ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոսք չկա և չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության և մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին. Փաշինյան 11/23/2022 23:12 | ԼՐԱՀՈՍ
Խոսք չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության և մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով ցամաքային կապի մասին:
ՀՀ վարչապետի արձանագրմամբ` 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։
Իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը», - հայտարարել է Փաշինյանը:
Նրա փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել և Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։
«Այս պարբերությունը, ինչպես համոզվեցիք, վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և միայն այս համատեքստում է նշվում տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և այս հատվածը, համապատասխանաբար, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մաս է կազմում։
Սա ակնհայտ է նաև 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության պարզաբանումն է, այս պարբերության իմաստը պարզաբանող փաստաթուղթ է։
Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ որևէ կոնկրետ երթուղի նշված չէ։
Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է ապահովել նման հաղորդակցություն, և այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, և այս որոշման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում այս ճանապարհը։
Սա նշանակում է, որ Հայաստանը լիովին կատարում է իր պարտավորությունը, իսկ Ադրբեջանը չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, այդօրինակ մերժումը լիովին անհասկանալի է։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և նպատակ ունի հասնել խաղաղության, ինչպես ինքն է պնդում, ապա եկեք բացենք այդ անցակետերը, այդ ճանապարհները, եկեք հնարավորություններ ստեղծենք մարդկանց համար։ Հասկանալի է, որ սկզբում կտարակուսեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, այն ժամանակ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ Ադրբեջանի քաղաքացիները միանշանակ կսկսեն օգտվել փոխադրման այս նոր հնարավորությունից, վստահ եմ, որ Ռուսաստանի և մեր մյուս երկրների քաղաքացիները նույնպես։
Ինչ վերաբերվում է նոր ճանապարհների կառուցմանը, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ որևէ այլ հայտարարության կամ փաստաթղթի համաձայն Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություններ չունի։ Հայտարարության 9-րդ կետը նախատեսում է նման հնարավորություն կողմերի համաձայնեցմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Իսկ համաձայնեցումը չկայացավ միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող գործողությունները։ Կոնկրետացնեմ՝ խոսքը միջանցքի մասին հռետորաբանություն է, դուք դրա մասին գիտեք։ Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ նույնպես ինչ-որ կերպ ենթարկվում են կամ մոլորության, կամ սադրանքի, երբեմն էլ համաձայնում են փաստաթղթերի ընդունմանը, որտեղ նման ձևակերպում է կիրառվում։
Եվս մեկ նրբություն՝ 9-րդ կետում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ
վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս կետը լրացուցիչ պարզաբանված է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագրում, որի 3-րդ պարբերությունում ասվում է՝ մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման նպատակով»։
Այսինքն՝ խոսք չկա և չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության և մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին, խոսքը գնում է պայմանավորվածությունների կատարման վերահսկողության մասին», - ասել է Փաշինյանը` ավելացնելով, որ պայմանավորվածություն ասելով՝ պետք է հասկանալ Հայտարարությունը, քանի որ, բնականաբար, այլ պայմանավորվածություններ չեն կարող լինել, և միայն այս գործառույթը կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայությունը: Եվ ինչպես ես հասկացա, ճանապարհին խոսել ենք այդ մասին, մենք ընդհանուր մոտեցում ունենք այս հարցում:
«Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաև այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն և միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով», - նշել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ