Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Հայաստանի վերաբերյալ որոշումն ընդունված է․ սա կարող է լինել ՌԴ նախագահի վերջին այցը Հայաստան. Խզմալյան 11/21/2022   15:59  |  ԼՐԱՀՈՍ

«Մեր հանրությունը այլեւս միատարր չէ եւ երբեւէ, երեւի, չի էլ եղել։ Կարծում եմ, որ հանրության մեջ կան կարծիքներ եւ կարող եմ հավակնել արտացոլելու նրա մի մասի կարծիքը առ այն, որ Ռուսաստանը ոչ թե մեր դարավոր բարեկամն ու դաշնակիցն է, այլ մեր դարավոր ախոյանն ու թշնամին։ Ես վստահ եմ, որ այս այցը, որը կարող է լինի, կարող է եւ չլինի, քանի որ հստակություն չկա, մի մեծ շրջան է փակելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Պուտինի սպասվող այցի կապակցությամբ նախատեսվող բողոքի ակցիաներին, որոնց կազմակերպիչներից մեկն էլ Տիգրան Խզմալյանն է։

Ըստ Խզմալյանի, սա կարող է լինել ՌԴ նախագահի վերջին այցը Հայաստան։ «Պուտինն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 22-23 տարի առաջ, որը, իմ տպավորությամբ, ստուգայց էր՝ հոկտեմբերի 27-ի սպանդից առաջ, ինչը, իմ խորին համոզմամբ, ռուսական եւ տեղական հատուկ ծառայությունների համատեղ գործողություն էր, նա միայն դրանից 2 ամիս անց դարձավ ՌԴ նախագահ։ Հիմա, իմ կարծիքով , այդ արյունալի շրջանն ավարտվում է, եթե նա գա, ապա գալիս է վերջին անգամ, շուտով նա գահավիժելու է, դա անխուսափելի է, եւ ինձ թվում է, որ մեր ազգի գոնե մի մասը՝ ժողովրդավարական նկրտումներով, պետք է արժանապատվություն ունենան դահճի դեմքին ասելու, որ նա դահիճ է»,-համոզմունք է հայտնում Խզմալյանը։

Նշենք, որ Հայաստանի արեւմտամետ շրջանակները «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կարգախոսներով նոյեմբերի 23-ին բողոքի ցույց են նախաձեռնել Ազատության հրապարակում։ Հակառուսական ակցիաներ իրականացնելու կոչերը տարածվում են ՖԲ սոցիալական ցանցով, որոնցից մեկում, օրինակ, Տիգրան Խզմալյանը քաղաքացիներին կոչ է անում անձնագրերով գնալ իրենց գրասենյակ եւ ստանալ ԵՄ ու ԱՄՆ դրոշներ՝ Պուտինին դիմավորելու համար։

Խզմալյանը չի կարծում, թե հակառուսական ակցիաները կարող են խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, որը ՀԱՊԿ անդամ է եւ դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ։ Ըստ նրա, Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը հենց Ռուսաստանն է։ «Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում եւ նրա ազդեցությունը ապահովեցին մեր աղետալի պարտությունը 2020 թվականին եւ որքան երկար է մնում Ռուսաստանը այստեղ , այնքան շարունակվելու են մեր աղետները։ Դա իմ խորին համոզմունքն է»,-պնդում է նա։

Հարցին, թե արդյո՞ք այս պնդումը կարելի է անել այն պարագայում, երբ օրինակ, արցախահայության ֆիզիկական անվտանգությունն ուղղակի պայմանավորված է ռուս խաղաղապահների ներկայությամբ, նա պատասխանում է․ «Ռուսները այնտեղ զավթիչ են եւ միայն իրենց թույլտվությամբ են Արաքսի հովտով ազերիները, թուրքերի հետ միասին հասել Շուշի, մտել Քարվաճառ, ուստի մնացած վարկածները ինձ համար համոզիչ չեն»։


Տիգրան Խզմալյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու՞ են իրենց բողոքի ակցիային միանալ ցանկացող քաղաքացիներին կոչ անում մոտենալ կուսակցության գրասենյակ անձնագրերով։ «Անձնագրերով, միայն այն պատճառով, որ ես ուզում եմ այդ դրոշները հետ ստանալ։ Կանխատեսում եմ, որ կարող են գալ մարդիկ ոչ այնքան մաքուր նպատակներով, օրինակ, գործակալներ, որոնք այդ դրոշները կհավաքեն եւ դեն կնետեն, չեն օգտագործի։ Ես ուզում եմ իմանալ, թե ով է ստանում այդ դրոշը եւ ես այն հետ եմ ուզում ստանալ»,-ի պատասխան նշեց Տիգրան Խզմալյանը։

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ նոյեմբերի 23-ին նախատեսվող ցույցը ոստիկանության կողմից կճնշվի։ Ըստ նրա՝իրեն վերջին անգամ ձերբակալել են ՌԴ ԱԳ նախարարի այցի օրը, ուստի ինքն ավելի քաղաքակիրթ ու ավելի եվրոպական ակցիա է առաջարկում՝ որ ՀԱՊԿ շարասյուները տեսնելիս քաղաքացիները մեջքով շրջվեն եւ արհամարհանք ցուցադրեն եւ պարզեն ԵՄ դրոշները։

«Իմ պես մտածողները համարում են, որ Հայաստանի տեղը ոչ թե ՀԱՊԿ-ն է կամ ԵԱՏՄ-ն, այլ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն»։

Նշենք, որ Հայաստանի եվրոպական կուսակցությունը մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի գործակցության ձեւաչափին։ Արդյո՞ք իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներն այդ հանդիպումներին ներկայացնում են եւ ինչպիսի՞ արձագանք են ստանում Փաշինյանից։ Տիգրան Խզմալյանն այս հարցին պատասխանեց․«Մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ես մասնակցում եմ մեկ օրակարգով՝ Հայաստանի եվրաինտեգրացման, որը համապարփակ խնդիր է՝ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ ռազմական, եւ՛ մշակութային։ Ես կարող եմ մի քանի օրինակներ բերել, Հայաստանը հիմա այլ կերպ է քվեարկում ՄԱԿ-ում եւ եվրոպական ատյաններում, այլեւս ՌԴ-ին կողմ եւ Ուկրաինային դեմ չի քվեարկում։ Սա մեր պահանջներից մեկն էր։ Երկրորդը՝ օգտագործվում են այն քաղաքական գաղափարները, որ մենք առաջարկել ենք եւ չտեսնել, դա անհնար է։ Մենք գնահատում ենք, որ մեր առաջարկների, գոնե մի մասը իրականացվում է, օրինակ, Նյու-Յորք այցից առաջ ես պնդում էի, որ Արցախի սպառնալիքը նկարագրվի որպես ցեղասպանության սպառնալիք, նա այդ խոսքը չարտասանեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, բայց, եթե հիշում եք, Փաշինյանը վերջերս արտասանեց հենց դա։ Նման օրինակները քիչ չեն եւ բոլորը չեմ կարող բացահատ ասել, որովհետեւ որոշակի պայմանավորվածություններ ունենք։ Ես այդքան մռայլ չեմ նայում իրավիճակին, որովհետեւ գիտեմ, որ Հայաստանի վերաբերյալ որոշումն ընդունված է, Հայաստանը ընդունվում է որպես ժողովրդավարական երկիր»։

Տիգրան Խզմալյանը համոզված է, որ Հայաստանը ստանալու է ժողովրդավարությունից բխող բոլոր դրական հետեւանքները, այդ թվում՝ Արցախի հարցում։ Նա Ֆրանսիայի Սենատի որոշումը այդ համատեքստում է դիտարկում։ Միեւնույն ժամանակ, չի կարծում, որ Միացյալ Նահանգները, շրջանցելով հայտնի 907-րդ բանաձեւը, ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին, որը օգտագործվում է, այդ թվում, Հայաստանի դեմ։ Ամերիկացի սենատոր Մենենդեսի կազմակերպած լսումներին այդ մասին հնչած հարցին, Խզմալյանի խոսքով, հստակ պատասխան է տրվել, որ օգնություն է տրամադրվում մաքսանենգության դեմ եւ, որ խոսքը հետախուզական սարքերի մասին է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:42 12/09/2022  |  ԼՐԱՀՈՍԵս ոչ թե համեմատություն կանեի Մարությանի օրինակով, այլ, օրինակ, միջին կարգի ուկրաինացի դերասան Զելենսկու օրինակով.Տիգրան Խզմալյանը՝ Հախվերդյանի թեկնածությունն առաջադրելու մասին
14:30 11/09/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Հախվերդյանը՝ քաղաքապետի թեկնածու
21:12 23/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Շառլ Միշելի խոսքը սխալ են թարգմանել, նա խոսել է ֆրանսերեն և չի ասել էթնիկ, այլ ասել է ազգային». Տիգրան Խզմալյան
21:21 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ՝ ՌԴ դեսպանատան մոտ, Խզմալյանին ուղղված հայհոյանքներ հնչեցին (տեսանյութ)
16:35 02/03/2022  |  Հարցազրույց«44 օրյա պատերազմում ադրբեջանական կողմին ահաբեկիչներ մատակարարելու գործում պատասխանատվություն ունի Ռուսաստանը». Համացանցը քննարկում է այս խոսքերի հեղինակի՝ Խզմալյանի ազգանվան ծագումնաբանությունը
21:22 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին
21:01 26/05/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ընտրություններին առաջադրվել է նաեւ Ռուբեն Հախվերդյանը
13:09 07/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄիակ լուրջ հարցի շուրջ, որը կարելի է քննարկել ապագաղութացումն է , մնացածը իմիտացիա է. Տիգրան Խզմալյանը՝ Փաշինյան-Ծռեր հանդիպման մասին
16:40 13/05/2015  |  ԼՐԱՀՈՍԽզմալյանի «անկեղծությունից» մինչև «ադրբեջանասերների» գաղտնազերծում
15:23 13/05/2015  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Խզմալյանի խայտառակ հարցազրույցը` ադրբեջանական haqqin.az-ին. Yerkir

Արխիվ

[]