ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Ռուսաստանի դեմ 5-րդ շարասյան դեր է կատարում. լինելով ՀԱՊԿ-ի մեջ՝ գործում է Ռուսաստանի դեմ․ Ստեփան Դանիելյան 11/24/2022 20:36 | Քաղաքական
«Այն, որ ինչ-որ փաստաթղթեր կարող են քննարկվել, չստորագրվել եւ հետաձգվել, դրանում ոչինչ չեմ տեսնում, դա մշտական աշխատանքային գործընթաց է, իսկ թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթը, միայն կարող ենք ենթադրել, ըստ որի նա կոնկրետ օգնություն է ակնկալել՝ զենքի կամ զորքի տեսքով։ Բայց մենք հասկանում ենք, որ դա, բոլոր դեպքերում անլուրջ է»,- «Փաստինֆո»-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեմարշին։
Երեկ, հիշեցնենք, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ փաստաթղթին՝ հայտարարելով, որ դրանցում քաղաքական հստակ գնահատական չկա իրավիճակին։
Քաղաքագետն ասում է՝ բոլորս ենք հասկանում, որ ՀԱՊԿ-ն այն կառույցը չէ, որը կարող է միջպետական կոնֆլիկտների դեպքում խնդիր լուծել։ Կառույցը մեկ անգամ է կարողացել իրեն դրսեւորել՝ ղազախական զարգացումների ընթացքում, այն էլ՝ ներքին խնդիրների ժամանակ, որին հրավիրել է երկրի օրինական իշխանությունը։
Ստեփան Դանիելյանն անհասկանալի է համարում, թե ինչու է Փաշինյանն ամեն անգամ առաջ բրդում ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներն այն դեպքում, երբ դրանք ծագեցին իր իսկ ջանքերով, դեռ 2018 թվականին, երբ քրեական գործ հարուցվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ՀՀ ներկայացուցչի նկատմամբ՝ առանց կառույցին տեղյակ պահելու։
«Պարզ չէ, թե ինչ եղավ այդ գործը եւ ՀԱՊԿ-ին առաջին հարվածը հենց Փաշինյանը հասցրեց՝ հեղինակազրկելով կառույցը։ Հիմա պարզ է, որ ՀԱՊԿ-ը չի կարող գործողություն իրականացնել, քանի որ դա կնշանակի մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար բացել երկրորդ ճակատը, ինչը , բնականաբար չի բխում Ռուսաստանի շահերից։ Եթե Ադրբեջանի դեմ ինչ-որ գործողություն լինի, դրան, բնականաբար, Թուրքիան է միջամտելու, որը ստորագրել է Շուշիի հռչակագիրը, նշանակում է, որ Իսրայելը պետք է ներքաշվի։ Այս մարդը Ռուսաստանի դեմ ուզում է երկրորդ ճակատ բացել եւ հականալի է , որ ոչ ոք դրան չի գնա»,- բացատրում է Դանիելյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ում երկրներ կան, որոնց վրա ավելի շատ թուրքական եւ ոչ ռուսական ազդեցությունն է մեծանում։
«Ռուսաստանը, ունենալով հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, կարողանում է ինչ-որ կերպ սառեցնել վիճակը։ Թե Հայաստանն ինչու է ուզում Հայաստանի տարածքում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել եւ ՀԱՊԿ-ի ոչնչացման գործընթացն իր վրա վերցնել, տրամաբանական չէ, որովհետեւ, ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մեջ գործում է Ռուսաստանի դեմ։ Դա անհասկանալի քաղաքականություն է, եթե կարելի է առհասարակ քաղաքականություն անվանել»,- ասել է բանախոսը։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում այդ կառույցից իրատեսական չէ գործնական միջամտություն ակնկալելը, արդյո՞ք իսկապես ՀԱՊԿ-ում լինել-չլինելու հարցը մեզ համար օրակարգային չի դառնում՝ քաղաքագետը հարցով պատասխանեց․«Եթե մենք ՀԱՊԿ-ում չենք լինում, ապա որտե՞ղ ենք լինում, եթե կան միամիտներ, որոնք կարծում են, որ ՀԱՊԿ-ում չլինելով, կարող ենք ՆԱՏՕ-ում լինել, թող վերցնեն Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը, որոնք պատերազմի մեջ լինելով, իսկ Ուկրաինան, լինելով Եվրոպայի մեջ եւ լինելով շրջապատված ՆԱՏՕ-ի երկրներով, ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ չեն ընդունվում։ Նույն Վրաստանը, որն այդքան տուժել է եւ ծով ունի, եւս չեն ընդունում։ Հիմա, ո՞րն է Հայաստանի հույսը, որը շրջապատված է Վրաստանով, Ադրբեջանով, Թուրքիայով եւ Իրանով։ Ի՞նչ է անում Փաշինյանը, հասկանալի չէ կամ նա Ռուսաստանի դեմ 5-րդ շարասյան դեր է կատարում , ինչը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից