաեւ դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը