ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավոք, ծնողները, անհույս, մոլորված, սպասում են գերեվարված իրենց զավակների վերադարձին, իսկ այս իշխանություններն էլ մինչ հիմա ձեռքերը ծալած թաքնվում են ոստիկանական շարասյունների ետևում.Մանուկյան 11/23/2022 11:51 | Մեկնաբանություն
Երկու տարի առաջ այս օրը, դաշնակցական ընկերոջս՝ Գարիկ Ավետիսյանի հետ նախապես արված հայտարարության համաձայն, կառավարության շենքի դիմացն էինք. հայտարարեցինք անժամկետ հացադուլ՝ Նիկոլի հեռացման պահանջով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը։
«Հաջորդ երկու օրերին մեզ միացան նաեւ այլ մեր հայրենակիցներ։ Շատերին տարհամոզում էինք, որ չգնան այդ քայլին։ Ամենադժվարը, թերեւս, անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն էր։ Անել վիճակից չգիտեր՝ ինչ անել։
Ժամանակի հեռվից դժվար է այդ օրերը նկարագրել։ Մի կողմից ողջ օրվա ընթացքում հազարավոր մեր հայրենակիցների հոսքն էր՝ զորակցելու, զրուցելու, ելքեր փնտրելու համար։ Մյուս կողմից, իշխանական, կառավարական կաբինետների սադրիչների հորդորով, զոհվածների, անհետ կորածների, գերեվարվածների մի շարք ծնողների պարբերական հարձակումները մեզ վրա, մեղադրանքը, թե մեր հացադուլով խանգարում ենք անհետ կորածների որոնողական աշխատանքներին։
Իշխանական այդ կեղտոտ սադրանք-գործողույթունները հետո էլ են շարունակվել. անցնող երկու տարիներին, որի գագաթնակետն այս տարվա Հոռոմ գյուղի մոտ պետական ողջ ապարատով կազմակերպված սադրանքն էր։
Ցավոք, ծնողները, անհույս, մոլորված, սպասում են գերեվարված իրենց զավակների վերադարձին։ Այս իշխանություններն էլ մինչ հիմա ձեռքերը ծալած թաքնվում են ոստիկանական շարասյունների ետևում ու ոչինչ չեն ձեռնարկում։
Տասն օր շարունակ մեր ընկերների հետ այնտեղ հանդիպեցինք բազում արժանապատիվ հայրենակիցների, տատիկների, որոնք ձմեռային սառնամանիքից պաշտպանվելու համար իրենց ձեռքով գործած ձեռնոց ու գլխարկ էին բերում մեզ, երբեմն՝ անուշեղեն, որը, բնականաբար, հրաժարվում էինք ընդունել։ Այդ օրերին ողջ ամբողջ ընթացքում մեր կողքին կանգնած էր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա մայրիկը։ Գալիս էր թոռնիկի հետ. դեռ իր որդուց տեղեկություն չուներ։ Դավիթն այդ ժամանակ համարվում էր անհետ կորած։ Տիկին Լիդային հազիվ էինք համոզում ցրտին չմնալ ու թոռնիկներին վերադարձնի իր բնակած հանրակացարանային մեկ սենյականոցը։
Փառք Աստծո, բարի մարդկանց շնորհիվ նրանք հիմա բնակարան ունեն։ Հացադուլի օրերն էին, երբ նոյեմբերի 24-ի գիշերը, պատերազմի ավարտից 15 օր անց միայն, փոխհամալրում ստանալուց հետո, Արցախի հյուսիսային հատվածից վերադարձան մեր դաշնակցական կամավորները։ Գիշերը հասել էին Երեւան ու Արամ Մանուկյանի արձանի մոտ իջել: Այնտեղից էին նրանք սեպտեմբերի 27-ին մեկնել առաջնագիծ։ Երիտասարդականի մեր ընկերները, որդիս էլ նրանց հետ, կեսգիշերն անց եկան կառավարության շենքի դիմաց։ Շենքն հսկող ոստիկանները նրանց զինվորական հանդերձանքից շատ էին վախեցել։
Այդ օրերին հացադուլը դադարեցնելու բազում հորդորներ եղան, բայց չէինք տարհամոզվում։ Դժվար էր հատկապես 44-օրյայի մեր դաշնակցական կամավոր, Պռոշյանի խմբի տղաների հետ Վարանգաթաղի ազատագրման ժամանակ նահատակված Արշակ Մեսրոպյանի հորը մերժելը։ Հատուկ հասել էր Երեւան։
Մեկ օր էլ Վեհափառ Հայրապետն առավոտ կանուխ այցելեց մեզ։ Նրա հայրապետական հորդորը և կուսակցական որոշումը ստիպեցին, որ դադարեցնենք տասնօրյա հացադուլը։ Բայց դա պայքարի դադար չէր, այլ՝ պայքարի մարտավարության փոփոխություն։ ՈՒ այսօր էլ այդ պայքարը չի դադարում»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ