ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը հիմա չի գնում պայմանագրի ստորագրմանը՝ 3 հանգամանքով պայմանավորված․ Արմեն Մանվելյան 11/19/2022 19:03 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ հրաժարվելով Արցախից, այլ բան է, որ տարբեր հանգամանքներից ելնելով չի կարողանում դա անել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի նոր առաջարկին՝ Ադրբեջանի հետ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրել շրջանակային ձեւաչափով՝ չկենտրոնանալով դետալների վրա։
«Փաշինյանը պատրաստ է Արցախը նվիրել Ադրբեջանին։ Նա խոստումներ է տվել Պրահայում եւ Բրյուսելում, որոնք պարտավոր է կատարել, իսկ քանի որ տարին ավարտվում է եւ այդ խոստումները չեն իրականացվում, շատ կոշտ ձեւով իրենից պահանջում են, եւ որպես ինչ-որ բան, այդ միջանկյալ տարբերակն են նշում։ Փաշինյանը խոստումներ է տվել նաեւ Մոսկվայում ու Թեհրանում, եւ որոշել է ընտրել այս տարբերակը»,-մեկնաբանում է Մանվելյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը եւ այն աջակցությունը, որը նա ունի Արեւմուտքից, փորձագետը բացատրում է հենց այս խոստումներով, որոնք նա տվել է։ Խոսքը Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչման մասին է, ինչը հնարավորություն կտա ռուսական զորքերը դուրս բերել Արցախից, ինչը Արեւմուտքի համար կարեւոր է՝ ի տարբերություն Արցախի ու արցախահայության ճակատագրի հարցի։ Ըստ Մանվելյանի , հետագայում արդեն Թուրքիայի հետ մեծ պայմանագրի ճանապարհով Արեւմուտքի համար հնարավորություն կստեղծվի հասնել նաեւ Գյումրիից ռուսական զորքերի դուրսբերմանը։
Մանվելյանի խոսքով, Փաշինյանը հիմա չի գնում այդ պայմանագրի ստորագրմանը՝ 3 հանգամանքով պայմանավորված։ Առաջինն այն է, որ Հայաստանում առկա է ներքին ընդդիմություն, որը դեմ է դրան, մյուս հանգամանքն այն է, որ Ալիեւի ախորժակը գնալով մեծանում է, որովհետեւ Ադրբեջանը հասկանում է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու Նիկոլ Փաշինյանի թշվառությունը՝ որպես պետության ղեկավար, իր համար հնարավորություն է։ Երրորդ հանգամանքը, Մանվելյանի խոսքով, ռուսական գործոնն է, որը եւս ազդում է գործընթացների վրա։
«Քանի որ այս հանգամանքները կան, շատ սպասելի էր, որ առաջարկվելու է ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ ստորագրել, որը ի վերջո, քայլ առ քայլ կտանի այն համաձայնագրին, որին փորձում են հասնել։ Սա նաեւ հնարավորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին արդարացնել իր իշխանության գոյությունը, բայց դա որեւէ կերպ չի փակում սահմանին Ադրբեջանի կողմից հերթական պրովոկացիան կազմակերպելու հնարավորության դուռը, որին Ադրբեջանը պատրաստվում է»։
Մանվելյանը համոզված է՝ թե ինչ փաստաթուղթ կստորագրվի, միջանկյալ, թե համապարփակ, այն չի կարող հայանպաստ լինել, եթե դրա տակ լինելու է «Նիկոլ Փաշինյան» անուն ազգանունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ