Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված նպատակը 11/22/2022   15:35  |  Վերլուծություններ

Քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակը դառնում է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների այդ եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը։ Այս մասին իր վերլուծության մեջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը.

«Կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլով․ 

1․ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնողները,

բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր փայա­տեր, անդամ,

դ. ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայ­քարի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համար­վում,

ե. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից։

2․ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ ՀՀ քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկ­­վող եկամուտ ստացած՝ ՀՀ քաղաքացիները։

3․ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացի­ները:

Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է հետևյալ ամփոփ հիմնավորումներով․

1․ Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային (չգրանցված) եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաև իր տարեկան հայտարարագրում։

2․ Անօրինական եկամուտների հայտնաբերումը և օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը այսպես, թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության և վերահսկողության ներքո։ Եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։

3․ Նախագծով նախատեսված է, որ հարկային մարմինն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնելու է ֆիզիկական անձանց հայտարարագրերի նախագծերը, որոնք կարող են հաստատվել կամ լրամշակվել հայտարարագրման ենթակա քաղաքացու կողմից։ Այսինքն՝ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում արտացոլված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվությունը արդեն իսկ տիրապետում են հարկային մարմինները ողջ ծավալով։ Հետևաբար՝ նույն տեղեկատվությունը եկամուտների տարեկան հայտարարագրի ձևով հարկային մարմիններին նորից ներկայացնելը դառնում է ավելորդ վարչարարություն և անիմաստ պարտավորություն քաղաքացիների համար։ Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով այս հայտարարագրերի ներկայացման գործընթացը էական և օբյեկտիվ դժվարություններ է առաջացնելու քաղաքացիների լայն շրջանակների համար, հատկապես՝ տարեցներ, ինտերնետային հասանելիություն չունեցող քաղաքացիներ, գրագիտության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիներ և այլն։

4․ Հայտա­րա­րա­­գիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Փաստորեն քաղաքացին նորից դառնում է «տուգանքի մատերիալ»՝ անիմաստ և ավելորդ պարտավորությունը չկատարելու կամ ժամկետանց կատարելու համար։

5․ Որպես հայտարարագրման խթանիչ կարգավորում նախագծով առաջարկվում է, որ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը եկամտային հարկի գումարից փոխհա­տու­ցվում (վերադարձվում) են կառա­վա­րու­թյան սահ­մա­նած կարգով։ Սոցիալական ծախսեր են համարվելու հար­կա­յին տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ օրենքով սահմանված հաշվարկային փաս­տա­թղթե­րով հիմ­նա­վորված առողջա­պա­հու­թյան, կրթու­­թյան և բնակարանային ապահովության գծով ծախ­սերը: Ի դեպ, սոցիալական ծախսերի վերադարձից չեն կարողանալու օգտվել այն հայտա­րա­րա­տու­ները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել, ինչպես նաև հիպոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզի­կա­կան անձինք:

Այս կարգավորումը խնդրահարույց է սահմանադրական կարգավորումների տեսանկյունից, ըստ որի՝ քաղաքացիների իրավունքներ և պարտավորություններ սահմանող նորմերը պետք է սահմանվեն օրենքով։ Իսկ նախագծով կառավարությանն են վերապահվում սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղու­թյուն­ների, ընտանիքի անդամ­ների շրջանակի և փոխհատուցման առավելագույն չափերի սահմանումն ու փոփոխությունները։ Օրենքով չսահմանվելու դեպքում կառավարությունն ունենում է անսահման հայեցողություն և կարող է կատարել իրավիճակից բխող փոփոխություններ, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի առավելագույն չափերի էական նվազեցումներ։

6․ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում հեղինակներն ակնկալում են ունենալ եկամուտների անձ­նա­վորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս նպատակը ևս չունի գործնականում իրացման առարկայական ներուժ, քանի որ եկամուտների անձ­նա­վորված հաշվառման միասնական համակարգում չարտացոլված՝ անօրինական եկամուտները, բնականաբար, հայտարարատուի կողմից չեն ներառվելու նաև իր եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսպիսով, քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակը դառնում է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների այդ եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը։

Մնացած՝ հայտարարվող նպատակադրումներն առավելապես ականջահաճո, կեղծ փաթեթավորումներ են, որոնք գործնականում որևէ էական խնդիր չեն լուծելու՝ ի սկզբանե դրված նպատակի առումով»։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:29 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա իշխանությունների բերած բյուջեն այն մասին է, որ ամեն հաջորդ օր, նաև հաջորդ տարի, մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու. Ավետիսյան
11:12 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՆվազագույն աշխատավարձի 7 հազար դրամ բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք՝ ահագնացող գնաճի ֆոնին. Թադևոս Ավետիսյան
17:13 15/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴուք փող գտնում եք ու ձեր աշխատավարձերը բարձրացնում եք կրկնակի՝ չհաշված անօրինական պարգևատրումները, իսկ նվազագույն զամբյուղը 7000 դրամով է ավելանում. Ավետիսյան
14:40 01/11/2022  |  ՎերլուծություններՈստիկանապետություն՝ սոցիալական պետության փոխարեն
16:55 25/10/2022  |  ԼՐԱՀՈՍՕրվա իշխանությունը ձախողում է նաև տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը.Ավետիսյան (տեսանյութ)
19:34 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել է աշխատանքի իմիտացիան․ Թադևոս Ավետիսյան
14:41 28/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս ընթացքում հայտնվել են «հայրենասերներ», ովքեր փորձում են ժողովրդի զայրութն ուղղել դեպի նրանց, ովքեր առնվազն փորձել են այս ամենը կանխել. Ավետիսյան
13:00 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍՏապալվածների կործանարար «ձեռքը» հասել է ապագային. Ավետիսյան
17:00 14/07/2022  |  ՄեկնաբանությունՀարկայինի «սիրտը» հիմա էլ բանկային գաղտնիք է ուզում
19:02 13/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱմսական միջին կենսաթոշակի 15-ապատիկի չափով նախարարները պարգեւավճար են ստանում. տնտեսագետ

Արխիվ

[]