ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը 6 հոգու կողմ քվեարկելը ցույց է տալիս, որ լուրջ բարոյական խնդիր ունենք. իրավապաշտպան 11/22/2022 22:48 | ԼՐԱՀՈՍ
Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը 6 հոգու կողմ քվեարկելը ցույց է տալիս, որ լուրջ բարոյական խնդիր ունենք, խոսքն անգամ իրավական կողմի մասին չէ, այլ՝ բարոյականության ի սպառ բացակայության մասին, որովհետև ԲԴԽ վեց անդամ համարել են, որ իրենք հարցեր չունեն տալու Մնացական Մարտիրոսյանին։ Սա շատ ողբերգական է։ Նշանակում է, որ այն ամենն, ինչ ներկայացվում էր իբրև բարեփոխում, ինչպես տարբեր ժամանակների նախարարներ ասում էին, որ շտապում են իրավապաշտպանները, իրենց աշխատանքների արդյունքները կտեսնենք ապագայում, այսօր դա իրենց արած կամ չարած աշխատանքի արդյունք է։ Լրիվ բարոյազրկում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար ընտրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել մասնագիտական, իրավապաշտպան գործունեություն իրականացնող հանրությունում։ Խնդիրն այն է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հայտնի է նաև որպես «Մացո», համարվում է թերևս ամենակոռումպացված և կառավարելի դատավորներից մեկը, ասել է թե՝ յուրաքանչյուր իշխանությունների «սրտի» դատավոր, որը մշտապես պատրաստակամ է կատարել դատախազաքննչական մարմինների և իշխանության կամքը։ Ընդ որում, ԲԴԽ-ն ընտրել է Մնացական Մարտիրոսյանին այն դեպքում, երբ նրա բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություններ են տրվել ինչպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այնպես էլ՝ փորձագետների կողմից։
Նինա Կարապետյանցը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ շատ է շահարկվում 6 կողմ, 3 դեմ ձայները, հատկապես հաշվի առնելով, որ փակ քվեարկություն է եղել և փաստացի հայտնի չէ, թե ով ինչպես է քվեարկել, սակայն արձանագրեց, որ իշխանությունները ԲԴԽ-ում բազմաթիվ փոփոխություններ էին արել՝ ամեն անգամ նոր մարդ նշանակելիս բոլորին համոզում էին, որ սա դրական փոփոխությունների համար է, հասարակությունն էլ՝ դրանով կերակրվում էր։
Դիտարկմանը, որ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ թե՛ փորձագետները, թե՛ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն են տվել բարեվարքությանը, այսինքն, ԲԴԽ-ի համար միևնույն էր եզրակացությունները, Կարապետյանցն արձագանքեց՝ հարց բարձրացնելով, թե տեղեկատվությունը փակ և գաղտնի է, որտեղից է ամենաիրազեկ մարդը ՀՀ-ում այդքան մանրամասն ինֆորմացիայի տիրապետում, ինչը ևս նշանակում է, որ համակարգը լավ չի աշխատում, արտահոսք է լինում։ Բացի այդ, իրավապաշտպանն արձանագրեց, որ այն բոլոր հիմքերը, որոնք անգամ կարիք չկար ներկայացնելու եզրակացությունների, զեկույցների տեսքով, հայտնի են անգամ դատական համակարգի հետ առնչություն չունեցող անձանց։
«Մնացական Մարտիրոսյանն այն կերպարներից էր, որոնց գործունեության մասին անգամ դատական համակարգի հետ երբեք չշփվող մարդը գիտեր, գոնե մեկ անգամ՝ լսել են։ Եթե նման քվեարկություն է լինում և վեց հոգի կողմ են քվեարկում, դա խոսում է միայն կառույցի ներսում տոտալ բարոյազրկման մասին »,- ասաց Նինա Կարապետյանցը։
Դիտարկմանը, որ ԲԴԽ-ն բոլորովին վերջերս այնքան ձգձգեց Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին գործի քննությունը՝ մինչև եռամսյա ժամկետների սպառված լինելու հիմքով կարճվեց վարույթը, դատավորի դեմ հարուցված վարույթը գուցե հենց ազդակ էր՝ «կոմպրոմատները» նրան հիշեցնելու և «ձգած» պահելու համար, արդյո՞ք սա չի նշանակում, որ դատավորին գործուղում են Հակակոռուպցիոն դատարան՝ ինչ-որ կոնկրետ գործերի համար ՝ Նինա Կարապետյանցն արձանագրեց. «Պատկերացնում եք՝ մի համակարգ, որը ստեղծված է ամբողջ դատական համակարգի պաշտպանվածությունը և պատասխանատվության հարցը լուծելու համար, և այդ կառույցում աշխատում են 9 դատավորի կարգավիճակ ունեցող մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են և համարվում են փորձագետ՝ իրենց ոլորտում և այդ 9 հոգուց ոչ ոք չի տեսնում, որ Մնացական Մարտիրոսյանին պատասխանատվության ենթարկելու ժամկետը բաց են թողել։ Հարց ունեմ՝ ինչ արժե Մնացական Մարտիրոսյանին պատասխանատվության չենթարկելը։ ԲԴԽ բոլոր 9 անդամներին, այդ թվում՝ նորանշանակ նախագահին եմ հարցս ուղղում»։
Կարապետյանցի դիտարկմամբ՝ նմանատիպ կառույցներում կառավարելի մարդկանց ունենալը երանելի վիճակ է ցանկացած իշխանության համար, որովհետև կարողանում են լծակներն օգտագործել, այդ թվում, նախկինում իրենց կատարած հանցագործությունները՝ արդարադատության դեմ, նրանց ավելի կառավարելի դարձնելու համար։
«Դա է այն գործիքակազմը, որն օգտագործում էր հանցավոր ռեժիմը, որը պատվերով մի քանի գործերի դիմաց թույլ էին տալիս ինչ-որ կոռուպցիոն գործարքների գնալ։ Հիմար չէին նախորդ իշխանությունները, իրենք այդ կոռուպցիոն դեպքերը պահում էին որպես մահակ՝ կառավարելի դարձնելու, անհնազանդությունը կանխելու համար։ Հիմա, երբ նշանակվում է մարդ, որն իր քաշով մեկ փաստեր ունի իր վերաբերյալ, պարզ է, որ ինքը տոտալ կառավարելի է լինելու։ Այնպես չէ, որ ինքը դիմադրում է կառավարելի լինելու դեմ։ Ինքը նախորդ իշխանությունների ժամանակ չի դիմադրել, հիմա էլ՝ չի դիմադրում»,- ասաց նա՝ հավելելով, որ Մարտիրոսյանի նշանակումը համարում է որպես սեփական ժողովրդի, Հեղափոխության նվաստացում։
Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի վարույթում մշտապես եղել են քաղաքականապես զգայուն, աղմկահարույց գործեր, ինչպիսիք են՝2008թ մարտի 1-ի վերաբերյալ «Յոթի գործը», որով ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել և դատապարտվել ազատազրկման, ազատազրկման էր դատապարտվել նաև այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, «Առագաստ» սրճարանի՝ «Պրիվետ Ռոբ»-ի կամ «Կուկու»-ի հայտնի գործը, որով անցնում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնախահ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի գործը, Յուրի Վարդանյանի վերաբերյալ գործը։ Հետհեղափոխական Հայաստանում Մնացական Մարտիրոսյանը շարունակեց քննել աղմկահարույց գործերը, նրա վարույթում են եղել գեներալ Մանվել Գրիգորյանի գործը, որով մինչ վճռի հրապարակումը Մանվել Գրիգորյանը մահացավ, սակայն Մարտիրոսյանը համառորեն չէր փոխում Գրիգորյանի խափանման միջոցը, թույլ չէր տալիս մեկնել արտերկիր՝ բուժվելու համար, Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց միայն դատախազի՝ հրատապ նիստ հրավիրելու միջնորդությունից հետո, ինչից կարճ ժամանակ անց Գրիգորյանը մահացավ։ Հենց Մարտիրոսյանն է քննել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի և մյուսների, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական գործերը։ Նրա վարույթում է եղել նաև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործը, սակայն Գրիգորյանը հանկարծամահ է եղել հենց նիստերի դահլիճում։ Բացի բուն գործերի քննությունից՝ մինչև մինչդատական վարույթի գործերի քննության դատարանի ստեղծումը՝ Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել են մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, անգամ դեպք է եղել, երբ «Ավան» նստավայրի հերթապահության ժամանակ կալանքի հարցը, միևնույնն է, քննել է «Կենտրոն» նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ կալանավորման որոշում կայացնելով։ Խոսքը «Բավրայի» անցակետի հայտնի գործի մասին է, ինչի մասին Կառավարության նիստին հայտարարել էր հենց Նիկոլ Փաշինյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ