Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Կասկածում եմ, որ քննիչն ու Փաշինյանը հանդիպել են․ «Ազատություն» ռադիոկայանը քրեական գործով ավելի շատ լիազորություններ ունի, քան գործով ներգրավված փաստաբանը 11/19/2022   18:39  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշիյանը հարցաքննվել է իրավահաջորդի ներկայացրած միջնորդության շրջանակում, բայց գործով փաստաբանը կասկածներ ունի, որ իրականում դա ոչ թե հարցաքննություն է եղել, այլ նախապես մշակված հարցուպատասխան, ինչպես անցնում են Փաշինյանի ասուլիսները։ Ի դեպ, ՔԿ-ն Փաշինյանի՝ հարցաքննվելու մասին տեղեկությունը չի տրամադրել փաստաբանին, փոխարենը, բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած հարցումը։

«Փաստինֆո»-ի հետ զրուցում այս մասին ասաց գործով՝ ներգրավված փաստաբան, 44 օրյա պատերազմի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ համարելով սա ուղղակի աբսուրդ։

«Մենք դեռեւս մայիս ամսին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու եւ դրանից հետո դատավարական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն էինք ներկայացրել, որովհետեւ դեռեւս այն ժամանակ մենք ասում էինք, որ փաստերը բավարար են, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի։ Մենք նշել էինք, որ եթե մեր կողմից ներկայացված փաստերի հավաստիությանը կասկածում են, որոնք, ի դեպ, մամուլից վերցված տեղեկություններ են, օբյեկտիվ իրականությունն է, Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, կարող եք այդ հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանին հարցաքննել եւ, ըստ իր կողմից տրված պատասխանների, որոշել՝ իրեն պե՞տք է ներգրավել որպես մեղադրյալ, թե՞՝ ոչ»- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շուրջ 50 հարց էին առաջադրել։

Փաստաբանի փոխանցմամբ, դեռ այն ժամանակ միջոնորդությունը բավարարվել էր, վարչապետը պետք է հարցաքննվեր այդ հարցերի շուրջ, բայց տեւական ժամանակ չէր հարցաքննվում։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք հանդիպել էին ՔԿ նախագահ Քյարամյանի հետ, որը հավաստիացրել էր, թե Փաշինյանը կհարցաքննվի, բայց ժամկետներ չէր նշել։

Ավելին, հուլիսի 21-ին Վահան Հովհաննիսյանը փաստաբանական հարցում է ուղարկել ՔԿ՝ տեղեկանալու, թե ի կատարումն իրենց ներկայացրած եւ բավարարված միջնորդության, արդյո՞ք Փաշինյանը, ի վերջո, հարցաքննվել է, թե ոչ։ ՔԿ-ից փաստաբանին պատասխանել են, թե նման տեղեկատվություն տրամադրել չեն կարող եւ հղում են արել Տեղեկատվության գաղտնիության մասին օրենքին։

Հիշեցնենք, որ տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է՝ պատերազմի հանգամանքներին առնչվող գործով, նախ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Քննչական կոմիտեից ստացված՝ գրավոր հարցման պատասխանին։ Ապա «Ժողովուրդ»-ը գրեց, որ Փաշինյանը չի գնացել Քննչական կոմիտե, քննիչներն են գնացել նրան հարցաքննելու։ Նոյեմբերի սկզբին ուղարկված «Ազատության» հարցմանը պատասխանել է զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հարցեր են տվել ու ինչ է պատասխանել Փաշինյանը։

«Ես երեկ տեղեկանում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը հարցում է ուղարկել եւ այդ հարցմանը իրենք պատասխանել են, որ այո՛, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է։ Հասկանու՞մ եք, «Ազատություն» ռադիոկայանը քրեական գործով ավելի շատ լիազորություններ ունի, քան գործով ներգրավված տուժողի ներկայացուցիչների իրավահաջորդը։ Սա աբսուրդի ժանրից է, ես պատրաստվում եմ երկուշաբթի հարցում իրականացնել, թե ինչով է պայմանավորված օրենքի խտրական կիրառումը, որ ինձ չի տրամադրվում տեղեկատվություն, այն դեպքում, երբ ես եմ այդ տեղեկատվության շահառուն եւ տնօրինողը, բայց ինչ-որ մի լրատվամիջոցի տրամադրվում է։ Ես կասկածում եմ, որ եթե չլիներ «Ազատություն» ռադիոկայանըմ տեղեկատվությունը կտրամադրվեր մեկ այլ լրատվամիջոցի»,-ընդգծեց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կրկին մամուլից է տեղեկացել, որ Փաշինյանը հարցաքննվել է ոչ թե քննչական ստորաբաժանման շենքում, այլ իր գտնվելու վայրում։ Փաստաբանը մանրամասնեց, որ վկան կարող է հարցաքննվել նաեւ իր գտնվելու վայրում, բայց, եթե առկա է հարգելի պատճառ եւ առկա է անհնարինություն՝ վկայի կողմից քննչական ստորաբաժանում ներկայանալու։

«Ես չեմ հասկանում, ո՞րն է դրա անհնարինությունը, որ Փաշինյանը վարչապե՞տ է , հետեւաբար անհնա՞ր է, որ նա ներկայանա քննչական ստորաբաժանում, ի՞նչ հարգելի պատճառ կարող է լինել։ Ինչ վերաբերում է բուն հարցաքննությունն իրականացնող սուբյեկտին, նա ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության պետ Վարդանյան Ռաֆայելն է, ով ամիսներ առաջ պարգեւատրվել է Փաշինյանի կողմից «Մխիթար Գոշ» շքանշանով, ով Փաշինյանի ներս մտնելուց ոտքի է կանգնում, պատիվ է անում։ Ես չեմ կասկածում, որ իր աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Այդ սուբյեկտից մենք ի՞նչ կարող ենք ակնկալել, որ հարցաքննությունն ինչպես է իրականացվել։ Ես անգամ խիստ կասկածում եմ, որ իրենք հանդիպել են»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր հայտարարվում է, թե Փաշինյանը մամուլի ասուլիս է տալու ԶԼՄ-ներին, բայց միացնում ես հեռուստացույցը եւ տեսնում՝ նստած է մի աղջիկ եւ նախապես ստացած հարցերը տալիս է Նիկոլ Փաշինյանին, որն էլ պատասխանում է։

«Ես ողջամտորեն ենթադրում եմ, որ այդ հարցաքննությունը հենց այդ ֆորմատով է իրականացվել, այսինքն, նախապես հարցերը ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին կամ նրա իրավաբան խորհրդականներին, պատասխանները նրանց կողմից օրեր շարունակ մշակվելուց հետո ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Ես կասկածում եմ, որ բուն հարցաքննություն է տեղի ունեցել »,-ասում է փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ նման տեղեկության տարածումը նպատակ ունի կեղծ օրինականության պատրանք ստեղծել, թե Հայաստանն այնքան օրինական պետություն է, որ հարցաքննվում է իր իշխանության պայմաններում։ Հովհաննիսյանը հիշեցրերց Փաշինյանի՝ Կապանում արած հայտարարությունն այն մասին, թե միակ վարչապետն է, ով ՀՔԾ է գնացել ու հարցաքննվել։

«Սա երեւի այդ նույն շարքից է, որ տպավորություն ստեղծվի, թե անպատժելի մարդ չկա, բոլորն են օրենքին ենթակա եւ անգամ Փաշինյանն է հարցաքննվում ։ Ես խիստ կասկածում եմ, որ իրականում հարցաքննություն է տեղի ունեցել, միգուցե արձանագրության վերնագիրը հարցաքննություն է, բայց դա մշակված, պլանավորված գործողություն է՝ հասարակության աչքին թոզ փչելու նպատակով»,-շեշտում է փաստաբանը՝ հավելելով, որ պատերազմի հանգամանքների բացահայտման եւ օբյեկտիվ քննության պատրանքներ այս իշխանության պայմաններում իրենք չունեն։

Հովհաննիսյանը շեշտում է, որ ներկայացված բոլոր միջնորդությունները հետաձգված են, ոչ թե մերժված։«Եվ ՆԻկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով եւ հետագա խափանման միջոցի ընտրության մասով , բոլոր միջնորդությունները հետաձգված են։ Անգամ այսօր՝ իրենց իսկ իշխանության պայմաններում, դրանք մերժելու հիմքեր չունեն, այլապես վաղուց կմերժեին»,-ասաց փաստաբանը՝ կարեւորելով, որ միջնորդությունները ժամանակային սահմանափակումներ չունեն եւ ապագային են միտված։

Փաստաբանը վստահ է՝ ով ուզում է լինի, անգամ երկրի վարչապետը, չի կարողանալու սպրդել եւ դուրս պրծնել ներկայացված փաստերի պտտանիվի տակից։ Եթե չլինի հիմա, լինելու է որոշ ժամանակ անց։ «Դա անխուսափելի է»,-վստահ է Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմին առնչվող հաղորդումներվ հարուցված քրեական գործերը միավորվել են մեկ քրեական գործում։ Զոհված զինծառայողների մի շարք ծնողներ տուժողի իրավահաջորդ են ճանաչվել, որոնց շահերի ներկայացուցիչը փաստաբան Վահան Հովհաննիսյանն է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:41 19/10/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող դատավարական գործընթացը էլ ավելի է խստացնելու կալանքի դատավորների գործելաոճը՝ նույն ճակատագրին չարժանանալու համար. Հովհաննիսյան
18:30 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔննիչն ընդունեց, որ չկա ապացույց առ այն, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունը, սակայն դատարանը որոշել է կալանքի տակ թողնել անձին. փաստաբանն ահազանգում է
12:31 21/09/2022  |  ԼՐԱՀՈՍԵռաբլուրն այս մարդկանց տունն է, իրենք ունեն լիարժեք իրավունք, իրենց կարծիքով, որդիների մահվան մեջ մեղավոր անձին թույլ չտալ մտնել իրենց տուն.փաստաբան (տեսանյութ)
10:56 21/09/2022  |  ԼՐԱՀՈՍՁեր հմտությունները սահմանին է պետք օգտագործել, ոչ թե՝ Եռաբլուրում. փաստաբանը՝ ոստիկաններին
13:57 25/08/2022  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ի մեղադրանքը ջուր էր. Սիսիանի ոստիկանապետի տեղակալն արդարացվել է. նա կվերականգնվի պաշտոնում
14:46 02/08/2022  |  ՎերլուծություններԱյսօր Վահան Հովհաննիսյանի խոսքերը մեկին մեկ կրկնվում են
19:19 28/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆերպետական մարմինները իրականացնում են անօրինական գործունեություն՝ ՌԴ իրավասու մարմինների՝ արտահանձնման պահանջը անհապաղ կատարելու համար. Վահան Հովհաննիսյան
12:39 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍԼավ մնացեք ու կուտ մի կերեք. Հովհաննիսյան
12:01 20/05/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն.փաստաբան
19:53 12/05/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին չձերբակալելը հղի է անգամ պետականության կորստով.փաստաբան

Արխիվ

[]