ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Վերմիշյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել են հոսպիտալացնել նրան.փաստաբան 11/22/2022 18:53 | ԼՐԱՀՈՍ
Վահագն Վերմիշյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել են նրան հոսպիտալացնել և հետ են ուղարկել ՔԿՀ՝ վատ ինքնազգացողությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՔԿՀ-ում կտրուկ վատացել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության բրիգադ էր մեկնել ՔԿՀ։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոչ թե Վահագն Վերմիշյանն էր դիմել բուժօգնության, այլ՝ ՔԿՀ բժիշկը որոշակի ռիսկեր տեսնելով՝ շտապօգնության բրիգադ էր կանչել, որն էլ արձանագրել էր հոսպիտալացման անհրաժեշտություն։
«Վահագն Վերմիշյանը տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ կրկնվեց անցյալում տեղի ունեցածը։ ԲԿ-ն արձանագրեց, որ Վահագն Վերմիշյանը լիարժեք առողջ է, նա ՀՀ ամենաառողջ մարդն է, և սա այն դեպքում, երբ Վերմիշյանը մեկ անգամ ուշագնաց էր եղել հենց դատական նիստերի դահլիճում, ինչը ՔԿՀ-ում կրկնվել էր։ Իմ և ազգականների ճնշման տակ բժիշկները ստիպված եղան տալ ախտորոշումը, համաձայն որի՝ շնչառական համակարգի, ինչպես նաև՝ գլխուղեղի անոթների, արյան շրջանառության հետ կապված խանգարումներ կան»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Էրեբունի» ԲԿ-ն հրաժարվել է հոսպիտալացնել Վերմիշյանին և հենց վատ ինքնազգացողությամբ Վերմիշյանը տեղափոխվեց ՔԿՀ՝ անմարդկային պայմաններում. «Պատկերացրեք իրավիճակ, երբ ինքնազգացողությունը վատացած, ուշագնացության շեմին կանգնած անձին ձեռնաշղթաներով տեղափոխում են հիվանդանոց, ինչը ցույց է տալիս այն մոտեցումը, որն առկա է պարոն Վերմիշյանի նկատմամբ »։
Փաստաբանի խոսքով՝ այժմ արվում է իրավիճակից բխող ամեն ինչ, որ Վերմիշյանին տեղափոխեն հիվանդանոց՝ օբյեկտիվորեն հասկանալու, թե ինչ է կատարվում նրա հետ։ Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքները, բժշկական սարքավորումներով իրականացված հետազոտության արդյունքները փոխանցվել է այլ բժշկական կենտրոններ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում։ Բացի այդ, առողջական խնդիրներից զատ, պաշտպանության կողմն արձանագրեց, որ գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հակակոռուպցիոն դատարան է տեղափոխվել, ըստ այդմ, գործը պետք է վերամակագրվի, իսկ գործի քննությունը՝ վերսկսվի, հետևաբար, հրատապ է, որ օր առաջ լուծվի անձի խափանման միջոցի հարցը։
«Մենք հասել ենք դատական վիճաբանությունների փուլ և գործը պետք է վերամակագրվի, գործի քննությունը սկսվի նորից»,- ասաց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ