ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Ալիևի իշխանությունը հարավային Դաղստանում բավականին մեծ հեղինակություն ունի.Գրիգոր Բալասանյան(տեսանյութ) 11/24/2022 16:01 | Քաղաքական
Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան բանակցային գործընթացի առումով, այլ նաև՝ Ռուսաստանի համար համարվում է այլընտրանք՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսները դեպի Եվրոպա մատակարարելու համար։ «Փաստինֆո»-ի եթերում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Իսկ թե ինչպիսի հարաբերություններ ունեն Ռուսաստանը և Ադրբեջանը Հյուսիսային Կովկասում, քանի որ վերջինս Ռուսաստանի համար, ըստ միջազգայնագետի, բավականին զգայուն և մեծ նշանակություն ունեցող թեմա է, Բալասանյանը նշեց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։
«Մեդվեդևի ղեկավարման տարիներին, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայանգիր ստորագրվեց՝ տարածքների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, խոսքն իհարկե Դաղստանի և Ադրբեջանի սահմանային լեզգիական գյուղերի մասին է, որոնց մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ՝ հարուցելով լեզգիների դժգոհությունը։ Այս իրավիճակն այսօր էլ շարունակում է մնալ անհանգիստ, քանի որ լեզգիները, կարծես թե. մինչև վերջ չեն համակերպվել այդ փաստի հետ, որովհետև ադրբեջանական տարածքում գտնվող գյուղերում այսօր էլ տեղի է ունեում էթնիկական զտում։ Լեզգիներին ստիպում են իրենց անձնագրերում գրել ադրբեջանցի, ինչը դեմ է լեզգի ժողովրդի ազգային շահին»,-ասաց միջազգայնագետը։
Ինչպես նշեց բանախոսը, պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին լուրջ ազդեցություն ունի նաև հարավային Դաղստանում։
«Ալիևը հարավային Դաղստանում ունի իր ազդեցութան գործակալները, որոնց միջոցով էլ իրականացնում է իր քաղաքականությունը։ Բացի այդ, Դաղստանում զգալի թիվ են կազմում էթնիկ ադրբեջանցիները, որոնք ևս Ալիևի համար գործիք են՝ հարավային Դաղստանում և առհասարակ հյուսիսային Կովկասում իր ազդեցությունը տարածելու համար»,-նշեց Բալասանյանը։
Նրա դիտարկմամբ՝ այն, որ հյուսիսային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի, այն որ հյուսիսային Կովկասի միջոցով հնարավոր է ապակայունացնել Ռուսաստանում իրավիճակը՝ ակնհայտ է, սակայն այսօր Ալիևի իշխանությունը հարավային Դաղստանում բավականին մեծ է, իսկ Ադրբեջանում բնակվող հյուսիսկովկասյան կամ Դաղստանի ծագում ունեցող ազգությունների ընդհանուր թիվը կազմում է 700 000-ից ավելի, որից 450 000-ը լեզգիներ են։ Իսկ նրանք՝ Ադրբեջանում բնակվող լեզգիները, ի տարբերություն հարավային Դաղստանում բնակվող իրենց ազգակիցների, ավելի ծայրահեղական դիրքորոշում ունեն իրենց ազգակիցների նկատմամբ, քան նույն ադրբեջանցիները։
Ինչպես նշեց միջազգայնագետը, այս ամենի դիմաց Ալիևը շռայլ վարձատրում է նրանց։ Բաքվի քաղաքապետը ազգության լեզգի է, բայց դա չի խանգարում նրան լինել ավելի ադրբեջանցի, քան ադրբեջանցիները։
«Ալիևն այսօր հարավային Դաղստանում այնքան հեղինակություն ունի, որ հարավային Դաղստանից եկեղ խմելու ջուրը, գրեթե 96 տոկոս, նա օգտագործում է Բաքում և մերձկասպյան մի շարք քաղաքներում ջրամատակարարումն ապահովելու համար, այն պարագայում, երբ Դաղստանի ընդամենը 100 000-անոց Դերբենդն այսօր կանգնած է ջրի լուրջ խնդրի առաջ։ Ռուսաստանի իշխանություններն այս հարցում իհարկե ունեն իրենց դիրքորոշումը և որոշակի քաղաքականություն են վարում, բայց այստեղ Ալիևն օգտագործում է այլ հանգամանքներ ևս։ Դաղստանի իշխանություններին չի հաջողվում անգամ պաշտոնից ազատել Բաքվում Դաղստանի ոչ դիվանագիտական ներկայացուցչին, քանի որ դրան դեմ է Ալիևը»,-ասաց Բալասանյանը։
Ըստ միջազգայնագետի, Ռուսաստանի իշխանություններն այս ամենը շատ լավ գիտեն, բայց այս պահին աչք են փակում սրա վրա, քանի որ Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարություները իրավիճակային առումով հասկանում են միմյանց և գործընկերային հարաբերություններ ունեն։
«Սակայն սա չի նշանակում, որ Ալիևը չի օգտագործելու իր ազդեցությունը հարավային Դաղստանում՝ ողջ հյուսիսային Կովկասը պայթեցնելու համար»,-կարծում է Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից