ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը, հավանաբար, հասկացել է, որ մեծ տղաների հետ այդպես չի կարելի․ քաղաքագետ 11/23/2022 20:00 | ԼՐԱՀՈՍ
ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ՌԴ նախագահին Նիկոլ Փաշինյանն անձամբ է դիմավորել օդանավակայանում՝ ի տարբերություն կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարների, որոնց դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ոչ հեռավոր անցյալում՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Փաշինյանը, իբրեւ ինքնիշխանության նշան, չէր գնացել օդանավակայան եւ չէր դիմավորել Պուտինին, ավելին Բաղրամյան 26-ում Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինին Փաշինյանը դիմավորել էր միայն շենքի ներսում, անգամ՝ ոչ շենքի առջեւ։ Բայց, հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։ Փաշինյանի ինքնավստահությունից ու ինքնիշխանության մասին պատեկրացումներից, քիչ բան է մնացել։
«Փաստինֆո»-ն այս դրվագի շուրջ զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։
«Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ մեծ քաղաքականությունը խաղ չէ ու հատկապես իր պատկերացրած խաղը չէ, որտեղ էմոցիոնալ, պաթետիկ դրսեւորումները իրեն կարող են դիվիդենտներ տալ։ Դա կարող է լինել ներքին լսարանի համար, բայց ռեալ պոլիտիկում նման վարքագիծը կարող է թանկ նստել, ինչը ժամանակի ընթացքում եւ՛ իր նկատմամբ վերաբերմունքի առումով եւ՛ հետագա գործընթացների մենք տեսանք ։ Եվ դրանք իրեն դրդեցին հասկանալ, որ մեծ տղաների հետ իր պատկերացրած գավառական մտածողությամբ վարվել չի կարող»,-մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով, խնդիրը բազմաշերտ է, քանի որ կան հարաբերություններ, որոնք մենք տեսնում ենք էկրաններից եւ կան հարաբերություններ, որոնք մենք չենք տեսնում, իսկ միջազգային դիվանագիտական էթիկան որոշակի տրամաբանություն ունի, որը չի կարելի խախտել, հատկապես, եթե դու չունես համապատասխան ռեսուրս եւ ուժ, որը միջազգային հարաբերություններում հիմնական բազիսն է։
«Հատկապես գերտերությունների ղեկավարները նման հարցերում շատ նրբազգաց են, այո՛, այն ժամանակ քննարկվեց Պուտինին չդիմավորելու եւ արհամարհական վերաբերմունք դրսեւորելու հարցը, ոչ միայն հայկական, այլեւ ռուսական եւ ադրբեջանական մամուլում, ինչը ադրբեջանական կողմը քարոզչական նպատակներով օգտագործվեց Հայաստանին՝ դաշնակիցների մոտ վարկաբեկելու համար։ Դեռ այն ժամանակ պարզ էր ու քաղաքականությունից հասկացողները զգուշացնում էին, որ դա կարող է ոչ միայն Փաշինյանի կարիերայի, այլեւ պետության համար թանկ արժենալ։ Կարծում եմ, որ դա ինչ-ինչ կերպով դրսեւորվեց եւ այսօր մենք դրա փոխհատուցումը տեսանք»-նշում է Արա Պողոսյանը։
Ըստ քաղաքագետի, Փաշինյանը հիմա կորցնելուշատ բան չունի, քանի որ փուչիկի նման պայթել են այն բոլոր գաղափարները, որոնց շուրջ նա վարկանիշ էր ստեղծել։ «Ինքնիշխանությունից կարելի է խոսել այն ժամանակ, երբ դու, առնվազն, քո տարածքային ամբողջականությունը ի վիճակի ես սեփական ուժերով պահպանել, իսկ եթե դու խնդրելու ես, նշանակում է՝ ունես խնդիրներ, իսկ այս պահին, անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ Ադրբեջանը վիճարկում է ՀՀ ինքնիշխանության հարցը»-բացատրում է քաղաքագետը՝ հավելելով, որ այս իրավիճակում, Փաշինյանին այլ բան չէր մնում։
Ինչ վերաբերում է Փաշինյանի քծնանքի ազդեցությանը՝ պրոցեսների վրա, Պողոսյանը նկատեց՝ կարեւոր է առհասարակ հանրային կարծիքի գեներացումը, քարոզչական դաշտում կատարվող աշխատանքը։
«Այս ամենը կարող է նախադրյալ լինել Հայաստանի համար հետագա դիվիդենտներ շահելու համար, իսկ այս դեպքում, գործ ունենք անձնական վարքագծի հետ, որը դրական ազդեցություն, կարծում եմ, չի ունենա»։
Նկատենք, որ Երեւանում Պուտինին արեւմտյան կողմնորոշում ունեցող մերձիշխանական քաղաքական ուժերը, որոնց հետ Փաշինյանը պարբերաբար արտախորհրդարաական ֆորմատով հանդիպումներ է ունենում, բողոքի ակցիաներով են դիմավորել, իսկ հանրային կարծիքում տեւական ժամանակ է գեներացվում են հակառուսական եւ հակաՀԱՊԿ-ական տրամադրութուններ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
- 12/03/2024 10:39 Սպիտակում տուն է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել